«Փարիսեցիաբար սրբագրել մեր հիշողությունը չի ստացվի». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Փարիսեցիաբար սրբագրել մեր հիշողությունը չի ստացվի։

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցային մարաթոնը, բացի այն, որ լույս սփռեց մի շարք կարևոր հանգամանքների՝ արցախյան բանակցությունների, ներքաղաքական օրակարգերի, արտաքին քաղաքական շրջադարձային դրվագների վրա, մի կարևոր բաղադրիչ ևս բացահայտեց։

Որքան շատ են այն մարդիկ, ովքեր փորձում են սրբագրել սեփական վարքագիծը 2018թ․ գարնանը տեղի ունեցած էյֆորիկ իշխանափոխությանը, որը հանգեցրեց համազգային աղետի և կապիտուլյացիայի։

Փորձում են սրբագրել իրենց անզուսպ մասնակցությունը կամ վտանգավոր անտարբերությունը, լռությունն ու քաղաքացիական պարտքի գիտակցված չցուցաբերումը կամ անփույթ շրջանցելը ՝ փորձելով մանիպուլացնել և կեղծել պատմությունը այնպես, ինչպես իրենց է հարմար։

Չի ստացվելու, տիկնայք և պարոնայք։ Նախ, երեք տարին քիչ ժամանակ է, որպեսզի ժողովրդի կարճ հիշողությանն ապավինեք։ Շատերիս հիշողությունը տեղում է, արխիվային ֆոտո-վիդեո տեղեկատվական արձանագրումներ կան, թե այդ օրերին՝ ով ինչպես է իրեն պահել։ Արժանապատիվ քաղաքացին երբեք չի մոռանա, թե ինչպես հիստերիկ քայլողները՝ հայտնի ուժերի կողմից ուղղորդվելով, խաբեցին մոլորյալ ժողովրդին՝ չոքացնելով ազգին պատմական ողբերգության առաջ։

Ես և իմ ընկերները անձամբ դա չենք մոռանա։ Երբ վհուկների որս էր սկսվել Հանրապետականի և հանրապետականների դեմ, հիշում ենք մեզ սատարողների և չսատարողների պահվածքը։ Փարիսեցիաբար սրբագրել մեր հիշողությունը չի ստացվի։ Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել»:

«Հրապարակ»․ Հաջակցություն բանակի պահանջներին՝ ռազմական ինքնաթիռները թռիչք իրականացրին Երևանի օդային տարածքում «Հրապարակ».Աբսուրդ հայտարարությունները շարունակվում են «Հրապարակ».ԶՈՒ ԳՇ հայտարարությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը «տրեվոգ» է տվել Շտապ. ՀՀ ՊՆ ն հանդես եկավ շատ կարեւոր հայտարարությամբ «Քո հետևից կգան». Փաշինյանը՝ քաղաքացուն (սկանդալային տեսանյութ) Երեւանը հեղաշրջման եզրին. Մարտ 16-ի Մոսկովյան պայմանագրի ավարտը եւ զենքի արտահանման ֆիասկոն Օնիկ Գասպարյանը կտրուկ մերժել է հրաժարական տալու պահանջը Ես ենթադրում էի, որ ռուսական կողմը այդ հայտարարությունը կհերքի. Ստյոպա Սաֆարյան «Թուրքիայի պաշտոնական հայտարարություններին լուրջ վերաբերվեք. Պատմությունը կրկնվում է» ՀՐԱՏԱՊ. Այս պահին ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի աշխատասենյակում են. դուռը ներսից կողպել են պահանջում են հրաժարական տա Էրդողանն ու Ալիևը սրան ոնց ուզում` տշում են. Շարմազանովը` Փաշինյանի մասին Ինչո՞ւ են լռում իշխանությունների գրպանային իրավապաշտպանները Լայն խորհրդակցություններ սկսելու առաջարկին այլընտրանք չկա. Բորիս Նավասարդյան Դավաճան Նիկոլի հանրահավաքի մասնակիցների թիվը (կոլաժ) Պուտինը եւ Փաշինյանը քննարկել են Հայաստանում տիրող իրավիճակը Քաղաքական երրորդ բևեռի ձևավորման հարցը՝ օրվա հրամայական Ձեթն ու շաքարավազը թանկ են՝ խառը կանաչի, սոխ կերեք, օգտակար է. (տեսանյութ) Թշնամուն պետք է առանց բանակ Հայաստան․ Վարդան Ոսկանյան «Նա մսխել է մարդկանց սերը եւ հավատը». Արմեն Աշոտյան Ucom-ը որակի ապահովման համար ներդրել է հավելյալ ռեսուրսներ
website by Sargssyan