«Այս ամենն անտեղյակության, անգրագիտության հետևանք է. իրենք են առաջինը բացասական, անպատասխանատու խոսքի օրինակ ծառայում»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն առաջարկում են փոփոխություն կատարել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում՝ արգելելով անանուն աղբյուրներին (նոր տարբերակով՝ «չնույնականացված աղբյուրներին») հղում կատարելը։ Դատախազությունն առաջարկում է փոփոխություն կատարել Քրեական օրենսգրքում, որի համաձայն, հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելու կամ զրպարտելու դեպքում կգործի տուգանք կամ ազատազրկում։ Ազգային ժողովն էլ օրերս առաջին ընթերցմամբ ընդունեց Ալեն Սիմոնյանի հեղինակած օրենսդրական նախագիծը, որով խստացվում է վիրավորանքի ու զրպարտության համար նախատեսված փոխհատուցման չափը, մասնավորապես՝ Քաղաքացիական օրենսգրքում կատարվող փոփոխությունների համաձայն, վիրավորանքի համար առաջարկվում է 1 միլիոն դրամի փոխարեն մինչև 5 միլիոն դրամ փոխհատուցման չափ սահմանել, իսկ զրպարտության դեպքում՝ 2 միլիոնի փոխարեն մինչև 10 միլիոն։

Բոլորովին չենք զարմանա, եթե թերթի այսօրվա համարի լույս տեսնելուց առաջ, օրինակ՝ գիշերով, իշխանական պատգամավորներից որևէ մեկի գլխում հերթական փառահեղ միտքը ծնվի, թե հիմա ի՞նչ մոգոնեն, որ հանկարծ իրենց մի թթու խոսք ասող, իրենց ապաշնորհ կառավարումը քննադատող չլինի, եթե լինի էլ, տուգանեն կամ դատեն։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը նշում է՝ դեմ է օրենսդրական այս բոլոր նախաձեռնություններին։

«Վերջին օրերին պարբերաբար անդրադառնում եմ այս խնդրին և փորձում եմ նաև բացատրել, որ նման հատվածային, կցկտուր օրենսդրական կարգավորումները շատ վատ, բացասական հետևանքի կարող են հանգեցնել։ Նախ իրենց հիմքում որևէ հաշվարկ, հիմնավորվածություն, վերլուծություն դրված չէ։ Այսինքն՝ այս լուծումներին չի նախորդել հարցի գլոբալ, համալիր ուսումնասիրություն, որի հիման վրա հանգել են եզրակացության, որ խնդիրը նվազեցնելու կամ լուծելու համար մեզ անհրաժեշտ է կատարել հետևյալ մի քանի քայլերը կամ բարեփոխումները։ Ստացվում է՝ սրան չի նախորդել հետազոտական, վերլուծական որևէ լուրջ ուսումնասիրություն։

Կարծում եմ, որ այս բոլոր նախաձեռնությունները մեկը մեկի հետ կապ չունեցող, ցաք ու ցրիվ, պահի ազդեցության տակ կայացված որոշումներ են, որոնք բնականաբար չեն կարող լինել արդյունավետ, էլ չասենք, որ պոտենցիալ վտանգ ու ռիսկեր են պարունակում իրենց մեջ։ Այդ իսկ պատճառով դրանք մերժելի են։ Դրանց փոխարեն պետք է ավելի երկարաժամկետ ազդեցություն ունեցող լուծումներ գտնել, որոնք աշխարհում արդեն լայնորեն կիրառվում են, իսկ մերոնք, չգիտես, թե ինչու, ավելի շատ պատժելու, խստացնելու, մահակը ձեռքը վերցնելու մեխանիզմ են որդեգրում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Դոյդոյանը։ Կարծիք է հնչում, որ այս բոլոր փոփոխությունները միտված են նրան, որ իշխանավորներին «թթու խոսք» ասող չլինի, բայց միևնույն ժամանակ նույն իշխանական շրջանակներն ընդդիմադիրներին անպատիժ վիրավորում են։

«Քաղաքական զսպված խոսքի մշակույթը մեզանում գրեթե բացակայում է։ Երբ նայում ենք այն քաղաքական գործիչների սոցիալական ցանցերի էջերը, լսում քաղաքական ելույթները, որոնք, ի դեպ, նախաձեռնում են օրենսդրական այդ փոփոխությունները, ապա տեսնում ենք, որ ամենաանպատասխանատու խոսքը լսում ենք հենց իրենց շուրթերից։Իրենք են առաջինը բացասական, անպատասխանատու խոսքի օրինակ ծառայում հասարակության համար։ Մինչդեռ նրանք պետք է լավ օրինակ լինեին, թե ինչպիսին պիտի լինի գրագետ ու պատասխանատու խոսքը, ինչի կարիքը մենք այսօր ունենք։ Եթե ասեմ, թե անում են նրա համար, որ իրենց հասցեին թթու խոսք չլսվի, դրա հետ համաձայն չեմ։ Իրականում այս ամենն անտեղյակության, անգրագիտության հետևանք է»,-եզրափակում է Շուշան Դոյդոյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արծրուն Հովհաննիսյանը մեկնել է ԱՄՆ Բերձորի կարգավիճակը չի հստակեցվում, բնակիչները չեն կարող բնակվելու նպատակով վերադառնալ Փաշինյանի աջակիցը հայհոյանքներով հարձակվել է Yerkir.am-ի թղթակցի վրա Էլեկտրոնային թեյավճար․ Idram-ն ու IDBank-ը շարունակում են հաճախորդի՝ ամբողջությամբ թվային փորձառության զարգացումը Դաշտ գյուղի Մաշտոցի փողոցում գտնվող ջրանցքից քաղաքացու դի է հայտնաբերվել Սա համաշխարհային ավիացիայում արտառոց դեպք է. ում է պատկանել առևանգված օդանավը Յո՞ երթաս, ապիկար իշխանություն. (տեսանյութ) «Զապն» ազատ է արձակվել. նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է «Հիշիր, կապիտուլյանտ. քո հետևից գալու են». Արմեն Աշոտյան Երևանում կառուցվում է աշխարհի ամենաարագ ինտերնետ ցանցերից մեկը Ես շատ եմ ափսոսում, որ ընդդիմությունը նման սխալ թույլ տվեց. Գարիկ Քեռյան Սոլովյովի արձագանքը՝ «Իսկանդեր»-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը Վրաստանը մարտի 1-ից կբացի Հայաստանի հետ օդային սահմանը Փաշինյանը հերթական անգամ ստել է Կասեցվել են հացի և գազավորված ըմպելիքի արտադրությունների գործունեությունը Բողոքի ակցիաներին չմասնակցելը հասարակության կողմից իրականացվող լուռ ակցիա է. Հայկ Սահակյան Միջադեպ զորամասում, ՊՆ-ն խստորեն դատապարտում է ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն ևս հերքել է Փաշինյանի հայտարարությունները. «Փաստինֆո» ԳՇ պետի տեղակալը երկար ծիծաղեց «Իսկանդեր»-ի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարության վրա. Yerevan.Today Պետք չէ միջնադարյան օրենքներ ընդունել զրպարտության և վիրավորանքի դեմն առնելու համար. Աշոտ Մելիքյան
website by Sargssyan