«Հրապարակ». Գագիկ Ջհանգիրյանը գործի է անցել

ԲԴԽ նորընտիր անդամ Գագիկ Ջհանգիրյանը դատական իշխանությունն իր ձեռքը վերցնելու գործընթաց է սկսել։ Նա ակտիվ շփումների մեջ է առաջին ատյանի դատավորների, վճռաբեկ դատարանի նորընտիր նախագահ Լիլիթ Թադեւոսյանի հետ։ Ջհանգիրյանն արդեն երեք անգամ այցելել է ընդամենը 2 շաբաթ առաջ ընտրված վճռաբեկի նախագահին, քննարկել են որոշ գործերով դատավորների աշխատանքները համակարգելու, նրանց հրահանգավորելու հարցեր։ Նաեւ մի քանի անգամ այցելել է վարչապետի՝ իրավական հարցերով օգնական Աննա Վարդապետյանին։ Այս մասին մեզ ասաց նաեւ դատավոր Կարինե Պետրոսյանը, ով դիմել է ԲԴԽ՝ Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցնելու պահանջով։ Ի դեպ, նախօրեի կալանքի սանկցիաներով էլ Ջհանգիրյանը պասիվ չի եղել։

Ըստ որոշ տեղեկությունների, վարչապետը նրան ասել է՝ սա քո առաջին փորձությունն է, տեսնենք, թե ոնց կհաղթահարես։ Արդյունքը կարծես «վատ» չէ՝ 4-5 հոգուց երկուսին, Ջհանգիրյանի եւ Երեւանի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի ջանքերով, կալանք տվեցին։ Ի դեպ, Մկրտչյանը 2000-2006թթ․ եղել է Լոռվա դատախազը եւ ԱԱԾ տնօրեն, ծնունդով վանաձորցի Արմեն Աբազյանի հետ բավականին մտերիմ է մինչ օրս, ինչով էլ նաեւ բացատրվում է «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով կալանքներ տալու շահագրգռությունը։

Հիշեցնենք, որ ֆեյքը հայհոյախառն գրառումներ է արել ԱԱԾ տնօրենի հասցեին։ Ինչ վերաբերում է վճռաբեկի նախագահին, ապա ուշագրավ է, որ 2008 թվականի մարտի 1-ից հետո Լ․ Թադեւոսյանը հայտնի «7-ի գործով» մեղադրող դատախազներից մեկն էր, նա նաեւ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի գործով է դատախազ եղել։ Չնայած դրան, մեր աղբյուրների փոխանցմամբ, Ջհանգիրյանի եւ Թադեւոսյանի հոր՝ Զելիմ Թադեւոսյանի միջեւ նախկինում ջերմ հարաբերություններ են եղել, հիմա էլ աղջկա հետ է դա շարունակվում։

Վարչապետի աթոռին սոսնձված էակը լավ է հասկանում, որ իր իշխանությանը շատ քիչ ժամանակ է մնացել Մանուել Մանուկյանը հայտարարություն է տարածել Դիտե՛ք և արտահայտվեք, թե ինչպե՞ս հանգուցալուծել այս իրավիճակը. Էդմոն Մարուքյան «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը Կեղծիքից՝ ճշմարտություն. ինչու՞ սուտը պետք է վերանա քաղաքական դաշտից Հայ ձյուդոիստի գերազանց հաղթանակը ադրբեջանցու նկատմամբ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի անվտանգության պատասխանատու Սարգիս Հովհաննիսյանը՝ ընդդիմության հանրահավաքին Միջազգային աղմկոտ սկանդալ է սպասվում Զգուշացում բոլոր նրանց համար, ովքեր օգտվում են Ֆեյսբուքից Ռուս խաղաղապահները մարտի 8-ին ընդառաջ ծաղիկներ են նվիրել արցախցի կանանց «Փաշինյանի վերջին քայլերը ցույց են տալիս՝ արդար ընտրություն նա չի կարողանալու կազմակերպել».Վանեցյան Խաչիկ Ասրյանը չեղարկելու է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը «Ալյանսը» պատրաստվում է հանրահավաքի «Սամոյին փրթել-գցել են…». Երևանում տեղի ունեցած սարսափելի սպանության նոր մանրամասները Քանի դեռ անհետ կորած զինծառայողներ կան, փրկարարների պատերազմը չի ավարտվել. Արցախի ԱԻՊԾ տնօրեն Ալիև. Մենք Հայաստանին կպարտադրենք Հայ հայտնիներ, որոնց հարազատները զոհվել են պատերազմում Կրկին գնաճ. որ ապրանքներն են թանկացել Ինչ իրավիճակ է ՊՆ-ի դիմաց ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սկանդալային բացահայտում, ինչո՞ւ պարտվեցինք պատերազմում
website by Sargssyan