Ում է վարչապետ տեսնում Սերժ Սարգսյանը. նա նոր թեկնածու ունի

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, պարզվում է, քաղաքական այլ պլաններ ունի, իսկ իշխանափոխության իր ճանապարհային քարտեզը՝ այլ տրամաբանություն: Սերժ Սարգսյանի մտերմիկ շրջապատի եւ ընտանեկան միջավայրի մարդիկ «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցել են, որ Սերժ Սարգսյանը կարծում է՝ պետք է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին այդ պաշտոնում փոխարինի ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, այլ ոչ թե Կարեն Կարապետյանը կամ այլ մեկը:

Հիշեցնենք, որ 2008-2014 թվականներին Տիգրան Սարգսյանը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը։ 2014 թվականի ապրիլին ՀՀԿ գործադիր մարմնի նիստում Տիգրան Սարգսյանը հրաժարական էր ներկայացրել, ու նրան այդ պաշտոնում փոխարինել էր Հովիկ Աբրահամյանը, իսկ արդեն 2014 – 2016 թվականներին եղել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանը։ 2016-2020 թվականներին եղել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը։ 2020 թվականից դարձել է Եվրասիական զարգացման բանկի կառավարման խորհրդի նախագահի տեղակալ։

Այս ընթացքում Սերժ Սարգսյանն աշխատում է Տ. Սարգսյանին Հայաստան վերադարձնել ու վարչապետի էստաֆետը նրան փոխանցել: Սերժ Սարգսյանն ամեն ինչ անում է իր թիմից մեկին վարչապետի «աթոռին» վերադարձնելու համար, քանի որ այլ նպատակներ ունի: Ու ընդդիմադիր լիդերների առաջադրած վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Սերժ Սարգսյանի սրտով չէ, ավելին՝ վերջինս ներսում լուրջ քննադատում է նրան ու վարչապետի պաշտոնում նրան չի էլ տեսնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Փաշինյանը մեզ խոստացել էր. Ալիև Արմեն Սարգսյանից պահանջում են չստորագրել Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հրամանագիրը Գլխավոր դատախազության հայտարարությունը՝ «օրենքով գողերի» մասին Բանակի հաջորդ քայլը Վարդենյաց լեռնանցքը և Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց են Ովքե՞ր չեն միացել զինվորականների հայտարարությանը. Yerevan.today Օդապարիկ. ինչպե՞ս մարդն սկսեց «թռչել»․ «Փաստ» Արմեն Սարգսյանն ունի ընդամենը 2 քայլի հնարավորություն ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 283 նոր դեպք ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՓԵՏՐՎԱՐԻ)․Ակցիա իրականացնող ուսանողները տոնել են իրենց հաղթանակը․ «Փաստ» ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ազատամարտիկների հանձնախմբի հայտարարությունը Հայ ժողովրդի բոլոր ժամանակների մեծագույն ավանտյուրիստը...«Փաստ» «Իսկանդերյան հեղափոխություն»․ «Փաստ» Փետրվարի 27-ի Ձեր ռոմանտիկ հորոսկոպը ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեղախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը Արարատ Միրզոյանը կորել է «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Օնիկ Գասպարյանն ապտակել է Արայիկ Հարությունյանին «Թևակոխել ենք մի փուլ, որը մեր երկրի համար շրջադարձային է լինելու, այլ հարց է, թե այդ շրջադարձը մեզ ուր է տանելու»․ «Փաստ» Չենք կարող մեզ թույլ տալ՝ պոլիտեխնիկում ունենալ ոչ բանիմաց, շրիշակից ցածր մակարդակ ու կառավարման ոչ պատշաճ հմտություններ ունեցող ղեկավար․ «Փաստ»
website by Sargssyan