Կարեն Բեքարյանը դուրս եկավ դատարանից
Քիչ առաջ Կարեն Բեքարյանն ազատ արձակվեց ու դուրս եկավ դատարանից: Լրագրողների հետ զրույցում Բեքարյանը, խոսելով Արա Սաղաթելյանի կալանավորման մասին, հայտարարեց, որ այդ որոշման մասին երեկ տեղյակ չի եղել, քանի որ մեկուսացված է եղել:
Բեքարյանի խոսքերով, նախաքննության պրոցեսը, քննությունը, հարուցված գործն իր մեջ զրո տրամաբանություն ունի. «Երբ դու չես հականում գործի էությունը, որ չկա տրամաբանություն, հասկանում ես, որ մոտիվացիան լրիվ այլ է:
Ինձ համար դա շատ հստակ է: Գիտեք, որ կա նախաքննական գաղտնիքի հետ կապված դրույթներ, դրա համար որոշ դետալների մեջ չեմ մտնի»:
Նա ասաց, որ հույս ուներ՝ այստեղ արդար հնարավոր տարբերակ կլիներ: