«Գյուղատնտեսության ոլորտ համակարգելը թթու թան չէ, ամեն մարդու բան չէ»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս պարզ դարձավ, որ էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է ապահովել 24,3 հազար հա գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային որոշ մշակաբույսերի ցանքատարածություններ, բարձրացնել բերքատվության մակարդակը մինչև 30 %-ով։ Այս ծրագիրը կյանքի կոչելու համար առաջարկվում է սերմերի արժեքի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում։ Պետական աջակցության ծրագիրը հաստատելու դեպքում 2021 թ.-ի պետբյուջեից լրացուցիչ կհատկացվի շուրջ 701,44 մլն դրամ։ «Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ Սարգիս Սեդրակյանը նշում է՝ ողջունելի է կառավարության մոտեցումը, որով սուբսիդավորվում կամ փոխհատուցվում է սերմերի արժեքի որոշ մասը։

«Բայց հարկ է նշել, որ բերքատվությունը բարձրացնելու համար որակյալ սերմերի ընտրությունը միայն բավարար պայման չէ, այլ անհրաժեշտ է նաև, որ գյուղատնտեսության ոլորտում իրականացվեն հրատապ լուծում պահանջող այնպիսի քայլեր, ինչպիսիք են՝ բարվոք վիճակում գտնվող հողային միջավայրի առկայությունը, կողմնակի խառնուրդներից զերծ մշակելի հողատարածքի և ոռոգման ջրի առկայությունը, հողի ճիշտ մշակումը, ցանքաշրջանառության ճիշտ իրականացումը, որակյալ պարարտանյութերի և թունաքիմիկատների առկայությունը, սարքին վիճակում և շահագործման համար ճիշտ կարգավորումների բերված գյուղատնտեսական տեխնիկայի առկայությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սեդրակյանը:

Ընդգծում է՝ առաջին ու կարևոր պայմաններից մեկն, իհարկե, բարվոք վիճակում գտնվող հողային միջավայրի առկայությունն է:

«Այս առումով հարկ է նշել, որ երկրի մշակելի հողատարածքներում օրգանա–հանքային պարարտանյութերը խիստ անբավարար են՝ գոմաղբը օգտագործվում է խիստ մասնակի, բացի դա, հանրապետությունում օգտագործվում է միջին հաշվով 30000-ից 50000 տոննա ամոնիակային սելիտրա։ Տարիներ առաջ գյուղատնտեսության նախարարության կազմում գոյություն ունեին հատուկ մասնագիտացված ՊՈԱԿ –ներ, որտեղ հանրապետության տարբեր մարզերից բերվում էին մշակելի հողերի նմուշներ, լաբորատոր պայմաններում ստուգվում էին այդ հողանմուշները և պարզում դրանց պիտանելիության աստիճանը՝ պատրաստ լինելը ցանքի գործընթացին: Հողանմուշի կազմը ստուգելիս, եթե պարզվեր, որ այն պետք է հարստացնել, ապա մշակելի հողատարածքը հարստացվում էր տարբեր տիպի պարարտանյութերով և այլ նյութերով։

Իսկ եթե պարզվեր, որ հողը վարակված է տարբեր տեսակի գյուղատնտեսական հիվանդություններով և վնասատուներով, ապա կազմակերպվում էին գյուղատնտեսական հիվանդությունների և վնասատուների (մասնավորապես՝ կրծողների) դեմ պայքարի միջոցառումներ։ Սակայն վերջին տարիներին մեր երկրի «խելացի» ղեկավարության կողմից այդ ՊՈԱԿ-ները համարվեցին ավելորդ և «օպտիմալացման» անվան տակ փակվեցին, վերացան»,-նշում է մեր զրուցակիցը: ՀԿ-ի նախագահի խոսքով՝ գյուղոլորտում հրատապ քայլերից են կողմնակի խառնուրդներից (քար, փայտ, արտադրական թափոններ և այլն) զերծ մշակելի հողատարածքի, ինչպես նաև կողմնակի խառնուրդներից (արտադրական թափոններ, ծանր մետաղներ և այլն) զերծ ոռոգման ջրի առկայությունը:

«Այս առումով հարկ է նշել, որ Հայաստանում ոռոգման ջրերի որակը չի վերահսկվում։ Գաղտնիք չէ, որ որոշ տեղամասերում հանքային պոչամբարներից բացթողումներ են լինում և այնտեղից դուրս եկած ծանր մետաղները և թունավոր այլ նյութերը ձնհալի ջրերի և անձրևաջրերի միջոցով, թափվելով գետի կամ գետակի մեջ, հոսում, գնում են դեպի դաշտերի ցանված սերմերը։ Նույն ձևով իրականացվում է արտադրական թափոնների հոսքը դեպի դաշտեր»,-ասում է Սեդրակյանը: Շեշտում է՝ կարևոր է հողի ճիշտ մշակումը: «Հողի մշակման նպատակն է հողաշերտի կտրումը, շրջումը, փխրեցնելը, կոշտերի փշրումը, մոլախոտերի ոչնչացումը։ Ըստ ագրոգիտության, Հայաստանում հողերը վարում են գութաններով 25-35 սմ խորությամբ, իսկ լրացուցիչ մշակում են կուլտիվատորներով, ցաքաններով և այլ հողամշակման գործիքներով 8-14 սմ խորությամբ։ Այսօր ամբողջ Հայաստանով շրջես, չես գտնի 15 սմից ավելի խորությամբ իրականացվող վար, գութանների վրա չես գտնի տեղադրված նախագութանիկներ, դանակներ և այլն։ Գրագետ կերպով վար չիրականացնելու պատճառով վարից հետո դաշտը լի է մոլախոտերով»,-հավելում է մեր զրուցակիցը:

