#Գնիրհայկականը: Նյու Յորքի խանութներում հայկական պարենի լայն տեսականու մրցակցություն է միմյանց միջև

Հայրենիքից հեռու ապրող հայը պատերազմից հետո մի “նոր տեսողությամբ” է իմաստավորում շրջապատում իրեն հանդիպող ամեն հայկականը: Այն, ինչ նախկինում անտեսել, կամ, որոշ դեպքերում, նախընտրել ենք մերի փոխարեն՝ էժանը, այսօր պետք է դառնա մեկ այլ սպառողական վարքագիծ: Բազմամիլիոն Նյու Յորքի Բրուքլին, Քուինզ թաղամասերում ապրող ռուսախոս հոծ բնակչության համար նախատեսված պարենային ապրանքների՝ NetCost, Oazis խանութ – սրահներում հայկական սննդամթերքը աչք շոյող բազմազանությամբ է ներկայանում: Սպառողի ուշադրությունը գրավող կլորիկ, ինքնատիպ դիզայնի ապակյա տարաներով միմյանց հետ կողք-կողքի հաշտ մրցման մեջ են “Թամարա”, “Նոյան” և “Ապրի” “Yan” հայկական ապրանքանիշերի մուրաբաները, կոմպոտները, ախորժաբեր՝ բադրիջանի և ցուկկինիի խավյարները և տարատեսակ այլ պահածոներ:

Թերևս շատերին կհետաքրքրի, թե ինչ գնային ցուցիչ ունի հայկական պարենային արտադրանքը ամերիկյան մեգապոլիսում: “Նոյան” ֆիրմայի հանրահայտ հյութերը գրեթե երեք անգամ թանկ են հայրենական գներից՝ $2.49, իսկ “Լոռի” և “Չանախ”  հայկական պանիրների մեկ ֆունտը՝ ինչը կես կիլոյից քիչ պակաս է՝ 453 գրամ, արժե $11.99, դրամային փոխարկմամբ՝ 6,248.35 դրամ: Գներն այլևս որոշիչ չեն, հայրենական ապրանքի սպառման գործում, նույնիսկ իր աղիությամբ տեղացիների մոտ ոչ այնքան պահանջված “Չանախ”-ի դեպքում: Չարաբաստիկ 20/20-ի ընթացքում համավարակից և պատերազմից կրած  վնասները մինչև 8%-ի անկում են պատճառել Հայաստանի տնտեսությանը, 4.4%-ով նվազել են Հայաստանից արտահանման ծավալները: Եվ որպես հետպատերազմյան տնտեսական ճգնաժամի հաղթահարման կարևոր առաքելություն օտար երկրներում վաճառվող հայկական ապրանքները պետք է անխտիր սպառվեն հայ գնորդի կողմից, ներառելով նաև դրանց մասին գովազդը ծանոթների շրջանում: Սա պետք է դառնա համահայկական ցանցային պայքար՝ #գնիրհայկականը հեշտագով, ինչն ինքնին ենթադրում է՝ “մի գնիր թուրքական ապրանք” հակաքայլ: Երբեք չպետք է անտեսենք, որ թուրքական ցանկացած ապրանքին տրված դրամը գնալու է մահաբեր “բայրաքթարների” և թուրքական հակահայ այլ ծրագրերի աջակցությանը:

Նյու Յորքի ռուսախոս բնակչության նախընտրած պարենային սուպերմարկետներում փորձում եմ գտնել կովկասյան տարածաշրջանի այլ երկրների արտադրանք: Հայկականի կողքին, վրացական պարենամթերքի տեսականին է՝ բորժոմի, լիմոնադ, չոր համեմունքներ, ինչն իր բազմազանությամբ նկատելի զիջում է հայկականին, իսկ ադրբեջանականի առումով, գրեթե ոչինչ չկա: Հայերն ու վրացիները ունեն նաև իրենց խանութները, ուր վաճառվում է միայն ազգային արտադրանք: Հայերի դեպքում՝ տեղում թխվող լավաշն է, վրացիների մոտ՝ պուրին: Ադրբեջանական մթերքների խանութ չկա, երբևէ չեմ հանդիպել Նյու Յորքի ռուսախոս շրջապատում: Դե, թուրքականի կողքին, ի՞նչ ադրբեջանական: Այս բնագավառում նույնպես սկզբունքը մեկն է՝ մեկ ազգ երկու պետություն: Ականատեսները պատմում են, որ խորհրդային տարիներին Բաքվում հայկական պարենամթերքի մեծ պահանջարկ կար, և հաճախակի էին Բաքվից արշավներ կազմակերպում դեպի հայկական խանութներ՝ հրուշակեղեն, թխվածք և այլ պարենամթերք գնելու նպատակով:

