Իսկ այլոց վիրավորել կարելի՞ է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս հայտնի դարձավ, որ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Քրօրում փոփոխություն և լրացում կատարելու նախագիծ, համաձայն որի, նախատեսվում է սահմանել, որ հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելը կամ զրպարտելը` կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս օրենսդրական փաթեթն ամբողջությամբ մշակվել և արդարադատության նախարարին է փոխանցվել, այսպես կոչված, «սորոսական» ՀԿ-ների կողմից։ Սակայն այս ամենի մեջ հետաքրքիրն այն է, որ ստացվում է՝ իշխանության ներկայացուցչին կամ պետական ծառայողին վիրավորել չի կարելի, իսկ մնացած քաղաքացիների դեպքում դա նորմալ երևույթ է։ Այս ֆոնին անհրաժեշտ է շեշտել, որ հատկապես վերջին օրերին իշխանությանը սատարող, իշխանության «տակ» աշխատող ոչ միայն «ֆեյքերը», այլև իրական անձինք բաց տեքստով ոչ միայն քննադատում, հեգնում կամ ծաղրում էին ընդդիմությանը, այլև բացահայտ անձնական վիրավորանքներ են հնչեցնում ընդդիմության տարբեր ներկայացուցիչների հասցեին, սակայն ո՛չ «իրավապաշտպանները», ո՛չ իրավապահները ծպտուն չէին հանում։

Ի դեպ, խոսելով այս, ինչպես նաև «չնույնականացված աղբյուրներին» վերաբերող ու նման այլ նախաձեռնությունների մասին՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը «Փաստի» հետ զրույցում մասնավորաբար նշեց. «Երբ նայում ենք այն քաղաքական գործիչների սոցիալական ցանցերի էջերը, լսում քաղաքական ելույթները, որոնք, ի դեպ, նախաձեռնում են օրենսդրական այդ փոփոխությունները, ապա տեսնում ենք, որ ամենաանպատասխանատու խոսքը լսում ենք հենց իրենց շուրթերից։ Իրենք են առաջինը բացասական, անպատասխանատու խոսքի օրինակ ծառայում հասարակության համար»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Անհետ կորածների ընտանիքների զգալի մասը սոցիալապես ծայրահեղ ծանր, ընչազուրկ վիճակում է գտնվում․ Արմինե Ֆանյան Նրանք իշխանության են գալիս անօրինությամբ և այդուհետ իրենց իշխանությունը պահում, տակավին՝ անօրինությամբ. Սենոր Հասրաթյան Եթե փաստի առջեւ կանգնեն բոլորը, հայրիկս կգա. Լևոն Քոչարյան (տեսանյութ) Սա ոչ իմ պայքարն է, ոչ Օնիկ Գասպարյանի համար է, սա Հայրենիքի փրկության պայքար է․ Է.Շարմազանով Կարծում եմ` Ռուսաստանը ընդմիշտ է եկել Լեռնային Ղարաբաղ. Զատուլին Միայն արդար ընտրությունները Նիկոլին ու իր լակոտակրատիային կուղարկեն պատմության աղբանոցը. (Տեսանյութ) Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Վազգեն Մանուկյանին. Գեղամ Մանուկյան Տեսչական մարմինները զգուշացնում են Նոր տեղեկություններ՝ Հայաստանի «կորած» ինքնաթիռի մասին Սա վերջին հարցն էր վարչապետին Հզոր Հայաստան կառուցելու բոլոր ճանապարհներն անցնում են տնտեսությունով, իսկ տնտեսության հզորացման երաշխավորը միմիայն դուք եք. Նաիրի Սարգսյան Կան փակ ավտոճանապարհներ․ ԱԻՆ Կորոնավիրուսով հիվանդացության աճ է գրանցվում. նախարար Արմավիրի փոխմարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել Եթե հավելյալ պարզաբանումների կարիք լինի, դրանք կարվեն․ Տիգրան Ավինյան Դիպուկահարներ` Ազգային ժողովում (տեսանյութ) Միայն արդար ընտրությունները Նիկոլին ու իր լակոտակրատիային կուղարկեն պատմության աղբանոցը Մահացել է Գևորգ Գրիգորյանի հայրը ԶՈւ գլխավոր շտաբը նոր հայտարարություն է տարածել Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
website by Sargssyan