«Եթե երկու ոտքով ամուր չկանգնենք իրականության մեջ, այն փոխելու որևէ հնարավորություն չենք ունենա»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Պատերազմից հետո հասարակության մեջ կուտակվել է խիստ բացասական էներգիա։ Բացի դա, նկատելի է, որ մարդիկ շարունակում են հաշվի չնստել ուրիշների կարծիքի հետ, վիրավորել իրար, հանդուրժողականությունը զրոյական մակարդակի վրա է։ Հաշվի չեն առնում մեկը մյուսի կարծիքը, քաղաքական հայացքները։ Սա հատկապես նկատելի է համացանցային տիրույթում, որն անվերահսկելի է։ Սրա հետ մեկտեղ՝ գաղտնիք չէ, որ հետպատերազմական շրջանում մեր հասարակությունը պետք է առավել միասնական լինի երկիրը ոտքի հանելու համար, սակայն այդ միասնականությունը, մեծ հաշվով, նկատելի չէ, չհաշված անհատական նախաձեռնությունները։

Մինչդեռ հիմա, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է հոգեբանորեն կայուն և առողջ հասարակություն, որը խորապես կգիտակցի, թե ինչ է տեղի ունեցել երկրում, և որոնք են այս իրավիճակից դուրս գալու ելքերը։ Հոգեբան Խաչատուր Գասպարյանը նշում է՝ այս դեպքում ամենագլխավոր հարցերից մեկը հասարակության հոգեկրթումն է։ «Մարդը պետք է առաջին հերթին գիտակցի իր զգացումները, որովհետև հաճախ բոլորս մեր ներքին տագնապները, չլուծված խնդիրները նետում ենք ուրիշների վրա։ Հասարակությանը հոգեկան առողջության տեսանկյունից պետք է դարձնենք ավելի գրագետ։ Գիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տրավմաների արդյունքում մարդիկ դառնում են ավելի կոնֆլիկտային»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Գասպարյանը։ Նշում է՝ բանալի հարցերից մեկն էլ հետևյալն է՝ իսկ ո՞վ է մեր թշնամին։ «Մենք թշնամու հստակեցված կերպար չունենք և հաճախ թշնամի փնտրում ենք մեր մեջ, որովհետև այդ էներգիան պետք է պարպենք։

Մենք մեծաթիվ զոհեր ենք ունեցել, տարածքներ ենք կորցրել։ Երկու տասնամյակից ավելի մենք հաղթողի կարգավիճակում էինք, հիմա անցել ենք հակառակ՝ պարտվողի կարգավիճակ։ Չունենք ազգային գաղափարախոսություն, եթե ունենք էլ, ապա այնտեղ հստակեցված չէ, թե ով է մեր թշնամին, ում ենք մենք պարտվել։ Հիմա մեզ մոտ անորոշություն է։ Այս ամենի հետ մեկտեղ ապագայի խնդիրները հստակ չեն, ամեն օր նոր սթրեսների ենք ենթարկվում։ Հոգեբանության մեջ դա կոչվում է դիսթրես, որի հետ միաժամանակ չունենք որևէ պոզիտիվ լուր, լրատվամիջոցներին հետևելիս միայն բացասական լուրերի տարափ է»,-նշում է մեր զրուցակիցը։ Ընդգծում է՝ բացասական ինֆորմացիան տագնապային կուտակումներ է առաջացնում՝ ապագայի անորոշություն, հուսահատություն, երեխաների համար մտահոգվածություն։

«Կա անհանգստություն, թե ինչպիսին է լինելու հաջորդ սերնդի կյանքը։ Այս բոլորը պոռթկում է մարդու ներսում։ Հոգեբանության մեջ ավելի լավ տարբերակներ կլինեն, եթե այս բացասական էմոցիաները պոռթկան արվեստի, սպորտի մեջ, մարդիկ այդ կերպ լիցքաթափվեն։ Բայց, ավաղ, ոչ բոլորն են կարողանում հատկապես այս համաճարակային իրավիճակում օգտվել այս միջոցներից։ Ստացվում է, որ ամբողջ լուտանքը, ներքին լարվածությունը, տագնապը թափվում է յուրայինների գլխին, և դա բացասական հետևանք է թողնում, կոնֆլիկտները սրվում են, հուսահատությունները շատ են»,-շեշտում է հոգեբանը։ Իսկ որո՞նք են այս հուսահատության ու տագնապի հաղթահարման ճանապարհները։ «Հաղթահարելու ճանապարհը հոգեկան առողջության ազգային ռազմավարության մշակումն է, որը չունենք։ Ավելին՝ չունենք անգամ հոգեկան առողջության օրենք, միայն հոգեբուժության մասին օրենք կա։ Բացի դա, շատ կարևոր է, թե ինչ մեսիջներ են մեզ գալիս քաղաքական այրերից, բարձր ատյաններից՝ առողջության, ապագայի, քաղաքականության տեսլականի վերաբերյալ։

