ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՓԵՏՐՎԱՐԻ). Հո­ղի հար­կի ու գույ­քա­հար­կի գծով կու­տակ­ված պարտ­քե­րը ամ­բող­ջու­թյամբ զրո­յաց­վել են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ

Բելառուս, Ղրղզստան, Ռուսաստան, Տաջիկստան, Հարավային Օսիա, Մերձդնեստր՝ Հայրենիքի պաշտպանի օր, Բրունեյ՝ Ազգային օր, Գայանա՝ Հանրապետության օր, Ճապոնիա՝ Կայսրի ծննդյան օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1893 –ծնվել է բանասեր և արևելագետ Կարապետ Մելիք-Օհանջանյանը:

1907 –ծնվել է կինոռեժիսոր և սցենարիստ Վիլ յամ Հայկազյանը:

1932- Երևանում լույս է տեսել Հայաստանի գրողների միության օրգան «Գրական թերթի» առաջին համարը:

1932 –ծնվել է ճարտարապետ Արթուր Թարխանյանը:

1936- Թիֆլիսում բացվել է Հայկական մշակույթի տունը:

1940 –ծնվել է բանաստեղծ Երվանդ Պետրոսյանը:

1959- Երևանում հիմնադրվել է Արաբական երկրների հետ բարեկամության և մշակութային կապի խորհրդային ընկերության հայկական բաժանմունքը:

1975 –վախճանվել է նկարիչ Մինաս Ավետիսյանը:

1987 –վախճանվել է բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս Վազգեն Օվյանը:

2005-կառավարության շենքի առջև բողոքի ցույց են կազմակերպել սոցիալական քարտերից հրաժարված և դրա արդյունքում կենսաթոշակ չստացած քաղաքացիները:

2008 –կապված նախագահական ընտրությունների արդյունքների հետ՝ հրաժարական են ներկայացրել Հայաստանի արտգործնախարարության մի շարք դիվանագետներ և դեսպաններ: Նախագահ Ռոբերտ Քոչարյանը խորհրդակցություններ է անցկացրել զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի, ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմերի հետ:

2012- կառավարությունը որոշում է ընդունել 1996-2008 ժամանակահատվածում հողի հարկի ու գույքահարկի գծով կուտակված պարտքերը ամբողջությամբ զրոյացնելու մասին:

2016- Հայաստանի չորրորդ ՄԻՊ է դարձել Արման Թաթոյանը:

2018 –վախճանվել է հայկական արմատներով խորհրդային կոնստրուկտոր Գեորգի Միրզոևը:

2020-կապված կորոնավիրուսային համաճարակի հետ՝ դադարեցվել է Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունն ու արգելվել է Մեղրիի անցակետով անձանց մուտքը Հայաստան:

ԱՇԽԱՐՀ

1685 – ծնվել է գերմանացի մեծ երգահան Գեորգ Ֆրիդրիխ Հենդելը, որը երկար տարիներ ապրել և ստեղծագործել է Անգլիայում:

1744 -ծնվել է Ռոտշիլդների տոհմի հիմնադիր Մայեր Համշել Ռոտշիլդը:

1821 – վախճանվել է անգլիացի բանաստեղծ Ջոն Քիթսը:

1847 -ամերիկա-մեքսիկական պատերազմի ժամանակ սկսվել է Բուենա-Վիստայի վճռորոշ ճակատամարտը:

1855 – վախճանվել է գերմանացի մաթեմատիկոս, աստղագետ Կառլ Գաուսը:

1874 -անգլիացի մայոր Ուոլտեր Ուինգֆիլդը արտոնագրել է իր կողմից «Sphairistike» անվանված խաղը, որը ներկայումս հայտնի է թենիս անունով:

1878 – ծնվել է ռուս նկարիչ, կոնստրուկտիվիտ, սուպրեմատիզմի հիմնադիր Կազիմիր Մալևիչը:

1883 –ծնվել է գերմանացի փիլիսոփա Կառլ Յասպերսը:

1886- Չարլզ Մարթին Հոլն առաջին անգամ ստացել է մաքուր ալ յումինիում:

1893 – Ռուդոլֆ Դիզելը արտոնագրել է իր ստեղծած դիզելային շարժիչը:

1903 -Կուբան ԱՄՆ-ին հավերժ օգտագործման է հանձնել Գուանտանամո ռազմաբազան:

1905 -ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում իրավաբան Պոլ Պերսին հիմնադրել է առաջին Ռոտարի ակումբը:

