Ամուլսարի պահապանները կդիմեն պատասխան քայլերի

Անցյալ շաբաթ՝ Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը նշել էր, որ Ամուլսարի հետ կապված հարցի մասին կառավարության որոշումը շատ հստակ է: Պետք է ստեղծվի հնարավորություններ, որպեսզի երկրում լինեն հավելյալ ներդրումներ:

«Անհրաժեշտ է վերանայել առկա խնդիրների հաղթահարման հնարավորությունները և անհրաժեշտ որոշումներ ընդունել: Եթե այդ որոշումները բխեն ՀՀ շահերից, ապա դրանք Ամուլսարի դեպքում էլ կենթադրեն դրա շահագործման հնարավորություն», -ասել էր նախարարը:

Ս. Պապիկյանի այս պատասխանը կրկին թեժացրել է իրավիճակը Ամուլսարի հարցի շուրջ: Եվ զարմանալին այն է, որ բնապահպանների հարյուրավոր փաստարկները թե՛ սարի շահագործման թույլտվություն ստացած կազմակերպության, թե՛ շահագործման հետևանքով տարածքի էկոլոգիական հետագա խնդիրների մասին, այդպես էլ մնում են անպատասխան:

Ամուլսարի պահապաններից Շիրակ Բունիաթյանը Orer.am -ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին նշեց, որ թեև տեղյակ չէ Պապիկյանի ելույթից, սակայն իրենց դիրքորոշումը նույնն է։

«Այս պահին դեռ որևէ գործընթաց չկա, բայց երբ գործընթացներ սկսեն, ժողովրդի արձագանքն անպայման կլինի։ Այս պահին ամեն ինչ հանգիստ է»,- ասաց Շ. Բունիաթյանը։

Նա նաև նշեց, որ Ամուլսարի հարակից բնակավայրերի բնակիչների գերակշիռ մասը հստակ դեմ է սարի շահագործմանը: Բացի այդ, հասարակության շրջանում ևս շատերն են Ամուլսարի շահագործման ծրագրին դեմ։ Ինչ վերաբերում է այդ հարցի միակ պատասխանատուին՝ օրվա կառավարությանը, ապա սարի պահապանների խմբի անդամի կարծիքով՝ Ամուլսարի ճակատագրի որոշողը ժողովուրդն է, որը ինչպես վաղուց պարզ է դարձել իր որոշումը վաղուց է կայացրել և չի կարող այլ որոշման հետ համակերպվել:

Արմինե Գրիգորյան

Orer.am

Պահն է ձևավորելու երրորդ տիրույթը Ադրբեջանցիերը Սյունիքում այսօրվանից սկսել են խրամատներ փորել. Գորիսի փոխքաղաքապետն ահազանգում է Ակնայում (Աղդամ) ականի պայթյունից ադրբեջանցի պաշտոնյան ծանր վիրավորումներ է ստացել Անհետ կորածների ընտանիքների զգալի մասը սոցիալապես ծայրահեղ ծանր, ընչազուրկ վիճակում է գտնվում․ Արմինե Ֆանյան Նրանք իշխանության են գալիս անօրինությամբ և այդուհետ իրենց իշխանությունը պահում, տակավին՝ անօրինությամբ. Սենոր Հասրաթյան Եթե փաստի առջեւ կանգնեն բոլորը, հայրիկս կգա. Լևոն Քոչարյան (տեսանյութ) Սա ոչ իմ պայքարն է, ոչ Օնիկ Գասպարյանի համար է, սա Հայրենիքի փրկության պայքար է․ Է.Շարմազանով Կարծում եմ` Ռուսաստանը ընդմիշտ է եկել Լեռնային Ղարաբաղ. Զատուլին Միայն արդար ընտրությունները Նիկոլին ու իր լակոտակրատիային կուղարկեն պատմության աղբանոցը. (Տեսանյութ) Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Վազգեն Մանուկյանին. Գեղամ Մանուկյան Տեսչական մարմինները զգուշացնում են Նոր տեղեկություններ՝ Հայաստանի «կորած» ինքնաթիռի մասին Սա վերջին հարցն էր վարչապետին Հզոր Հայաստան կառուցելու բոլոր ճանապարհներն անցնում են տնտեսությունով, իսկ տնտեսության հզորացման երաշխավորը միմիայն դուք եք. Նաիրի Սարգսյան Կան փակ ավտոճանապարհներ․ ԱԻՆ Կորոնավիրուսով հիվանդացության աճ է գրանցվում. նախարար Արմավիրի փոխմարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել Եթե հավելյալ պարզաբանումների կարիք լինի, դրանք կարվեն․ Տիգրան Ավինյան Դիպուկահարներ` Ազգային ժողովում (տեսանյութ) Միայն արդար ընտրությունները Նիկոլին ու իր լակոտակրատիային կուղարկեն պատմության աղբանոցը
website by Sargssyan