Հա­յաս­տա­նի թիվ մեկ ֆեյ­քը. կբաց­վե՞ն ար­դյոք հա­սա­րա­կու­թյան աչ­քե­րը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Մեր երկրի ԱԱԾ-ն շաբաթ օրվանից մի ամոթալի թամաշա է կազմակերպել։ Ինչ-որ ֆեյք օգտատիրոջ բացահայտելու համար ձերբակալություններ է իրականացնում։ Բայց զավեշտն այն է, որ այդ ֆեյք օգտատերը շարունակում է գրառումներ անել, ավելին՝ արդեն Տելեգրամ-ալիք ունի, որն ընդամենը մեկ գիշերվա մեջ մոտ 4 հազար հետևորդ ուներ։ Մի խոսքով, ստացվեց ֆեյքի լիարժեք «ռասկրուտկա»: Իրականում, մեծ հաշվով, ինչ-որ դարակազմիկ բան տեղի չի ունենում։ Ընդամենը Նիկոլ Փաշինյանը փորձում է պահել ֆեյքային ինդուստրիայի մենաշնորհը (թեկուզ՝ այս դեպքում ևս՝ ապաշնորհ)։ Այլ ֆեյքեր չպիտի լինեն, դա կենսական նշանակություն ունի Նիկոլի համար։ Բայց ինչ էլ անում են Նիկոլն ու իր թիմը, անպայման կա՛մ ծաղրի առարկա է դառնում, կա՛մ պարզապես ձախողվում է, կա՛մ, ավելի վատ, դառնում է ողբերգություն երկրի ու ժողովրդի համար:

Այս դեպքն արդեն որակվել է որպես հերթական կլոունադա՝ բացառապես քաղաքական աստառով: Վերադառնանք ֆեյքերի որսին։ Հիշո՞ւմ եք՝ ֆեյքեր բռնելու մի զավեշտալի հանձնարարական Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ տվեց այն ժամանակվա ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին, ով, ինչպես հետո պարզվեց, ուղղակի արհամարհել էր հանձնարարականը դրա անհեթեթ լինելու պատճառով։ Այսպիսով. ֆեյքային ինդուստրիան, ֆեյքերի ֆաբրիկաները Նիկոլ Փաշինյանի իշխանության առանցքային հենարաններից են, եթե ոչ՝ ամենակարևորը։ Նիկոլ Փաշինյանը կարող է «առանց աչք թարթելու» կեղծել ամեն ինչ։ Նա հեղափոխական հրապարակում կեղծում էր հերոս Աբաջյանի պապիկին, Ծիծեռնակաբերդ բարձրանալ ցանկացող պապիկին, նա կեղծեց պատերազմի 44 օրվա իրադարձությունները։ Ամենաթարմը՝ ԵրևանԳյումրի ճանապարհին մի խումբ մարդկանցից «աջակից» բեմադրելու տափակ ներկայացումն էր։ Մի խոսքով՝ ֆեյքիզմն այս մարդու հոգու և արյան մեջ է։

Բայց եթե մինչև պատերազմը Նիկոլի սուտն ու կեղծիքը գերազանցապես աշխատում էին ու նրան ամուր պահում վարչապետի աթոռին, ապա հիմա այդպես չէ։ Մարդիկ դադարել են հավատալ ստերին, հետևաբար թուլացել է նրա իշխանության հենարանը, ու նա վախենում է իշխանությունը կորցնելուց։ Ի դեպ, Նիկոլը այս պահին ամենաշատը դրանից է վախենում։ Շատ է վախենում, մահու չափ: Ցավոք, հասարակությունը Նիկոլի կեղծ, դժբախտ ու դժգույն իրականությանն առերեսվեց պատերազմի ավարտից վայրկյաններ անց, երբ ինչ-որ բան փրկելն այլևս անհնար էր, չնայած երկու տարուց ավելի սթափ դատող, տրամաբանող մարդիկ, ամենակարևորը՝ Նիկոլին ճանաչողները բղավում, զգուշացնում էին... Ցավոք, հասարակության մի զգալի հատված մինչ այս պահն էլ չի ընկալում պատուհասած աղետի ողջ ծավալը, չի ընկալում, որ Արցախի չգոյությամբ անվտանգային խնդիրները ոչ թե պակասել են, այլ շատացել ու նոր դրսևորումներ են ստացել։

