Եթե իմ առաջարկած տարբերակը չընդունվի, իմ անունը դուրս կգա համահեղինակների ցանկից. Մետաքսե Հակոբյան

 ԱՀ «Լեզվի մասին» օրենքի փոփոխության նախագիծը ոչ միայն Արցախում, այլև՝ Հայաստանում միանշանակ չի ընդունվել: Նախագծի հեղինակներից Արցախի ԱԺ պատգամավոր Գեղամ Ստեփանյանը տեսակետ է հայտնել, որ անհրաժեշտ է այն դնել հանրային քննարկման: Այս առիթով Orer.am-ը զրուցել է օրենքի համահեղինակներից ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ:

Պատգամավորի կարծիքով ևս ճիշտ կլինի, որ նախագիծը լայն հանրության շրջանակների հետ քննարկվի, անկախ նրանից քննարկման մասնակիցը Արցախի քաղաքացի է, թե՝ ոչ:

«Նմանատիպ քննարկումներ կատարելուց պետք չէ վախենալ, որովհետև մեր ազգը մշտապես դուրս է մնում իշխանությունների գործունեությունից, ինչի արդյունքում փոխըմբռնման խնդիրներ են առաջանում: ՀՀ ղեկավարը հենց այդ խոստմամբ զավթեց իշխանությունը, նշելով որ մշտապես բաց է լինելու, բայց չպահեց իր խոստումը և արդյունքում լուռ՝ Արցախը հանձնեց:

Դա պետք է դաս լինի և պետք է հասկանանք, որ ցանկացած լուրջ փոփոխություն կամ երևույթ, որը պետք է տեղի ունենա մեր ազգի հետ, պետք է քննարկվի լայն հանրության հետ: Ինչ վերաբերում է «Լեզվի մասին» օրենքին, ապա այն նման լուրջ փոփոխություն չէ և շատ զարմանալի է նման բուռն արձագանքը այս հարցին: Բայց մյուս կողմից այնպիսի տպավորություն է, թե մեր կյանքում ոչինչ տեղի չի ունեցել, ինչպես եղել է, այնպես էլ շարունակում ենք ապրել և հանկարծ որոշել ենք այդ օրենքում փոփոխություն կատարել:

Նրանք, որոնք հակազդեցություն են ցուցաբերում ես խորհուրդ կտամ երկնքից իջնել ներքև և հասկանալ ներկա իրականությունը: Փաստն այն է, որ Հայաստանի և Արցախի իշխանությունները Արցախը հանձնել են թշնամուն: Եվ այս պարագայում մենք հայտնվել ենք մի իրականության մեջ, որտեղ մեր անվտանգության երաշխավորը, պարզվեց՝ Ռուսաստանն է: Եվ դա եղավ այն ամենի արդյունքում, ինչի միջով որ մենք անցանք: Այսինքն՝ այդ ուղին որևէ մեկը չի ընտրել: Եվ այսօր այդ իրականությունից փախչել հնարավոր չէ:

Ներկայում հայի հետ զուգահեռ ապրում են ռուսազգի խաղաղապահները, որոնք դեռևս հինգ տարի այստեղ են լինելու: Եվ մենք պետք է ստեղծենք համապատասխան պայմաններ և միջավայր նրանց հետ ապրելու համար: Կա նաև պաշտոնական շփման խնդիր և որևէ մեկի մտքով չի անցնում, որ նոյեմբերի 9-ից մինչ օրս լեզվի մասին օրենքը խախտվել է: Օրինակ, երբ պետական պաշտոնյան ռուսերենով փաստաթուղթ է գրում և իր ստորագրությամբ ուղարկում է ռուսական կողմին»,- ասաց Մ. Հակոբյանը:

Պատգամավորը նաև ցավով նշեց, որ շատ պարզաբանումներ է լսում, որոնք հիմնականում իշխանական թևից են, թե՝ Արցախից գրեթե ոչինչ չի մնացել և այս պարագայում ինչ օրենք խախտելու մասին կարող է խոսք լինել: Մինչդեռ այսօր առավել քան կարևոր է օրինապաշտությունը պահպանելը:

Հիշեցնենք, նաև, որ օրենքում առաջարվող խմբագրմամբ ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական լեզուներն են գրական հայերենը և ռուսերենը, մինչդեռ Մ. Հակոբյանը գրավոր առաջարկություն է ներկայացրել, նշելով, որ համամիտ չէ այդ ձևակերպմանը և առաջարկում է միտքը ձևակերպել հետևյալ կերպ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական լեզուն գրական հայերենն է, կարող է օգտագործվել նաև ռուսերենը:

«Այս ձևակերպման դեպքում լեզուների հավասարեցում տեղի չի ունենում: Բացի այդ, հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանին ես առաջարկել եմ, որ իմ առաջարկն ուղարկի կառավարություն, որպեսզի այն քննարկվի նաև անտեղ: Եվ եթե իմ առաջարկած տարբերակը չընդունվի, ապա իմ անունը դուրս կգա համահեղինակների ցանկից և ինձ համար ընդունելի չի լինի օրենքի այդ ձևակերպումը: Դեռ արձագանք չեմ ստացել, բայց ցավն այն է, որ այս հարցի մասին նույնիսկ հանրային քննարկումներ չեն սկսվել, բայց կարծում եմ, որ դա անհրաժեշտ է, քանի որ անհրաժեշտ է հանրությանը բացատրել, որ կատարվելիք փոփոխությունները ցավոտ հետևանքներ չեն ունենա մեր ապագայի վրա»,- ասաց Մ. Հակոբյանը:

Արմինե Գրիգորյան

Արմեն Սարգսյանից պահանջում են չստորագրել Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հրամանագիրը Գլխավոր դատախազության հայտարարությունը՝ «օրենքով գողերի» մասին Բանակի հաջորդ քայլը Վարդենյաց լեռնանցքը և Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց են Ովքե՞ր չեն միացել զինվորականների հայտարարությանը. Yerevan.today Օդապարիկ. ինչպե՞ս մարդն սկսեց «թռչել»․ «Փաստ» Արմեն Սարգսյանն ունի ընդամենը 2 քայլի հնարավորություն ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 283 նոր դեպք ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՓԵՏՐՎԱՐԻ)․Ակցիա իրականացնող ուսանողները տոնել են իրենց հաղթանակը․ «Փաստ» ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ազատամարտիկների հանձնախմբի հայտարարությունը Հայ ժողովրդի բոլոր ժամանակների մեծագույն ավանտյուրիստը...«Փաստ» «Իսկանդերյան հեղափոխություն»․ «Փաստ» Փետրվարի 27-ի Ձեր ռոմանտիկ հորոսկոպը ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեղախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը Արարատ Միրզոյանը կորել է «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Օնիկ Գասպարյանն ապտակել է Արայիկ Հարությունյանին «Թևակոխել ենք մի փուլ, որը մեր երկրի համար շրջադարձային է լինելու, այլ հարց է, թե այդ շրջադարձը մեզ ուր է տանելու»․ «Փաստ» Չենք կարող մեզ թույլ տալ՝ պոլիտեխնիկում ունենալ ոչ բանիմաց, շրիշակից ցածր մակարդակ ու կառավարման ոչ պատշաճ հմտություններ ունեցող ղեկավար․ «Փաստ» Չենք կարող մեզ թույլ տալ՝ պոլիտեխնիկում ունենալ ոչ բանիմաց, շրիշակից ցածր մակարդակ ու կառավարման ոչ պատշաճ հմտություններ ունեցող ղեկավար․ «Փաստ»
website by Sargssyan