Ինչո՞ւ են Ռուսաստանի հայերը հիասթափվել Փաշինյանից. Դավիթ Տոնոյանը պարզաբանում է

Ռուսաստանի հայերի միավորման համանախագահ Դավիթ Տոնոյանը պատերազմի օրերից մինչև հիմա շարունակում է օգնություն ուղարկել բանակին, տեղահանված ընտանիքներին, զոհված զինծառայողների ընտանիքներին:

168TVի «Ռեվյու» հաղորդման ընթացքում նա ասաց, որ պատերազմի ընթացքում գրեթե բոլոր ուղղություններով օգնություն են ուղարկել. «Ամենաթեժ պահերին ինքս չեմ եղել առաջնագծում, չհաշված՝ Քարվաճառի ուղղությունը, մի քանի պատճառով՝ առաջինը՝ տեղանքին այդքան էլ ծանոթ չէի, չունեի կոմունիկացիան, այսինքն՝ երկար տարիներ այստեղ չեմ բնակվել և փորձում էի ամբողջը հենց պատերազմի ժամանակ կազմակերպել: Ունեինք կամավորների մեծ թիմ, ովքեր այդ ամբողջ առաքելությունն իրենց վրա էին վերցրել և ամենաթեժ կետեր հասցնում էին: Դեռ Մոսկվայում գտնվելու պահից, երբ ցուցակները ստանում էինք պատկան մարմիններից և անձամբ զինվորականներից, հիմնականում կար զրահաբաճկոնների, կասկաների պակաս, այն ամենը, ինչ զինվորին պետք է ծառայության ժամանակ, հատկապես՝ պատերազմի ժամանակ»:

Նա նշեց, որ իրենց նախաձեռնության կողմից տրամադրված օգնությունն ամբողջովին տեղ է հասել. «Անձամբ մեր կամավորների միջոցով հասցնում էինք առաջնագիծ, նույնիսկ զորամասեր չէր գնում, այլ միանգամից այդ ամբողջը գնում էր առաջնագիծ»:

Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ տեղյակ է այն դեպքերից, երբ այլ նախաձեռնությունների կողմից ուղարկվող օգնությունները տեղ չեն հասել. «Գոնե Ռուսաստանի հայության շրջանակներում այդ խնդիրները շատ են եղել»:

Դավիթ Տոնոյանն ասաց, որ մեկ շաբաթ առաջ, երբ հերթական բեռն էին տեղափոխում Արցախ, նախօրոք Երևանում Արցախի ներկայացուցչության կողմից տեղեկացվել են, որ պետք է, այսպես ասած՝ վիզա ստանան՝ Արցախ մուտք գործելու համար, քանի որ խմբում եղել են ոչ ՀՀ քաղաքացիներ. «Սահմանապահ կետում հարցեր առաջացան, այսինքն՝ կամ իրենք ամբողջ ինֆորմացիան չունեին, կամ նոր օրենքներ են դուրս եկել՝ մեր վիզա ստանալուց մինչև Բերձոր հասնելու պահը, որովհետև ծառայողներից մեկը հայտարարեց, որ մեր ստացած վիզան ուժ չի ներկայացնում, քանի որ թույլտվություն է պետք Ադրբեջանի ԱԳՆ-ից, ինչին մենք պատասխանեցինք, որ կարգն այս պահին այսպիսին է, եղել է պաշտոնական հայտարարություն և՛ Արցախի ԱԳՆ-ի կողմից, և՛ Հայաստանի պատկան մարմինների կողմից, որ կա կոնկրետ ձև՝ ինչպես ստանալ թույլտվություն՝ Արցախ մեկնելիս: Մենք անցանք, բայց եղել են դեպքեր, երբ այլ երկրի քաղաքացիներ ունեցել են խնդիր՝ Արցախ մտնելիս, բայց չեմ կարող պնդել՝ թույլտվությունը պետք է ստանան երրո՞րդ կողմից, թե՞ ոչ»:

Ռուսաստանի հայերի միավորման համանախագահի խոսքով՝ 2018թ. հետո Հայաստանի ինքնիշխանությունը ոչ թե ավելացել, այլ նվազել է. «Եթե մենք ունեինք ինքնիշխանություն, ապա հաստատ այսօր այն ավելի նվազել է»:

Հարցին՝ նկատում ենք, որ Ռուսաստանի հայությունը լուրջ դժգոհություններ, հիասթափություններ ունի Փաշինյանից և նրա կառավարությունից. միայն պատերազմն ու մարդկային, տարածքային դաժան կորուստնե՞րն են պատճառը, թե՞ նաև տնտեսական քաղաքականությունը, արտաքին քաղաքականությունը, և այլն, նա պատասխանեց.

