«Ձեռքս ջարդվի, որ Նիկոլին ընտրեցի․ ով ուզում է՝ լինի, միայն Նիկոլը չլինի»․ ո՞ւմ կընտրեն քաղաքացիները, եթե ընտրությունները լինեն այս կիրակի

Վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում է Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնել-չանցկացնելու հարցը։ 168.am-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներով և քաղաքացիներից հետաքրքրվել, թե ո՞ւմ կընտրեին, եթե ընտրությունները լինեին առաջիկա կիրակի օրը։

Հարցվածների մի մասը նշեցին, որ չեն մասնակցի ընտրություններին, մյուս մասն էլ՝  բացի ներկա իշխանությունից, պատրաստ են բոլորի օգտին քվե տալ։

«Շատ դժվար է ընտրելը, երևի մինչև ընտրությունները կկողմնորոշվեմ, ավելի ուշադիր կլինեմ, բայց այնուամենայնիվ կընտրեմ այն անձնավորությանը, որը հայրենիքը սիրում է, ուզում է, որ բարգավաճի։ 2018 թվականի ընտրություններին Ալենին եմ ձայն տվել, կուզենայի, որ հաջորդ ընտրությանը չսխալվեմ։

Մենք ապագան պայծառ էինք տեսնում, սակայն, ինչպիսի հակադրություն, մանավանդ, երբ ես իմ ականջներով լսեցի, ինքն ասաց՝ Շուշին՝ մռայլ, չերևացող քաղաք է, հետո իր խորհրդակցության ժամանակ հայտնեց, որ դա ադրբեջանական քաղաք է․․․»,- ասաց տարեց մի կին։

Նա նշեց, որ հիասթափությունն էլ ավելի է խորացել իշխանության նկատմամբ, երբ պատերազմի օրերին անընդհատ հայտարարում էին, թե հաղթելու ենք, իսկ վերջում պարզ դարձավ, որ խայտառակ պարտություն ենք կրել․

«Առողջ մարդու օրգանիզմից կարծես՝ սիրտը հանեցին, որից հետո ապրելը շատ դժվար է։ Ես չեմ ուզում Նիկոլ Փաշինյանին տեսնել այլևս, որովհետև եղել են բաներ՝ այսպես ասում է, հետո ասում է՝ ես այդպիսի բան չեմ ասել»։

79 տարեկան մի տղամարդ էլ պատըասխանեց, թե ով ուզում է՝ լինի, միայն Նիկոլ Փաշինյանը չլինի․

«Նիկոլը չլինի, որովհետև 5000 հոգի վարի տվեց, 10.000 հոգի էլ հաշմանդամ են սարքել, հողերն էլ հանձնել են, այդ հողատուին ո՞վ կընտրի։ Այն ժամանակ չֆայմեցինք, ընկանք Նիկոլի հետևից, այս ձեռքս ջարդվի, որ նրան ընտրեցի։ Էս ի՞նչ արեց, կոտորեց ազգի ջահելությունը, ես ո՞ւմ պետք է ընտրեմ՝ ըստ քեզ, ո՛վ լինի, բայց ինքը չլինի։ Ես այն ժամանակ գնացել եմ, դրան ձայն եմ տվել, բայց դա ի՞նչ ձայնի իրավունք ուներ, չճանաչեցինք, ժողովուրդն իրեն չի ճանաչել»։

Մեծահասակ տղամարդը ցավով նշեց, որ Նիկոլ Փաշինյանն ազգը պառակտել է, ապա կիսվեց սեփական օրինակով․

«Գիտե՞ք՝ ով իրեն կողմնակից կլինի, գեղերից կարտոլ ու քյալամ ծախողները, որ ոստիկաններն իրենց չեն կանգնեցնում։ Ես էլ եղբայր ունեմ, ինքն ազգը պառակտել է։ Ախպերս գյուղում է ապրում, ասում է՝ լավ է, էլի, Նիկոլը, հարցնում եմ՝ ինչո՞վ է լավ, ասում է՝ առաջ 15 կոդով ավտոն իջնում էր, կանգնեցնում էին, հիմա քյալամը բարձած գալիս եմ՝ չեն կանգնեցնում։ Մարդիկ այդ գաղափարի տերն են, նրանք չեն ֆայմում, որ այսքան հազար հոգու կոտորեց, հողերը տվեց, հիմա էլ Նիկոլը լավ է ու Սյունիքի տարածքներն էլ հանձնում է։ Գարեգին Նժդեհի խոսքն էր, որ թուրքը Սյունիք ոտք չպետք է դնի, իսկ հիմա եկել-կանգնել են Շուռնուխ, Գորիս, Սիսիան․․․ Ո՞նց է, նայած ո՞վ է, ի՞նչ գաղափարի տեր մարդիկ են ասում՝ Նիկոլը լավ է»։

