Հիշու՞մ եք, չէ՞, իշխանափոխության օրերին շատ հայտնի դարձած այս պատկերը. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
 
«Հիշու՞մ եք, չէ՞, իշխանափոխության օրերին շատ հայտնի դարձած այս պատկերը, որը հայհոյանքներով, անեծքներով ու վիրավորանքներով հանդերձ ակտիվ տարածվում էր մայիսի 1-ին Փաշինյանին ԱԺ-ում վարչապետ չընտրելուց հետո։
Իհարկե, արդեն այն ժամանակ պարզ էր, որ Նիկոլի դեմ արտահայտվողների թիվը 55-ով չէր սահմանափակվում։ Ոչ էլ սատարողներն էին 3 միլիոն։ Բայց ազգի թշնամի, թուրք, դավաճան հռչակելու համար գոնե քարոզչությամբ ներազդող ահռելի մաթեմատիկական դիսպրոպորցիան հրամցվում էր որպես ճշմարտություն։
Կրկնեմ, երկրում Նիկոլին դեմ եղած մարդկանց թիվը իրականում, իհարկե, 55 չէր։ Հանրային դաշտում արդեն տեսանելի էր վերահաս աղետի շեմին հայտնված երկրի ճակատագրով մտահոգված մարդկանց գործունեությունը ( ԱդեկվաԴՆեր եւ այլն)։
Սակայն այդ 3 միլիոնի մեջ բացի մոլորված, բայց ազնիվ հայրենակիցներից կային նաեւ «моя хата с краю», «все побежали - и я побежал», «Акелла промахнулся», «король умер, да здравствует король», «мой звёздный час», «вовремя предать - это предвидеть» եւ այլ կերպարներ, որոնք թեւերը քշտած, DUXOVցած եւ ինքնամոռաց լծվել էին բարոյականություն, սահմաններ եւ սրբություններ չճանաչող տմարդի հալածանքներին։
Հիմա ինչու՞ եմ սրա մասին հիշեցնում։
Կապիտուլյացիայից հետո հարյուր հազարավոր մարդկանց աչքեր բացվեցին կապիտուլյանտի ով լինելու վրա։
Իրենց մի մասն ազնիվ խոստովանում է, առնվազն՝ ինքն իրեն, որ սխալվել է։
Երկրորդ խումբն Սերժ Սարգսյանի հարցազրույցի առիթով ինձ ու ընկերներիս մեղադրում է. «բա Նիկոլին խի՞ վլաստը տվիք», թեպետ երկու տարի առաջ իրենք մեզ վառող, սպանող, հոշոտողների շարքերում էին։ Այս խմբին են դասվում նաեւ որոշ լրատվամիջոցներ ու անհատ լրագրողներ, որոնց բացառիկ նպատակն, անգամ երկրի այս աղետալի վիճակում, Հանրապետականին ու Սերժ Սարգսյանին վարկաբեկելն է։
Իսկ երրորդ խմբին թվում է, թե իրենցից առաջ ոչ ոք չի եղել ու ահա իրենք, մի օր արթնանալով, հանկարծակի գիտակցեցին, որ Նիկոլը չարիք է։
Խնդիրը բնավ ինչ-որ դափնիների տիրանալու մեջ չէ, բայց պատմությունն ու ինքներդ ձեզ մի կեղծեք։
Հաջորդ անգամ փորձեք ինչ-որ մեկին դատելուց կամ դատապարտելուց առաջ ինքներդ ձեզ այս հարցը տաք. այս նկարի ո՞ր թվերի մեջ էիք պատկերացնում ձեզ երեք տարի առաջ։
Ազնիվ պատասխանենք ձեր անցյալի մասին հարցին, որ մեր վաղը նույնպես ազնիվ կառուցենք»։
Վարչապետի աթոռին սոսնձված էակը լավ է հասկանում, որ իր իշխանությանը շատ քիչ ժամանակ է մնացել Մանուել Մանուկյանը հայտարարություն է տարածել Դիտե՛ք և արտահայտվեք, թե ինչպե՞ս հանգուցալուծել այս իրավիճակը. Էդմոն Մարուքյան «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը Կեղծիքից՝ ճշմարտություն. ինչու՞ սուտը պետք է վերանա քաղաքական դաշտից Հայ ձյուդոիստի գերազանց հաղթանակը ադրբեջանցու նկատմամբ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի անվտանգության պատասխանատու Սարգիս Հովհաննիսյանը՝ ընդդիմության հանրահավաքին Միջազգային աղմկոտ սկանդալ է սպասվում Զգուշացում բոլոր նրանց համար, ովքեր օգտվում են Ֆեյսբուքից Ռուս խաղաղապահները մարտի 8-ին ընդառաջ ծաղիկներ են նվիրել արցախցի կանանց «Փաշինյանի վերջին քայլերը ցույց են տալիս՝ արդար ընտրություն նա չի կարողանալու կազմակերպել».Վանեցյան Խաչիկ Ասրյանը չեղարկելու է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը «Ալյանսը» պատրաստվում է հանրահավաքի «Սամոյին փրթել-գցել են…». Երևանում տեղի ունեցած սարսափելի սպանության նոր մանրամասները Քանի դեռ անհետ կորած զինծառայողներ կան, փրկարարների պատերազմը չի ավարտվել. Արցախի ԱԻՊԾ տնօրեն Ալիև. Մենք Հայաստանին կպարտադրենք Հայ հայտնիներ, որոնց հարազատները զոհվել են պատերազմում Կրկին գնաճ. որ ապրանքներն են թանկացել Ինչ իրավիճակ է ՊՆ-ի դիմաց ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սկանդալային բացահայտում, ինչո՞ւ պարտվեցինք պատերազմում
website by Sargssyan