Վերոհիշյալ համեմատությունները բերում եմ մատնանշելու հայկական արտադրատեսակների մրցունակ և պահանջված լինելու փաստը արտերկում, ինչն արդյունք է տնտեսական շրջափակման տարիներին սեփական արտադրանքի խթանմանն ուղղված ջանքերի, ի տարբերություն թուրքական ապրանքների  էքսպանսիայի ենթարկված ադրբեջանական և վրացական շուկաների: Տարածաշրջանում տնտեսական կապերի ապաշրջափակման դեպքում, ենթադրվում է, որ հայկական պարենային ապրանքները լայն պահանջարկ կունենան: Լավ նորություն է նաև վերջերս արված պետության նախաձեռնությունը՝ Հայաստանում թուրքական ապրանքները հայկականով փոխարինելու և դրանց արտադրություն հիմնելու վերաբերյալ:

 

Հ.Գ. Երկու նկատառում: Թուրքիան, ի թիվս այլ նպարեղենի, արտահանում է ձավար, իսկ կաթնամթերքի թվում՝ քամած մածուն (Labne), որն ուղղակի մենաշնոհային է: Ինչն է խանգարում հայկական արտադրողին այս երկու ապրանքատեսակների առումով այլընտրանքային լինել, մրցել թուրքականի հետ, մանավանդ, որ հայ սպառողի մոտ դրանց պահանջարկը կա:

Ի դեպ, այդպես էլ վրացիներից չսովորեցինք ինքնագովազդի արվեստը, չոփը՝ ծաղիկ դարձնելու, այն ինքնատիպ մատուցելու կերպը: Վրացին երբեք չի մոռանա իր տառերը, դրոշը ցուցանել իր արտադրանքի վրա, իսկ հայկական պիտակի վրա հազիվ ես գտնում՝ “Product of Armenia” մակնիշը, որի համար հաճախ խոշորացույց է անհրաժեշտ:

ՌԴ-ում ոստիկանները փնտրում են հայ երիտասարդի սպանության գործով հետախուզվող ադրբեջանցիներին Արմավիրում ճակատ-ճակատի բախվել են Opel Astra-ները. 5 վիրավորների մեջ կան անչափահասներ Բաղրամյան պողոտայից դանակով զինված հարբած տղամարդ է բերման ենթարկվել. Ռիա Նովոստի Լույս չի լինի Երևանում և 6 մարզերում Դոլարն ու եվրոն էժանացել են Հռոմի պապը կանխատեսել է համաշխարհային նոր ջրհեղեղ «Ասում էի՝ պապ մի գնա բանակ, ո՞նց առանց քեզ ապրենք, ասում էր՝ չեմ գնա, խաբեց, գնաց». Վահան Տոնոյանը Իսրայելական պաշտպանական համակարգը խոցել է Երևանի կողմից՝ Բաքվի ուղղությամբ արձակած ռուսական հրթիռները (տեսանյութ) Ադրբեջանը ներակայացրել է պատերազմում մահացած զինծառայողների նոր անուններ Խաչերի օրհնություն և հանձնում զինծառայողներին՝ «Թովմասյան» հիմնադրամի հովանավորությամբ (տեսանյութ) Սերժ Սարգսյանն առաջիկայում հրապարակայնորեն կրկին կանդրադառնա հանրությանը հետաքրքրող մի շարք հարցերի Մարտակերտի զորամասերից մեկի հարակից տարածքում հայտնաբերվել է զոհված զինծառայողի մասունք Գոհար Ավետիսյանի անակնկալը հայրիկին. Տեսանյութ Իրավիճակը ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական մասում Ադրբեջանը գերիների դիմաց նոր ճանապարհ է ուզում. Մանրամասներ «Երկրի անկայուն վիճակի պատճառով բանակցությունները դադարել են»․ անհետ կորածի հարազատ Նախագահը հրամանագիրը չի ստորագրել, որ այն ուժի մեջ մտնի. նա դավադիր իշխող ուժի հետ նորից գնաց գործարքի. սահմանադրագետ Արմեն Սարգսյանը փաստացի ազատեց գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին Գերագույն շտաբի պետի պաշտոնից. Վարուժան Ավետիքյան Եթե մեր քայլերը չվերաիմաստավորենք, ապա կկորցնենք պետությունն ու պետականությունը. Սուրեն Պետրոսյան Արցախում քրեական գործ է հարուցվել
website by Sargssyan