Նշում է՝ այս ամենի հետ մեկտեղ կարևոր է ճիշտ ցանքաշրջանառության իրականացումը, օգտագործվող որակյալ պարարտանյութերի և թունաքիմիկատների ճիշտ ընտրությունը, սարքին վիճակում և շահագործման ճիշտ կարգավորումների բերված համապատասխան գյուղատնտեսական տեխնիկայի առկայությունը:

«Միայն վերոնշվածների առկայության դեպքում կարելի է խոսել բարձր բերք ստանալու մասին, թե չէ «եփած հավի» ծիծաղն էլ է գալիս, երբ գյուղատնտեսության մասով էկոնոմիկայի երիտասարդ և անփորձ փոխնախարարիկ Արման Խոջոյանն ասում է՝ սուբսիդավորելով և որակյալ սերմեր գյուղացիներին տալով՝ կբարձրացնենք բերքատվությունը, մասնավորապես՝ ցորենի միջին բերքը 1,8 տ –ից կհասցնենք 3 տ-ի։

Ինքնավստահ և մեծամիտ, բայց ոլորտին անփորձ երիտասարդին պետք է հուշել, որ «հալվա ասելով բերանդ չի քաղցրանա», և ընդհանրապես, նրան ու գյուղատնտեսության մասով էկոնոմիկայի մյուս երիտասարդ և անփորձ փոխնախարարիկին խորհուրդ կտամ բացի ղեկավարի դատարկ և մեծամիտ կեցվածք ընդունելուց, մեկ–մեկ էլ կարդացեք ագրոգիտություն և մեկ–մեկ էլ ոլորտից խորհուրդ հարցրեք ոլորտի փորձառու մասնագետներին։ Լավ իմացեք՝ երկրում նորմալ իշխանությունների առկայության դեպքում ներկայիս ձեր գյուղատնտեսական գիտելիքներով լավագույն դեպքում դուք կհայտնվեիք նախարարության որևէ վարչության որևէ բաժնում առաջատար մասնագետից ոչ բարձր պաշտոնի։ Տեղին է ասել՝ գյուղատնտեսության ոլորտ համակարգելը թթու թան չէ և ամեն մարդու բան չէ»,-եզրափակում է Սարգիս Սեդրակյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Անհետ կորածների ընտանիքների զգալի մասը սոցիալապես ծայրահեղ ծանր, ընչազուրկ վիճակում է գտնվում․ Արմինե Ֆանյան Նրանք իշխանության են գալիս անօրինությամբ և այդուհետ իրենց իշխանությունը պահում, տակավին՝ անօրինությամբ. Սենոր Հասրաթյան Եթե փաստի առջեւ կանգնեն բոլորը, հայրիկս կգա. Լևոն Քոչարյան (տեսանյութ) Սա ոչ իմ պայքարն է, ոչ Օնիկ Գասպարյանի համար է, սա Հայրենիքի փրկության պայքար է․ Է.Շարմազանով Կարծում եմ` Ռուսաստանը ընդմիշտ է եկել Լեռնային Ղարաբաղ. Զատուլին Միայն արդար ընտրությունները Նիկոլին ու իր լակոտակրատիային կուղարկեն պատմության աղբանոցը. (Տեսանյութ) Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Վազգեն Մանուկյանին. Գեղամ Մանուկյան Տեսչական մարմինները զգուշացնում են Նոր տեղեկություններ՝ Հայաստանի «կորած» ինքնաթիռի մասին Սա վերջին հարցն էր վարչապետին Հզոր Հայաստան կառուցելու բոլոր ճանապարհներն անցնում են տնտեսությունով, իսկ տնտեսության հզորացման երաշխավորը միմիայն դուք եք. Նաիրի Սարգսյան Կան փակ ավտոճանապարհներ․ ԱԻՆ Կորոնավիրուսով հիվանդացության աճ է գրանցվում. նախարար Արմավիրի փոխմարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել Եթե հավելյալ պարզաբանումների կարիք լինի, դրանք կարվեն․ Տիգրան Ավինյան Դիպուկահարներ` Ազգային ժողովում (տեսանյութ) Միայն արդար ընտրությունները Նիկոլին ու իր լակոտակրատիային կուղարկեն պատմության աղբանոցը Մահացել է Գևորգ Գրիգորյանի հայրը ԶՈւ գլխավոր շտաբը նոր հայտարարություն է տարածել Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
website by Sargssyan