Բայց այդ անվտանգային խնդիրները, բնականաբար, չեն հետաքրքրում Նիկոլ Փաշինյանին ու նրա ֆեյք որսացող ԱԱԾ-ին։ Մարդիկ ուրիշ գործերով են զբաղված։ Ստեղծված իրավիճակում մենք, որպես ազգ, որպես քաղաքացիներ, մեծ հաշվով, լայն ընտրության հնարավորություն չունենք։ Կա՛մ մենք պահում ենք Նիկոլին, գնում նրա հետևից մինչև պետության վերջնական վախճան, կա՛մ դրա հակառակը։ Եթե Փաշինյանին հաջողվի, այդուհանդերձ, պահել իշխանությունը, ապա բրիտանացի գիտնականները աշխարհի ժողովուրդների համար կարող են հանգիստ տպագրել «Պետականության վախճանի հայկական 50 երանգները» վերտառությամբ քաղաքագիտության ձեռնարկ։ Ամփոփենք։

Նիկոլ Փաշինյանի ֆեյք ինդուստրիան կարողացավ իր գործն անել՝ Նիկոլի նման հակաքաղաքական անհաջողակին բերեց իշխանության ու դեռ հաջողում է պահել իշխանության ղեկին։ Սակայն մի շատ ակնբախ փաստ կա, որն, ըստ երևույթին, չի նկատում ֆեյք բռնել սիրող ՀՀ ԱԱԾ-ն։ Հայաստանի թիվ մեկ ֆեյքը Նիկոլ Փաշինյանն է։ Իրականում այդ բարձրաստիճան ֆեյքն է բոլոր հայտնի ու անհայտ ֆեյքերի պորտալարը՝ բառի փոխաբերական ու բովանդակային հնարավոր բոլոր իմաստներով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արծրուն Հովհաննիսյանը մեկնել է ԱՄՆ Բերձորի կարգավիճակը չի հստակեցվում, բնակիչները չեն կարող բնակվելու նպատակով վերադառնալ Փաշինյանի աջակիցը հայհոյանքներով հարձակվել է Yerkir.am-ի թղթակցի վրա Էլեկտրոնային թեյավճար․ Idram-ն ու IDBank-ը շարունակում են հաճախորդի՝ ամբողջությամբ թվային փորձառության զարգացումը Դաշտ գյուղի Մաշտոցի փողոցում գտնվող ջրանցքից քաղաքացու դի է հայտնաբերվել Սա համաշխարհային ավիացիայում արտառոց դեպք է. ում է պատկանել առևանգված օդանավը Յո՞ երթաս, ապիկար իշխանություն. (տեսանյութ) «Զապն» ազատ է արձակվել. նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է «Հիշիր, կապիտուլյանտ. քո հետևից գալու են». Արմեն Աշոտյան Երևանում կառուցվում է աշխարհի ամենաարագ ինտերնետ ցանցերից մեկը Ես շատ եմ ափսոսում, որ ընդդիմությունը նման սխալ թույլ տվեց. Գարիկ Քեռյան Սոլովյովի արձագանքը՝ «Իսկանդեր»-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը Վրաստանը մարտի 1-ից կբացի Հայաստանի հետ օդային սահմանը Փաշինյանը հերթական անգամ ստել է Կասեցվել են հացի և գազավորված ըմպելիքի արտադրությունների գործունեությունը Բողոքի ակցիաներին չմասնակցելը հասարակության կողմից իրականացվող լուռ ակցիա է. Հայկ Սահակյան Միջադեպ զորամասում, ՊՆ-ն խստորեն դատապարտում է ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն ևս հերքել է Փաշինյանի հայտարարությունները. «Փաստինֆո» ԳՇ պետի տեղակալը երկար ծիծաղեց «Իսկանդեր»-ի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարության վրա. Yerevan.Today Պետք չէ միջնադարյան օրենքներ ընդունել զրպարտության և վիրավորանքի դեմն առնելու համար. Աշոտ Մելիքյան
website by Sargssyan