Yerevan, 07.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Ինչից է վախենում Նիկոլ Փաշինյանը

Politics

«168 ժամ» թերթը գրում է. «Մարդկային վարքագծում, ի թիվս այլ գործոնների, վախը շատ մեծ ազդեցություն ունի։ Վախի հանգամանքն օգտագործելով՝ հնարավոր է մարդկանց դրդել այս կամ այն գործողության, ակտիվ կամ պասիվ քայլի։ Վախը մեծ դեր ու նշանակություն ունի նաև Հայաստանում ու հայ հասարակության կյանքում։ Վախը հայ հասարակությանը կառավարելի պահելու լծակներից մեկն է, եթե ոչ՝ ամենագլխավորը։

Լայն իմաստով, 2018 թվականին Նիկոլ Փաշինյանին հաջողվեց իշխանության գալ նաև վախի հանգամանքն օգտագործելով․ տարիների հետևողական քարոզչության արդյունքում նախկին իշխանությունները հասարակությանը ներկայացվել էին դիվային կերպարով, որը, իհարկե, ուներ որոշակի օբյեկտիվ հիմք, սակայն առնվազն հավասարապես նաև սուբյեկտիվ էր ու մտացածին։ Ահա նաև այդ վախն օգտագործելով՝ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության և դրան հաջորդած շուրջ երեք տարիների ընթացքում կարողացավ ու կարողանում է իշխանությունը պահպանել նաև, իսկ գուցե՝ առավելապես, նախկինների հանդեպ հանրային վախն օգտագործելով։

Դա այդպես էր նաև պատերազմից առաջ, սակայն նոյեմբերի 9-ից հետո վախի գործոնը որոշակիորեն փոխակերպվել է և ներկայանում է փոքր-ինչ այլ տեսքով։ Բանն այն է, որ պատերազմի ավարտից հետո Նիկոլ Փաշինյանն ինքն ապրում ու գործում է բազմաթիվ ու տարաբնույթ վախեր ունենալով՝ սկսած իշխանությունը կորցնելու վախից՝ մինչև Ալիևից, Էրդողանից, Պուտինից, բոլորից ունեցած վախեր։ Գործնականում Նիկոլ Փաշինյանը վախենում է բոլորից ու ամեն ինչից և իր այդ վախերը պրոյեկտում է հասարակության վրա։ Նաև բոլորից ու ամենայնից ունեցած տոտալ վախն է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը չի վստահում իր շրջապատից որևէ մեկին, անգամ ամենամերձավորներին։

Այսպիսով,  Նիկոլ Փաշինյանը՝ անձամբ ապրելով բյուրավոր վախերի մեջ, միևնույն ժամանակ՝ դեռևս շարունակում է հասարակությանը կառավարելի պահել առավելապես վախի միջոցով։ Հանրային-քաղաքական դիսկուրսում քննարկվող ցանկացած հարցի վերաբերյալ իշխանության, իմա՝ Նիկոլ Փաշինյանի տեսակետն ու հակափաստարկը հանգում է «ուզում եք նախկինները վերադառնա՞ն» տափակաբանությանը։ Բայց այդպիսին լինելով հանդերձ, այդ պարզունակ շանտաժը դեռևս կենսունակ է, քանի որ հասարակությունն ինքն ապրում է խրոնիկ վախերով, որոնց թվում նախկիններից ունեցած վախն է։

Վախը, ընդհանուր առմամբ, իռացիոնալ զգացողություն է, եթե խոսքը չի վերաբերում այդ երևույթի՝ բնականորեն նորմալ չափաբաժնին։ Իռացիոնալ լինելով հանդերձ, երբ վախը դառնում է մոտիվատոր, ստվերում է անձնական ու հանրային բանականությունը, ռացիոնալ մտածողությունը։ Վախի դեպքում կան հերոսներ ու հակահերոսներ, փրկիչներ ու թշնամիներ, որոնց մշտական առկայության պայմաններում հանրային դատողունակությունը չի առաջնորդվում բանականությամբ, փաստարկներով կամ հիմնավորումներով։ Կան մշտական վախեր և հնարավոր փրկիչներ, որոնք պաշտպանում են այդ վախերից։ Նաև սա է Նիկոլ Փաշինյանի իշխանության շարունակականության խորքային պատճառներից մեկը։ Ապրելով սեփական վախերով, նա, միևնույն ժամանակ՝ կարողանում է կառավարել հանրային վախերն այնպես ու այնքան, որ հասարակությունն իրեն դիտարկում է՝ որպես յուրահատուկ վահան, որի չգոյության դեպքում իր վախերը կարող են իրականություն դառնալ։

Քաղաքականության մեջ մտքի, գաղափարների, ծրագրերի բացակայության պատճառով հանրությունը ժամանակի ընթացքում սկսում է իր վարքագիծը կառուցել զգայական հատկանիշների հիման վրա։ Բոլոր նրանք, ովքեր կարողանում են կառավարել այդ զգացողությունները, որպես կանոն, ընտրում են նեգատիվ զգացողությունները, քանի որ պոզիտիվ էմոցիաները պակաս կառավարելի են ու չեն կարող դառնալ այնպիսի վարքագծային ուղենիշներ, ինչպես բացասական հույզերը, որոնց թվում վախն առաջնային տեղում է։

Հասարակությանն այս նեգատիվ հոգեվիճակից հանելու, հանրության «վախը բռնելու», ըստ էության, մեկ ճանապարհ կա՝ քաղաքականությունը լցնել մտքով ու գաղափարներով՝ այնպես, որ մարդիկ առաջնորդվեն ոչ թե էմոցիաներով, այլ դատողությամբ, հուզականից տեղափոխվեն բանական դաշտ։ Դա, սակայն, տեղի չի ունենում ոչ միայն ու ոչ այնքան՝ հանրության, որքան՝ քաղաքական ուժերի, կուսակցականների, էլիտաների անկարողության պատճառով։ Իսկ դա, իր հերթին՝ պայմանավորված է նրանով, որ գրեթե բոլոր նրանք, ովքեր նոմինալ առումով զբաղեցնում են քաղաքական և մնացյալ էլիտաների տեղը, իրականում ապրում են նույնպիսի վախերով, ինչպես հասարակությունն՝ ինքը։ Արդյունքում, բոլոր այս անհատական ու հավաքական վախերը, որոնք, թվում է, պետք է թուլացնեն այն կրողին, իրականում ուժեղացնում են բոլորից ու ամենայնից ամենաշատը վախեցող Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի ամենավախեցած մարդուն»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal