Իշխանությունների հեռանալու հարցն ավելին է, քան առկա պարզունակ մանիպուլյացիաները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Թեպետ կարծիքներ կան, որ ներհայաստանյան քաղաքական գործընթացները պրիմիտիվ են, բայց, որքան էլ զարմանալի թվա, ինչպես հասարակական կյանքն ընդգրկող ոլորտներին առնչվող մյուս երևույթները, քաղաքական գործընթացները ևս իրենցում որոշակի տրամաբանություն են պարունակում։ Ու այս հարցում չենք կարող անտեսել այն հանգամանքը, որ այստեղ առանցքային նշանակություն ունի երկու կարևոր իրողություն։ Քաղաքական զարգացումների ուղղություններից մեկը քաղաքական ուժերի գործունեությունն է, որոնք մատուցում են իրենց օրակարգը հանրությանը, իսկ մյուս կողմում հասարակությունն է, որը քաղաքացիներին հուզող խնդիրների շուրջ ձևավորում է հանրային պահանջները, որոնց շրջանակներում էլ ուրվագծվում են քաղաքական ուժերի դիրքորոշումները։

Ժողովրդավարական համակարգի պայմաններում ժողովուրդն է ընտրությունների արդյունքում որոշում, թե որ քաղաքական ուժերի ծրագրերն են իրենց առավել վստահություն ներշնչում։ Ուստի քաղաքական կուսակցությունների համար առանցքային նշանակություն ունի հասկանալ, թե հանրությանը հուզող որ խնդիրներն են առաջնային, ու, ըստ այդմ, դիրքավորվել քաղաքական դաշտում և մասնակցել ներքաղաքական մրցավազքին։ Սակայն հանրային ընկալումներում էական նշանակություն ունի նաև քաղաքական ուժերի դասավորության պատկերը և դրա վերաբերյալ որոշակի կանխակալ վերաբերմունքը։ Շատ հաճախ քաղաքական ուժերը, այս պատկերացումից ելնելով, առաջ են տանում իրենց եզակիության և բացառիկության թեզը։

Եվ պատահական չէ, որ շատերը, որպես օրինակ, ներկայացնում են նաև նախկին իշխանությունների ժամանակ շրջանառվող այն մտայնությունը, որ եթե իրենք չլինեն իշխանության, ապա էլ ո՞վ է ի վիճակի երկրի կառավարման շուրջ ստեղծված օրակարգն առաջ մղել։ Եվ ինչպես ժամանակի ընթացքում տեսանք, այդ եզակիության մասին թեզն իրականության մեջ չարդարացրեց իրեն։ Կա նաև մեկ այլ քաղաքական մոլորություն այն մասին, որ եթե գործող իշխանությունները հեռանան, ապա «կգան նախկինները»։ Սա իշխանությունների կողմից նետված մանիպուլ յացիա է՝ «նախկիններին» «բոբո» դարձնելու միջոցով, թե բա՝ որ մենք գնանք, տեսեք, նախկինները հետ կգան, և նախկինում առկա բարքերը նորից կվերականգնվեն և այլն։ Շատ ավելի վտանգավոր են հանրության՝ իրեն չեզոք համարող որոշ հատվածի շրջանում ներդրված որոշակի պատկերացումները, որոնք իրենցից թաքնված խայծ են ներկայացնում։ Այս պատկերացումները բնորոշում են տարածված հանրային այն ընկալումը, թե չնայած դեմ ենք, որ այս իշխանությունները շարունակեն պաշտոնավարել, բայց ի՞նչ կարող ենք անել նրանց դեմ, չէ՞ որ ընդդիմությունը..., չէ՞ որ նախկինները...., չէ՞ որ այսպես, չէ՞ որ այնպես...։

Առաջին հայացքից այս մարդկանց մոտեցումը կարող է տրամաբանական թվալ, բայց իրականության մեջ այն ոչ թե չեզոքություն է, այլ փաստացի սատարում իշխանությունների պաշտոնավարումը շարունակելու հարցում։ Խնդիրն այն է, որ, ինչպես գտնում է հանրության առավել գիտակցված հատվածը, ներկայիս իշխանությունների հեռանալու հարցն ավելին է, քան պարզ աթոռակռվի մասին պատկերացումը։ Եթե կա ակնհայտ հանրային պահանջ, ու այդ պահանջը տրամաբանական է, ապա այս պարագայում որևէ այլ պատճառաբանություն պարզապես նույնացվում է Հայրենիքը կապիտուլ յացիայի տարած, հազարավոր զոհերի պատճառ դարձած, հսկայական տարածքների կորստի պատճառ դարձած Նիկոլ Փաշինյանին սատարելուն: Եվ այստեղ չկա X կամ Y անձի խնդիր, կա երկրի, պետության լինելիության, բոլորիս արժանապատվության խնդիր:

Իսկ թե այս կառավարության հրաժարականից և ժամանակավոր կառավարության ձևավորումից հետո անցկացվելիք ընտրություններով իշխանության կգա այս կամ այն ուժը, այս կամ այն անհատը, դա արդեն ժողովուրդը կորոշի՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակից դուրս գալու շուրջ նրանց ներկայացրած ծրագրերի իրատեսականությունը։ Ի վերջո, ցանկացած որոշում կայացնելու ենք բոլորով՝ մեր քվեով: Հիմա այդ պահը չէ: Հիմա օրակարգում միայն մեկ հարց կա՝ հնարավորինս արագ փրկել երկիրը: Այդ թվում՝ Արցախը...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նիկոլ Փաշինյանն ԱԺ էր եկել ոչ սթափ վիճակում. Mediaport Պահն է ձևավորելու երրորդ տիրույթը Ադրբեջանցիերը Սյունիքում այսօրվանից սկսել են խրամատներ փորել. Գորիսի փոխքաղաքապետն ահազանգում է Ակնայում (Աղդամ) ականի պայթյունից ադրբեջանցի պաշտոնյան ծանր վիրավորումներ է ստացել Անհետ կորածների ընտանիքների զգալի մասը սոցիալապես ծայրահեղ ծանր, ընչազուրկ վիճակում է գտնվում․ Արմինե Ֆանյան Նրանք իշխանության են գալիս անօրինությամբ և այդուհետ իրենց իշխանությունը պահում, տակավին՝ անօրինությամբ. Սենոր Հասրաթյան Եթե փաստի առջեւ կանգնեն բոլորը, հայրիկս կգա. Լևոն Քոչարյան (տեսանյութ) Սա ոչ իմ պայքարն է, ոչ Օնիկ Գասպարյանի համար է, սա Հայրենիքի փրկության պայքար է․ Է.Շարմազանով Կարծում եմ` Ռուսաստանը ընդմիշտ է եկել Լեռնային Ղարաբաղ. Զատուլին Միայն արդար ընտրությունները Նիկոլին ու իր լակոտակրատիային կուղարկեն պատմության աղբանոցը. (Տեսանյութ) Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Վազգեն Մանուկյանին. Գեղամ Մանուկյան Տեսչական մարմինները զգուշացնում են Նոր տեղեկություններ՝ Հայաստանի «կորած» ինքնաթիռի մասին Սա վերջին հարցն էր վարչապետին Հզոր Հայաստան կառուցելու բոլոր ճանապարհներն անցնում են տնտեսությունով, իսկ տնտեսության հզորացման երաշխավորը միմիայն դուք եք. Նաիրի Սարգսյան Կան փակ ավտոճանապարհներ․ ԱԻՆ Կորոնավիրուսով հիվանդացության աճ է գրանցվում. նախարար Արմավիրի փոխմարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել Եթե հավելյալ պարզաբանումների կարիք լինի, դրանք կարվեն․ Տիգրան Ավինյան Դիպուկահարներ` Ազգային ժողովում (տեսանյութ)
website by Sargssyan