Ո՞վ չի ուզում Պատրոն Դավոն լավ ըլնի...

Հայտնի փաստ է՝ ուզում ես երկար իշխել՝ ապահովիր հաց և տեսարաններ...
 
Քանի որ սովյալ վիճակից ճոխ պաշտոնների նշանակված իմքայլականները նույնիսկ իրենց հացը դեռ լիակատար չեն ապահովել, ինչ մնաց՝ հանրության համար հաց ապահովեն, լիարժեք դիմել են երկրորդ մեթոդին...
 
Հայաստանում տեսարանների պակաս երբեք չի զգացվել, հիմա՝ առավել ևս չի զգացվում...
 
Դե դմփ - դմփ - հու - ի օրորոցայինի տակ մեծացած նորօրյա իշխանությունները ուրիշ ի"նչ պետք է անեին...
 
Տնտեսական, քաղաքական, դիվանագիտական, գիտակրթական և այլ խայտառակ ձախողումների համար պատրաստի մեղավորներ, իհարկե, կային. կրթական և իրավական ցածր գիտակցություն ունեցող հանրույթը դեռ շարունակում է նախկինների մեղավորության կուտը ուտել: Ա՜յ, ռազմական ձախողումների դեպքում այդ կուտը այդքան էլ հեշտ չի ուտվում, որովհետև որքան էլ քեզ շրջապատես անուղեղ աջակիցների խառնամբոխով, պատերազմում համապետական մասշտաբի բառդակի պատճառով հայ ժողովրդի վզին փաթաթված պարտությունը պետք է փորձես այլ տեղ պարտակես...
 
Եվ այսպես, դեմագոգիայի ու կեղծիքի վարպետ Նիկոլ Փաշինյանը, իհարկե, գտավ ելքը: Երևանի Կենտրոն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց զենքի առևտրով զբաղվող Դավիթ Գալստյանի (ով առավել հայտնի է Պատրոն Դավո մականունով) նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորումը։
 
Զենքի առևտրից բան չհասկացող հանրույթի համար, իհարկե, ուղեղների լվացման հիանալի վարկածներ հորինեցին, սրտաճմլիկ շոուներ կազմակերպեցին, Նիկոլական ամբողջ քարոզչամեքենան լծվեց Պատրոն Դավիթից պարտության սիմվոլի կերպար կերտել, բայց քարոզչամեքենայի այս թեզի պրիմիտիվությունը ջրի երես է դուրս գալիս, եթե մի փոքր տրամաբանելու ունակություն ունես, e2e անգամ կիլոմետրերով հեռու ես զենքի առևտրից և մտովի կարողանում ես իրար կապել զենքի վաճառքի ամբողջ շղթան...
 
Եվ այսպես, Դավիթ Գալստյանը սովորական բիզնեսմեն է, զբաղվում է զենքի առք և վաճառքով... Նրան զենքի պատվեր տալիս են ոչ թե մասնավոր անձիք, այլ Պաշտպանության նախարարությունը, պետությունը: Զենքի առևտուրը պիցցայի առաքում չէ, որ որակը լավը չլինի՝ դեն նետես կամ բավարարվես պիցցա թխողին հայհոյելով, յուրաքանչյուր զենք ունի իր անձնագիրը, զենքը առաքվելուց հետո ՊՆ-ի և նրա գեներալիտետի կողմից վերահսկվում է, փորձաքննություններ են անցկացվում, այնուհետև մտցնում կիրառության մեջ:
 
Այսինքն ինչ է ստացվում, մի ամբողջ պետական համակարգ հաստատում է, որ ներմուծված զենքերը համապատասխանում են պայմանագրային պահանջներին, այնուհետև ձերբակալում են զենքի առևտրականին, իսկ այդ զենքը ընդունող կողմը՝ ենթասպաներից մինչև վարչապետ, սովորական բիզնեսմենից փորձում են պատերազմական հանցագործ կերտել... Բա հպարտ քաղաքացիներից որևէ մեկը չի հարցնու՞մ իր սրտի վարչապետին՝ կարող է՞ էս գործում էլ խելքդ այնքան է հասնում, որքան ՍՈւ-երը ձեռք բերելիս...
 
Մենք պետք է խելքի գանք, դադարենք սնվել վարչապետի քարոզչամեքենայի ստերով, հակառակ պարագայում դիլետանտների այս խառնամբոխը, ծայրից ծայր փլուզելով ամբողջ պետությունը, մեզ կապահովի տեսարաններով՝ ամեն հարցում որևէ մեկին մեղավոր նշանակելով...
 
Մտածեք, տրամաբանեք ու մի խաբվեք...
 
Աբրահամ Խառատյան
Ադրբեջանցիերը Սյունիքում այսօրվանից սկսել են խրամատներ փորել. Գորիսի փոխքաղաքապետն ահազանգում է Ակնայում (Աղդամ) ականի պայթյունից ադրբեջանցի պաշտոնյան ծանր վիրավորումներ է ստացել Անհետ կորածների ընտանիքների զգալի մասը սոցիալապես ծայրահեղ ծանր, ընչազուրկ վիճակում է գտնվում․ Արմինե Ֆանյան Նրանք իշխանության են գալիս անօրինությամբ և այդուհետ իրենց իշխանությունը պահում, տակավին՝ անօրինությամբ. Սենոր Հասրաթյան Եթե փաստի առջեւ կանգնեն բոլորը, հայրիկս կգա. Լևոն Քոչարյան (տեսանյութ) Սա ոչ իմ պայքարն է, ոչ Օնիկ Գասպարյանի համար է, սա Հայրենիքի փրկության պայքար է․ Է.Շարմազանով Կարծում եմ` Ռուսաստանը ընդմիշտ է եկել Լեռնային Ղարաբաղ. Զատուլին Միայն արդար ընտրությունները Նիկոլին ու իր լակոտակրատիային կուղարկեն պատմության աղբանոցը. (Տեսանյութ) Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Վազգեն Մանուկյանին. Գեղամ Մանուկյան Տեսչական մարմինները զգուշացնում են Նոր տեղեկություններ՝ Հայաստանի «կորած» ինքնաթիռի մասին Սա վերջին հարցն էր վարչապետին Հզոր Հայաստան կառուցելու բոլոր ճանապարհներն անցնում են տնտեսությունով, իսկ տնտեսության հզորացման երաշխավորը միմիայն դուք եք. Նաիրի Սարգսյան Կան փակ ավտոճանապարհներ․ ԱԻՆ Կորոնավիրուսով հիվանդացության աճ է գրանցվում. նախարար Արմավիրի փոխմարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել Եթե հավելյալ պարզաբանումների կարիք լինի, դրանք կարվեն․ Տիգրան Ավինյան Դիպուկահարներ` Ազգային ժողովում (տեսանյութ) Միայն արդար ընտրությունները Նիկոլին ու իր լակոտակրատիային կուղարկեն պատմության աղբանոցը Մահացել է Գևորգ Գրիգորյանի հայրը
website by Sargssyan