1918 -կայսերական Գերմանիան վերջնագիր է ներկայացրել խորհրդային Ռուսաստանին:

1941 -առաջին անգամ ստացել են մաքուր պլուտոնիում:

1944 – ծնվել է ռուս ճանաչված դերասան Օլեգ Յանկովսկին:

1944- ԽՍՀՄ-ում սկսվում է չեչենների և ինգուշների տեղահանությունը դեպի Կենտրոնական Ասիա:

1945 – Ջո Ռոզենտալը նկարել է հայտնի «Իվոձիմայի վրա դրոշ բարձրացնելը» լուսանկարը, այն ԱՄՆ-ում դարձել է Երկրորդ համաշխարհային պատերազմի թեմայով ամենաարժեքավոր և ճանաչված ու բոլոր ժամանակների ամենաշատ վերահրատարակվող լուսանկարներից մեկը:

1945-երբ պարզ է դարձել, որ Գերմանիան գնում է դեպի պարտություն, Թուրքիան խզել է դիվանագիտական հարաբերությունները վերջինիս հետ և պատերազմ հայտարարել Գերմանիային ու Ճապոնիային՝ նրանց դեմ չարձակելով և ոչ մի գնդակ։

1947 – ստեղծվել է ԻՍՕ ստանդարտացման միջազգային կազմակերպությունը:

1953 -Անգլիայում համաներում է հայտարարվել Երկրորդ համաշխարհային պատերազմի 14 000 դասալիքների նկատմամբ:

1955 –վախճանվել է ֆրանսիացի բանաստեղծ Պոլ Լուի Շառլ Մարի Կլոդելը: 1992-տեղի է ունեցել 16-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի փակման արարողությունը (Ալբերվիլ, Ֆրանսիա):

1997 -ռուսական ուղեծրային «Միր»կայանում, երբ այնտեղ է եղել ռուս-ամերիկյան համատեղ անձնակազմ, հրդեհ է բռնկվել:

1999 -Հարավսլավիայի կառավարությունը պայմանավորվածություններ է ձեռք բերել Կոսովոյի անջատողականների հետ:

2006 -Մոսկվայում փլվել է Բասմանյան շուկան:

2008-Ուգանդայում դադարել է քաղաքացիական պատերազմը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանի աջակիցը հայհոյանքներով հարձակվել է Yerkir.am-ի թղթակցի վրա Էլեկտրոնային թեյավճար․ Idram-ն ու IDBank-ը շարունակում են հաճախորդի՝ ամբողջությամբ թվային փորձառության զարգացումը Դաշտ գյուղի Մաշտոցի փողոցում գտնվող ջրանցքից քաղաքացու դի է հայտնաբերվել Սա համաշխարհային ավիացիայում արտառոց դեպք է. ում է պատկանել առևանգված օդանավը Յո՞ երթաս, ապիկար իշխանություն. (տեսանյութ) «Զապն» ազատ է արձակվել. նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է «Հիշիր, կապիտուլյանտ. քո հետևից գալու են». Արմեն Աշոտյան Երևանում կառուցվում է աշխարհի ամենաարագ ինտերնետ ցանցերից մեկը Ես շատ եմ ափսոսում, որ ընդդիմությունը նման սխալ թույլ տվեց. Գարիկ Քեռյան Սոլովյովի արձագանքը՝ «Իսկանդեր»-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը Վրաստանը մարտի 1-ից կբացի Հայաստանի հետ օդային սահմանը Փաշինյանը հերթական անգամ ստել է Կասեցվել են հացի և գազավորված ըմպելիքի արտադրությունների գործունեությունը Բողոքի ակցիաներին չմասնակցելը հասարակության կողմից իրականացվող լուռ ակցիա է. Հայկ Սահակյան Միջադեպ զորամասում, ՊՆ-ն խստորեն դատապարտում է ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն ևս հերքել է Փաշինյանի հայտարարությունները. «Փաստինֆո» ԳՇ պետի տեղակալը երկար ծիծաղեց «Իսկանդեր»-ի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարության վրա. Yerevan.Today Պետք չէ միջնադարյան օրենքներ ընդունել զրպարտության և վիրավորանքի դեմն առնելու համար. Աշոտ Մելիքյան Տհաճ անակնկալ՝ Ռուսաստանից. Սա կարող է լինել Նիկոլ Փաշինյանի հայտարարության պատասխանը Վրաստանը մարտի 1-ից կբացի Հայաստանի հետ օդային սահմանը
website by Sargssyan