Ալիևը զարմացել է, որ Փաշինյա­նը հանձնել է այն, ինչ հանձնել է. «168 ժամ»

«Տպավորություն է ստեղծվում, որ պատերազմի ընթացքում ինչ-որ արտաքին խաղացող Փաշինյանին ինչ-որ բան է խոստացել, և դրա ազդեցու­թյամբ նա որոշումներ էր չեղարկում, նա ինչ-որ գաղտնի զենքի հույս ուներ: Սա չաշխատեց. Արևմուտքը չաշխատեց, և վերջնարդյունքում նա հայտնվեց այն իրավիճակում, որում հայտնվեց, և շատ են հարցերը:

Ինչո՞ւ Շուշին հանձնվեց, երբ կար ռեսուրս այն պահպանելու, ինչո՞ւ նա հրա­ժարվեց Պուտինի պրոյեկտից, երբ Ալիևը համա­ձայնում էր միայն 5 շրջանի հանձնման, և Շուշին մնում էր ԼՂ վերահսկողության ներքո...»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է ռուս քաղաքա­կան վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը:

Նա նշել է. որ Ալիևը զարմացել է, որ Փաշինյա­նը հանձնել է այն, ինչ հանձնել է: Տարասովի գնա­հատմամբ՝ սա տրագիկոմեդիա է, պատմական դրամա, որն ամբողջությամբ հատուկ քննելու կա­րիք կա՝ հասկանալու համար, թե ինչ տեղի ունե­ցավ: Ըստ նրա ՀՀ իշխանությունները ռազմական լուրջ սխալներ են թույլ տվել, ներքաղաքական պայքարը սրվում է, այն ժառանգությունը, որը ստացել էր կորցրեց դիվանագիտական լրջա­գույն ձախողումների հետևանքով, չկարողացավ կանգնեցնել ուժային սցենարը:

Տարասովի կարծիքով՝ ռազմավարական սխալ էր նաև ասել, որ Ադրբեջանը չի կարող պատերազմ սկսել առանց Ռուսաստանի աջակցության, նա ցանկանում էր ողջ պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա, իսկ այստեղ պատերազմը սկսվեց Թուրքիա­յի աջակցությամբ՝ առանց ՌԴ մասնակցության, և ՌԴ-ն կարողացավ պահպանել չեզոքություն, ապա բանակցել եռակողմ հայտարարություն ու տեղակայել խաղաղապահներ գոտում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում

Նիկոլ Փաշինյանն ԱԺ էր եկել ոչ սթափ վիճակում. Mediaport Պահն է ձևավորելու երրորդ տիրույթը Ադրբեջանցիերը Սյունիքում այսօրվանից սկսել են խրամատներ փորել. Գորիսի փոխքաղաքապետն ահազանգում է Ակնայում (Աղդամ) ականի պայթյունից ադրբեջանցի պաշտոնյան ծանր վիրավորումներ է ստացել Անհետ կորածների ընտանիքների զգալի մասը սոցիալապես ծայրահեղ ծանր, ընչազուրկ վիճակում է գտնվում․ Արմինե Ֆանյան Նրանք իշխանության են գալիս անօրինությամբ և այդուհետ իրենց իշխանությունը պահում, տակավին՝ անօրինությամբ. Սենոր Հասրաթյան Եթե փաստի առջեւ կանգնեն բոլորը, հայրիկս կգա. Լևոն Քոչարյան (տեսանյութ) Սա ոչ իմ պայքարն է, ոչ Օնիկ Գասպարյանի համար է, սա Հայրենիքի փրկության պայքար է․ Է.Շարմազանով Կարծում եմ` Ռուսաստանը ընդմիշտ է եկել Լեռնային Ղարաբաղ. Զատուլին Միայն արդար ընտրությունները Նիկոլին ու իր լակոտակրատիային կուղարկեն պատմության աղբանոցը. (Տեսանյութ) Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Վազգեն Մանուկյանին. Գեղամ Մանուկյան Տեսչական մարմինները զգուշացնում են Նոր տեղեկություններ՝ Հայաստանի «կորած» ինքնաթիռի մասին Սա վերջին հարցն էր վարչապետին Հզոր Հայաստան կառուցելու բոլոր ճանապարհներն անցնում են տնտեսությունով, իսկ տնտեսության հզորացման երաշխավորը միմիայն դուք եք. Նաիրի Սարգսյան Կան փակ ավտոճանապարհներ․ ԱԻՆ Կորոնավիրուսով հիվանդացության աճ է գրանցվում. նախարար Արմավիրի փոխմարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել Եթե հավելյալ պարզաբանումների կարիք լինի, դրանք կարվեն․ Տիգրան Ավինյան Դիպուկահարներ` Ազգային ժողովում (տեսանյութ)
website by Sargssyan