Փաշինյանը բաց է թողնում իր քաղաքական երկընտրանքն արժանապատիվ լուծելու ճանապարհը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան պատերազմում հայկական կողմի պարտությունը հանրային ընկալումներում էական, արմատական փոփոխություն է առաջացրել։ Ընդհանուր իրավիճակն այնպիսին է, որ քաղաքացիները կորցրել են Հայաստանի ապագայի հետ կապված իրենց հույսերը։ Եվ մարդկանց վհատության մղող հիմնական անձը Նիկոլ Փաշինյանն է, որն ընդամենը երեք տարի առաջ շատերի աչքերում կարծես «հույսի փարոս» էր։ Թե ինչու այն ժամանակ մարդիկ խաբվեցին, այլ թեմա է, սակայն այսօր փաստ է, որ հասարակության գիտակից հատվածի գերակշիռ մեծամասնության համար նա դարձել է պարտության, հազարավոր զոհերի, անհուսության և ստի խորհրդանիշ: Սակայն ինքը՝ Փաշինյանը, համառորեն չի ցանկանում ընդունել այդ ամենը։

Նա ձգտում է ամեն գնով ցույց տալ, որ ինքը շարունակում է վայելել «ժողովրդի վստահությունը», ինչպես նախկինում։ Իսկ դրա համար պետք է կեղծել իրականությունը և շոուներ կազմակերպել, թե՝ տեսեք, ժողովրդական զանգվածները շարունակում են աջակցել իշխանություններին։ Մասնավորաբար, օրերս Գյումրի կատարած այցի շրջանակում Փաշինյանը կազմակերպել էր հերթական «թամաշան»։ Իբր Գյումրի-Երևան ճանապարհին որոշ համայնքներում քաղաքացիները կանգնեցրին նրա շարասյունը և իրենց աջակցությունը հայտնեցին վարչապետի պաշտոնին կառչած անձին։ Ու Նիկոլ Փաշինյանի և նրա ավտոշարասյունը կանգնեցնող քաղաքացիների միջև զրույցը իշխանական տեղեկատվական հարթակներում պտտում էին՝ նպատակ ունենալով ապացուցել, թե հանրության ընկալումներում փոփոխություններ չկան, մարդիկ շարունակում են սատարել Փաշինյանին։

Բայց այդ տեսարանները ցույց տվեցին, որ Փաշինյանը ոչ միայն անարդյունավետ կառավարիչ է, այլև շատ ցածր մակարդակի ռեժիսոր։ Շոուն շատ անտաղանդ էր կազմակերպված։ Զրույցի եկած մարդկանց պահվաքծի արհեստականությունը աչք ծակող էր, քանի որ բնական լինելու դեպքում քաղաքացիներն անշուշտ կբարձրաձայնեին իրենց հուզող խնդիրների լուծմանը վերաբերող հարցեր, անձամբ Նիկոլից պարզաբանումներ ստանալու համար պատերազմում պարտության հետ կապված լուրջ հարցադրումներ կներկայացնեին։ Սակայն դրա փոխարեն նրանք անզուսպ կերպով իբր հորդորում էին թավիշին վերջ տալ և պատժել ընդդիմությանը։ Այնպիսի տպավորություն էր, թե ընդդիմությունն է երկրի կառավարման համար պատասխանատու, այլ ոչ թե իշխանությունը։ Կարճ ասած՝ Նիկոլի դիրիժորությամբ բեմադրված տեսարանը շատ պրիմիտիվ էր և ոչ համոզիչ։ Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանը խուսափեց հանդիպել բողոքի ակցիա իրականացնող մարդկանց հետ, և ընդհանրապես, ծիծաղելի է մտածել, որ հանպատրաստից որևէ մեկը կարող է մոտենալ Նիկոլ Փաշինյանին, որը շրջում է տասնյակ թիկնապահներով, իսկ հանդիպումների մասնակցում՝ հարյուրավոր ոստիկանների շրջապատմամբ:

Նա նույնիսկ հեռվից հնչող որևէ հարցի չի պատասխանում, ինչը մեկ անգամ ևս փաստում է, որ այս ամենը պարզապես թատրոն է, ներողություն, թատրոնը չվիրավորենք, էժանագին, ձախողված շոու է: Եթե նույնիսկ Փաշինյանին մոտեցածների մեջ կային «իրական» մարդիկ, ապա դա ավելի մեծ ողբերգություն է, քանզի սարսափելի էր տեսնել նրանց մտածելակերպն ու այն թեմաները, ինչից նրանք խոսում էին հազարավոր զոհերից, կապիտուլ յացիայից ու հսկայական տարածքային կորուստներից հետո: Եթե Նիկոլն իսկապես ցանկանում է հասկանալ իր հանդեպ մարդկանց իրական վերաբերմունքը, ապա թող փորձի, առանց «դերասան»-ողջունողներ ներգրավելու, հանպատրաստից դուրս գա փողոց ու շփվի մարդկանց հետ, ինչպես նախկինում էր անում։ Բայց պարզ է, որ նման քայլի չի գնա, քանի որ ոչ միայն քաջություն չունի, այլև արդեն իսկ մոտավոր պատկերացնում է, թե ինչ է սպասում իրեն, թե ինչպիսի իրականության հետ է առերեսվելու։ Մյուս կողմից՝ հանրության համար ավելի ու ավելի անտանելի են դառնում վարչապետի աթոռը զբաղեցնող անձի անվերջանալի արդարացումները, իրենից բացի բոլորին մեղավոր «նշանակելու» գործելաոճը, ընդդիմության վրա ցեխ շպրտելը։ Հանրային դիսկուրսից հստակ է դառնում, որ մտածելու ունակ քաղաքացիները կողմ են Փաշինյանի արժանապատիվ հեռացմանը և օրենքի առջև պատասխան տալուն:

Չէ՞ որ, եթե ինքը վստահ է, որ մեղավոր չէ, պետք է որ վախենալու ոչինչ չունենա: Ի դեպ, այս ֆոնին ուշագրավ է Վրաստանի վարչապետի օրինակը։ Եթե Գիորգի Գախարիան հենց միայն իր թիմի հետ ունեցած անհամաձայնությունների արդյունքում իր մեջ ուժ գտավ արժանապատիվ հրաժարական տալ, ապա տրամաբանությունից դուրս է, որ իր իսկ մեղքով խայտառակ պարտությունից հետո բազմահազար զոհերի ու հսկայական տարածքային կորուստների պատճառ դարձած Փաշինյանը շարունակում է ամուր գրկել իր աթոռը։ Ի դեպ, հանրային տրամադրությունները հուշում են, որ եթե Փաշինյանն արժանապատիվ կերպով չհեռանա, ապա որոշ ժամանակ հետո նրան հեռացնելու է զայրացած ժողովուրդը, բայց այս անգամ արդեն խայտառակ ձևով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ադրբեջանցիերը Սյունիքում այսօրվանից սկսել են խրամատներ փորել. Գորիսի փոխքաղաքապետն ահազանգում է Ակնայում (Աղդամ) ականի պայթյունից ադրբեջանցի պաշտոնյան ծանր վիրավորումներ է ստացել Անհետ կորածների ընտանիքների զգալի մասը սոցիալապես ծայրահեղ ծանր, ընչազուրկ վիճակում է գտնվում․ Արմինե Ֆանյան Նրանք իշխանության են գալիս անօրինությամբ և այդուհետ իրենց իշխանությունը պահում, տակավին՝ անօրինությամբ. Սենոր Հասրաթյան Եթե փաստի առջեւ կանգնեն բոլորը, հայրիկս կգա. Լևոն Քոչարյան (տեսանյութ) Սա ոչ իմ պայքարն է, ոչ Օնիկ Գասպարյանի համար է, սա Հայրենիքի փրկության պայքար է․ Է.Շարմազանով Կարծում եմ` Ռուսաստանը ընդմիշտ է եկել Լեռնային Ղարաբաղ. Զատուլին Միայն արդար ընտրությունները Նիկոլին ու իր լակոտակրատիային կուղարկեն պատմության աղբանոցը. (Տեսանյութ) Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Վազգեն Մանուկյանին. Գեղամ Մանուկյան Տեսչական մարմինները զգուշացնում են Նոր տեղեկություններ՝ Հայաստանի «կորած» ինքնաթիռի մասին Սա վերջին հարցն էր վարչապետին Հզոր Հայաստան կառուցելու բոլոր ճանապարհներն անցնում են տնտեսությունով, իսկ տնտեսության հզորացման երաշխավորը միմիայն դուք եք. Նաիրի Սարգսյան Կան փակ ավտոճանապարհներ․ ԱԻՆ Կորոնավիրուսով հիվանդացության աճ է գրանցվում. նախարար Արմավիրի փոխմարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել Եթե հավելյալ պարզաբանումների կարիք լինի, դրանք կարվեն․ Տիգրան Ավինյան Դիպուկահարներ` Ազգային ժողովում (տեսանյութ) Միայն արդար ընտրությունները Նիկոլին ու իր լակոտակրատիային կուղարկեն պատմության աղբանոցը Մահացել է Գևորգ Գրիգորյանի հայրը
website by Sargssyan