Եթե դրանք խնդրահարույց են, հավատ չեն ներշնչում կամ բազմիցս հնչել են, բայց մնացել են խոստումների մակարդակում, պետք է փոխել լեզուն։ Շատ մտահոգիչ է պատանիների և մանուկների հոգեվիճակը, որոնք սպունգի նման իրենց մեջ են վերցնում այն տագնապները, որոնք ունեն մեծերը»,-ասում է Գասպարյանը։ Ընդգծում է՝ այսօր բոլորն են շահագրգռված, որ ունենանք ճանապարհային հստակ քարտեզ, ազգային գաղափարախոսություն։ «Ամենակարևորը՝ չխուսափենք հայտարարել, թե ով է մեր թշնամին, դա կարող է մեզ ավելի միավորել, ոչ թե ինքնախաբեությամբ շարունակենք ապրել»,-նշում է մեր զրուցակիցը։

Ի պատասխան մեր այն դիտարկմանը, որ գուցե ընդունելով մեր սխալները, պարտությունը, ստեղծված իրավիճակը՝ ավելի արագ դուրս գանք այս անորոշ իրավիճակից, հոգեբանն արձագանքում է՝ մինչև չհողակցվենք իրականության հետ, երկու ոտքով ամուր չկանգնենք նույն իրականության մեջ, մենք այն փոխելու որևէ հնարավորություն չենք ունենա։ «Ժամանակն է ոչ թե երազել, այլ կերտել ապագան, և դրա համար պետք է հաշիվ տանք մեզ, թե ինչ ունեինք, ինչ ունենք այսօր և ինչ ենք ուզում ազգովի։ Սա շատ կարևոր է»,-եզրափակում է Խաչիկ Գասպարյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արծրուն Հովհաննիսյանը մեկնել է ԱՄՆ Բերձորի կարգավիճակը չի հստակեցվում, բնակիչները չեն կարող բնակվելու նպատակով վերադառնալ Փաշինյանի աջակիցը հայհոյանքներով հարձակվել է Yerkir.am-ի թղթակցի վրա Էլեկտրոնային թեյավճար․ Idram-ն ու IDBank-ը շարունակում են հաճախորդի՝ ամբողջությամբ թվային փորձառության զարգացումը Դաշտ գյուղի Մաշտոցի փողոցում գտնվող ջրանցքից քաղաքացու դի է հայտնաբերվել Սա համաշխարհային ավիացիայում արտառոց դեպք է. ում է պատկանել առևանգված օդանավը Յո՞ երթաս, ապիկար իշխանություն. (տեսանյութ) «Զապն» ազատ է արձակվել. նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է «Հիշիր, կապիտուլյանտ. քո հետևից գալու են». Արմեն Աշոտյան Երևանում կառուցվում է աշխարհի ամենաարագ ինտերնետ ցանցերից մեկը Ես շատ եմ ափսոսում, որ ընդդիմությունը նման սխալ թույլ տվեց. Գարիկ Քեռյան Սոլովյովի արձագանքը՝ «Իսկանդեր»-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը Վրաստանը մարտի 1-ից կբացի Հայաստանի հետ օդային սահմանը Փաշինյանը հերթական անգամ ստել է Կասեցվել են հացի և գազավորված ըմպելիքի արտադրությունների գործունեությունը Բողոքի ակցիաներին չմասնակցելը հասարակության կողմից իրականացվող լուռ ակցիա է. Հայկ Սահակյան Միջադեպ զորամասում, ՊՆ-ն խստորեն դատապարտում է ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն ևս հերքել է Փաշինյանի հայտարարությունները. «Փաստինֆո» ԳՇ պետի տեղակալը երկար ծիծաղեց «Իսկանդեր»-ի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարության վրա. Yerevan.Today Պետք չէ միջնադարյան օրենքներ ընդունել զրպարտության և վիրավորանքի դեմն առնելու համար. Աշոտ Մելիքյան
website by Sargssyan