Ուզում են անհետևանք մարսել մի ամբողջ ազգից խլված ապագան․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Երկրում մոլեգնում է ճգնաժամը հանրային կյանքի բոլոր ոլորտներում: Իշխող ձախողակ խմբակը ժողովրդին կանգնեցրել է անվտանգային ներքին ու արտաքին սպառնալիքների, գոյատևման համատարած խնդիրների առջև: Սարսափելին նաև այն է, որ այս խմբակը վերակենդանանում է՝ օգտվելով առիթից: Իրական նպատակը նույնն է՝ ձգել իրենց իշխանությունը, իսկ անցնող ժամանակի հետ էլ կարգել «մեղավորներ» և խուսափել քաղաքական, իրավական ու բարոյական պատասխանատվությունից: Կարճ ասած՝ ուզում են անհետևանք մարսել մի ամբողջ ազգից խլված ու հոշոտված ապագան: Երկրի համար կենսական հրատապ խնդիրները շարունակում են թաքցնել հանրությունից, քանի որ չունեն դրանք լուծելու ցանկություն և կարող չեն:

Փոխարենը, երկիրն իշխում են իրենց պարզունակ պոպուլիզմով, «ջայլամի քաղաքականությամբ»՝ ավելի լավ նախապատրաստված սցենարներ խաղարկելով, դերակատարների դերերը փոխելով: Իհարկե, փաստ է՝ Հայաստանի գոյության հիմնական սպառնալիք դարձած պետական կառավարման այս կերպն արդեն ամբողջովին բացահայտված է: Դավաճանական, խայտառակ կապիտուլ յացիայից հետո դրա դրսևորման նոր օրինակները ևս շատ են՝ կառավարության և ԱԺ նիստերը, Փաշինյանի վերջին հանդիպումները ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, էկոնոմիկայի նախարարություններում և այլն: Բեմականացվող այս քննարկումները չունեն իրական օրակարգ, ակնկալվող արդյունքների և պատասխանատուների առումով որևէ կոնկրետություն: Դրանք օր օրի դառնում են ավելի ձևական, բակային տաղավարներից անհամեմատ ցածր որակով:

Հանրությանը նորից խոստանում են այն, ինչի տրամագծորեն հակառակն են ապահովել նախորդ երեք տարիներին: Խոստանում են՝ միլիարդավոր դոլարի ներդրումներ և նոր աշխատատեղեր, մեր երկրի սահմանների անվտանգություն և ապաշրջափակում, սոցիալական խնդիրների առաջանցիկ լուծումներ և այլն: Այս ամենի հավաքական օրինակ է կառավարության վերջին նիստը (11 փետրվարիխմբ.): Բերեմ հատկանշական որոշ մանրամասներ: Օրակարգի 34 հարցերից 30-ը նախատեսել էին ընդունել առանց զեկուցման ու քննարկման: Վերջիններս հիմնականում բովանդակում են ընթացիկ, իներցիայով եկող հարցեր: Օրակարգում չկային հարցեր կամ կառավարության անդամների հաղորդումներ, որոնք կվերաբերեին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և ամեն պահի ավելացող անվտանգային խնդիրներին, հայ գերիների վերադարձի ապահովմանը, ինչպես նաև կենսական ու հրատապ լուծման կարիք ունեցող այլ հարցեր:

Փոխարենը, նիստի ողջ ընթացքում մանրամասն բեմականացվեց օրակարգի երկու հարցերի քննարկումը՝ վարչապետի, փոխվարչապետերի, նախարարների բոցաշունչ ելույթներ, հանրության մեջ նոր սպասումներ առաջացնող, սակայն իրականության հետ աղերս չունեցող խոստումներ: Ի դեպ, այդ հարցերից մեկն օրակարգով նախատեսված էր որպես չզեկուցվող: Այսինքն՝ պետք է ընդունվեր առանց քննարկման: Սակայն ինչպե՞ս բաց թողնեին այսչափ պոպուլիզմի մեծ ներուժ պարունակող հնարավորությունը: Խոսքը վերաբերում է Հայաստանի թվայնացման ռազմավարությանը: Նախ՝ ակնկալվող հիմնական արդյունքների ստացումը փուլավորել են այնպես, որ հնարավոր լինի գնահատել 2025 թ.-ին: Սակայն այս փաստաթուղթը դեռ չընդունած՝ արդեն այսօր իրենց վերագրեցին այդ ամբողջ արդյունքները: Բնականաբար, «մոռացան» նշել, որ թվայնացման բարեփոխումները փաստացի ձախողել են անցած երեք տարիներին: Օրինակ՝ աշխատանքային գրքույկների թվայնացումը, որը պետք է ավարտվեր 2018 թ. դեկտեմբերին, սակայն դեռ կեսին չեն հասել:

Այս բարեփոխումը ավարտին հասցրած լինելու դեպքում հնարավոր կլիներ կենսաթոշակային ոլորտում խուսափել աշխատանքային կեղծ ստաժի հավելագրման արատավոր պրակտիկայից: Օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր պետական գույքի մասնավորեցմանը: Որոշման համաձայն, գնորդ ընկերությունը պարտավորվում է մինչև 2024 թ. իրականացնել 1 միլիարդ ՀՀ դրամի (1,9 միլիոն ԱՄՆ դոլարի) ներդրումային ծրագիր, ստեղծել ծրագրավորման նորարարական ստուդիաներ, որտեղ նախնական հաշվարկով կաշխատի 300-350 աշխատող: Իսկ կառավարության անդամներն իրենց հատուկ ձևով նորից մանիպուլացրեցին հանրությանը՝ ներկայացնելով փաստացի նախատեսվածից շուրջ 20 անգամ մեծ թվեր:

Առանց իրական որևէ հիմքի և ժամկետների որոշակիացման՝ այս ծրագրով նախատեսված 1,9 մլն ԱՄՆ դոլարի փոխարեն խոստացան 40 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ, 300-350 նոր աշխատատեղի փոխարեն՝ 5 հազար նոր աշխատատեղ։ Այսպիսով, հարց՝ «սուտն ու կեղծիքը պոզով-պոչով ե՞ն լինում»: Ամփոփելով. հանրային իրական սպասումը օրվա իշխանավոր ձախողակ խմբակից շարունակում է մնալ նույնը. իրենց հերթական նիստը կդառնա վերջինը՝ այս կեղծ օրակարգերով, պոպուլիստական բովանդակությամբ, անդամների կազմով, տեսակով, ապազգային բնույթով …

ԹԱԴևՈՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի 

ծրագրերի համակարգող, տնտեսագետ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՌԴ-ում ոստիկանները փնտրում են հայ երիտասարդի սպանության գործով հետախուզվող ադրբեջանցիներին Արմավիրում ճակատ-ճակատի բախվել են Opel Astra-ները. 5 վիրավորների մեջ կան անչափահասներ Բաղրամյան պողոտայից դանակով զինված հարբած տղամարդ է բերման ենթարկվել. Ռիա Նովոստի Լույս չի լինի Երևանում և 6 մարզերում Դոլարն ու եվրոն էժանացել են Հռոմի պապը կանխատեսել է համաշխարհային նոր ջրհեղեղ «Ասում էի՝ պապ մի գնա բանակ, ո՞նց առանց քեզ ապրենք, ասում էր՝ չեմ գնա, խաբեց, գնաց». Վահան Տոնոյանը Իսրայելական պաշտպանական համակարգը խոցել է Երևանի կողմից՝ Բաքվի ուղղությամբ արձակած ռուսական հրթիռները (տեսանյութ) Ադրբեջանը ներակայացրել է պատերազմում մահացած զինծառայողների նոր անուններ Խաչերի օրհնություն և հանձնում զինծառայողներին՝ «Թովմասյան» հիմնադրամի հովանավորությամբ (տեսանյութ) Սերժ Սարգսյանն առաջիկայում հրապարակայնորեն կրկին կանդրադառնա հանրությանը հետաքրքրող մի շարք հարցերի Մարտակերտի զորամասերից մեկի հարակից տարածքում հայտնաբերվել է զոհված զինծառայողի մասունք Գոհար Ավետիսյանի անակնկալը հայրիկին. Տեսանյութ Իրավիճակը ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական մասում Ադրբեջանը գերիների դիմաց նոր ճանապարհ է ուզում. Մանրամասներ «Երկրի անկայուն վիճակի պատճառով բանակցությունները դադարել են»․ անհետ կորածի հարազատ Նախագահը հրամանագիրը չի ստորագրել, որ այն ուժի մեջ մտնի. նա դավադիր իշխող ուժի հետ նորից գնաց գործարքի. սահմանադրագետ Արմեն Սարգսյանը փաստացի ազատեց գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին Գերագույն շտաբի պետի պաշտոնից. Վարուժան Ավետիքյան Եթե մեր քայլերը չվերաիմաստավորենք, ապա կկորցնենք պետությունն ու պետականությունը. Սուրեն Պետրոսյան Արցախում քրեական գործ է հարուցվել
website by Sargssyan