«Առաջին հերթին՝ դա այն իրականությունն է, որ ունենք այդքան զոհ, երկրորդը, որ մենք կորցրել ենք մեր հայրենիքի մի մասը: Սփյուռքում բոլորը դա ընդունում են՝ որպես մեր պատմական հայրենիքի մի մասը, և դա առաջին պատճառն է, որ կան բացասական տրամադրություններ: Չէի ասի, թե արտաքին կամ ներքին քաղաքականությունից շատ վրդովված հայրենակիցներ ունենք, որովհետև այդքան խորացված չեն հետևում դրան: Բացի դրանից, հեղափոխությունից սկսած մինչ օրս ամեն ինչ արվեց, որ քաղաքականացվեն սփյուռքյան կառույցները, ինչը շատ սխալ էր իմ կարծիքով: Տեսեք՝ ինքս էլ՝ որպես Սփյուռքի կառույցի ներկայացուցիչ, ակտիվ ներգրավված եմ եղել, ես էլ եմ աջակցել հեղափոխությանը, ես դա չեմ թաքցնում, բայց դրանից հետո մենք շատ սկսեցինք տարվել քաղաքական ինտրիգներով, Հայաստանի ներքաղաքական հարցերով՝ մոռանալով ամենակարևոր հարցերի մասին՝ անվտանգություն, Հայաստանի տնտեսություն, կրթություն»:

Ավելին...

Փաշինյանի աջակիցը հայհոյանքներով հարձակվել է Yerkir.am-ի թղթակցի վրա Էլեկտրոնային թեյավճար․ Idram-ն ու IDBank-ը շարունակում են հաճախորդի՝ ամբողջությամբ թվային փորձառության զարգացումը Դաշտ գյուղի Մաշտոցի փողոցում գտնվող ջրանցքից քաղաքացու դի է հայտնաբերվել Սա համաշխարհային ավիացիայում արտառոց դեպք է. ում է պատկանել առևանգված օդանավը Յո՞ երթաս, ապիկար իշխանություն. (տեսանյութ) «Զապն» ազատ է արձակվել. նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է «Հիշիր, կապիտուլյանտ. քո հետևից գալու են». Արմեն Աշոտյան Երևանում կառուցվում է աշխարհի ամենաարագ ինտերնետ ցանցերից մեկը Ես շատ եմ ափսոսում, որ ընդդիմությունը նման սխալ թույլ տվեց. Գարիկ Քեռյան Սոլովյովի արձագանքը՝ «Իսկանդեր»-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը Վրաստանը մարտի 1-ից կբացի Հայաստանի հետ օդային սահմանը Փաշինյանը հերթական անգամ ստել է Կասեցվել են հացի և գազավորված ըմպելիքի արտադրությունների գործունեությունը Բողոքի ակցիաներին չմասնակցելը հասարակության կողմից իրականացվող լուռ ակցիա է. Հայկ Սահակյան Միջադեպ զորամասում, ՊՆ-ն խստորեն դատապարտում է ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն ևս հերքել է Փաշինյանի հայտարարությունները. «Փաստինֆո» ԳՇ պետի տեղակալը երկար ծիծաղեց «Իսկանդեր»-ի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարության վրա. Yerevan.Today Պետք չէ միջնադարյան օրենքներ ընդունել զրպարտության և վիրավորանքի դեմն առնելու համար. Աշոտ Մելիքյան Տհաճ անակնկալ՝ Ռուսաստանից. Սա կարող է լինել Նիկոլ Փաշինյանի հայտարարության պատասխանը Վրաստանը մարտի 1-ից կբացի Հայաստանի հետ օդային սահմանը
website by Sargssyan