Քաղաքացին նաև իր վրդովմունքը հայտնեց ԱԺ իշխանական պատգամավորների վերաբերյալ՝ նրանց անվանելով «սորոսականներ»․

«Բոլորը Ջորջ Սորոսի փողերով եկած, նստած մարդիկ են, բոլորը։ Ալեն Սիմոնյանն ինձ մոտիկ տղա է, ախպորս ընկերն է եղել, նա ո՞վ է, որ պետք է 170.000 դոլարանոց մեքենա քշի, ո՞վ է․․․ 80 տարեկան մարդ եմ, բայց հիմնարկ ունեմ, աշխատում եմ, 11 միլիոն դրամ ուղարկեցի հիմնադրամին, վրաններ առա, բայց հիմա դիմում եմ գրել, որ փաստաբանս այդ 11 միլիոնը հետ բերի, տանեմ, մտնեմ Էրեբունի հոսպիտալ, 40-50 հոգի զինվոր կա պառկած, ամենքին 500.000 դրամ տամ, ասեմ՝ ավելի լավ է այսպես․․․»:

Քաղաքացիներից մեկն էլ հեգնելով պատասխանեց․

«Ալիևին, ամենաճիշտ ղեկավարն Ալիևն է այս երկրի համար, միայն նա կարող է այս երկիրը ոտքի կանգնեցնի»։

«Հրապարակ».ԶՈՒ ԳՇ հայտարարությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը «տրեվոգ» է տվել Շտապ. ՀՀ ՊՆ ն հանդես եկավ շատ կարեւոր հայտարարությամբ «Քո հետևից կգան». Փաշինյանը՝ քաղաքացուն (սկանդալային տեսանյութ) Երեւանը հեղաշրջման եզրին. Մարտ 16-ի Մոսկովյան պայմանագրի ավարտը եւ զենքի արտահանման ֆիասկոն Օնիկ Գասպարյանը կտրուկ մերժել է հրաժարական տալու պահանջը Ես ենթադրում էի, որ ռուսական կողմը այդ հայտարարությունը կհերքի. Ստյոպա Սաֆարյան «Թուրքիայի պաշտոնական հայտարարություններին լուրջ վերաբերվեք. Պատմությունը կրկնվում է» ՀՐԱՏԱՊ. Այս պահին ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի աշխատասենյակում են. դուռը ներսից կողպել են պահանջում են հրաժարական տա Էրդողանն ու Ալիևը սրան ոնց ուզում` տշում են. Շարմազանովը` Փաշինյանի մասին Ինչո՞ւ են լռում իշխանությունների գրպանային իրավապաշտպանները Լայն խորհրդակցություններ սկսելու առաջարկին այլընտրանք չկա. Բորիս Նավասարդյան Դավաճան Նիկոլի հանրահավաքի մասնակիցների թիվը (կոլաժ) Պուտինը եւ Փաշինյանը քննարկել են Հայաստանում տիրող իրավիճակը Քաղաքական երրորդ բևեռի ձևավորման հարցը՝ օրվա հրամայական Ձեթն ու շաքարավազը թանկ են՝ խառը կանաչի, սոխ կերեք, օգտակար է. (տեսանյութ) Թշնամուն պետք է առանց բանակ Հայաստան․ Վարդան Ոսկանյան «Նա մսխել է մարդկանց սերը եւ հավատը». Արմեն Աշոտյան Ucom-ը որակի ապահովման համար ներդրել է հավելյալ ռեսուրսներ «Իսկանդերի» 10 % էֆեկտիվության մասին տվյալը Նիկոլ Փաշինյանին կարող էր տալ միայն Ադրբեջանը․ Մովսես Հակոբյան Ազգային ժողովում արտահերթ նիստ չի կայանա
website by Sargssyan