Քաղաքական ուժերը պետք է ձևավորվեն ըստ իրենց գաղափարների և շատ կոնկրետ առաջարկների. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի կարծիքով ներկայում Հայաստանում և՛ քաղաքական, և՛ կառավարման, և՛ պետական ճգնաժամեր են և դրանցից դուրս գալու համար անհրաժեշտ է լուծումներ գտնել:

«Իշխանությունը կորցրել է իր լեգիտիմությունը և դրա հետևանքով պետք է փոփոխություններ լինեն, սակայն, գործող իշխանությունն այդ փոփոխությունները չի փորձում նախաձեռնել: Դրան զուգահետ ընդդիմությունն է փորձում փողոցային պայքարի միջոցով իրավիճակ փոխել: Այսպիսին է ընդհանուր իրավիճակը, սակայն, մեկ բան ակնհայտ է, որ այսպես երկար շարունակվել չի կարող»,- Orer.am-ի հետ զրույցում ասաց Ս. Դանիելյանը:

Պատասխանելով հարցին, թե կիսո՞ւմ է այն տեսակետը, թե՝ որքան նախկին իշխանությունների ներկայացուցիչները քաղաքական դաշտում ակտիվ են լինում, այնքան ավելի են երկարաձգում Փաշինյանի իշխանությունը, քաղաքագետն ասաց, որ խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրում նախկին, ներկա կամ այլ պիտակավորումները լուրջ չեն, քանի որ համապետական ընտրությունների միջոցով ձևավորվող միակ պետական մարմինը Ազգային ժողովն է: Ուստի, այդ ընտրությունների ժամանակ է հասարակությունը որոշում, թե որ ուժին է նախընտրում:

«Ես կարծում եմ, որ առաջիկա ընտրություններին մի քանի տասնյակ քաղաքական ուժեր կմասնակցեն և թող հասարակությունն ըստ ներկայացվող ծրագրերի իր ընտրությունը կատարի: Այսինքն՝ իշխանության փոփոխության հարցում նախկին-ներկա հարցը հնացած ձևաչափ է, առավել ևս, որ ներկաները մի քանի գլուխ ավելի վատն են, քան նախկինները: Ինչ վերաբերում է երրորդ բևեռի ձևավորմանը, ապա ես չեմ կարող ասել, թե քաղաքական ուժերից քանիսն ունեն օրակարգեր, բայց հարցն այն է, որ նախկին, ներկա, երրորդ, չորրորդ ուժերի փնտրտուքը բերեց նրան, ինչը որ ներկայում ունենք: Մինչդեռ քաղաքական ուժերը պետք է ձևավորվեն ըստ իրենց գաղափարների և շատ կոնկրետ առաջարկների, որը, ցավոք այս պահին չկա: Ուստի, գաղափարական պայքարի բացակայության պարագայում ինչ-ինչ քաղաքական ուժերի մասին խոսելը դառնում է մեխանիկական պրոցես, առանց բովանդակության: Քաղաքական ճգնաժամից դուրս չգալու պատճառներից մեկը նաև սա է, որը ևս պետք է հաղթահարվի»,- ասաց Ս.Դանիելյանը:

Արմինե Գրիգորյան
 

 

Բերձորի կարգավիճակը չի հստակեցվում, բնակիչները չեն կարող բնակվելու նպատակով վերադառնալ Փաշինյանի աջակիցը հայհոյանքներով հարձակվել է Yerkir.am-ի թղթակցի վրա Էլեկտրոնային թեյավճար․ Idram-ն ու IDBank-ը շարունակում են հաճախորդի՝ ամբողջությամբ թվային փորձառության զարգացումը Դաշտ գյուղի Մաշտոցի փողոցում գտնվող ջրանցքից քաղաքացու դի է հայտնաբերվել Սա համաշխարհային ավիացիայում արտառոց դեպք է. ում է պատկանել առևանգված օդանավը Յո՞ երթաս, ապիկար իշխանություն. (տեսանյութ) «Զապն» ազատ է արձակվել. նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է «Հիշիր, կապիտուլյանտ. քո հետևից գալու են». Արմեն Աշոտյան Երևանում կառուցվում է աշխարհի ամենաարագ ինտերնետ ցանցերից մեկը Ես շատ եմ ափսոսում, որ ընդդիմությունը նման սխալ թույլ տվեց. Գարիկ Քեռյան Սոլովյովի արձագանքը՝ «Իսկանդեր»-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը Վրաստանը մարտի 1-ից կբացի Հայաստանի հետ օդային սահմանը Փաշինյանը հերթական անգամ ստել է Կասեցվել են հացի և գազավորված ըմպելիքի արտադրությունների գործունեությունը Բողոքի ակցիաներին չմասնակցելը հասարակության կողմից իրականացվող լուռ ակցիա է. Հայկ Սահակյան Միջադեպ զորամասում, ՊՆ-ն խստորեն դատապարտում է ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն ևս հերքել է Փաշինյանի հայտարարությունները. «Փաստինֆո» ԳՇ պետի տեղակալը երկար ծիծաղեց «Իսկանդեր»-ի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարության վրա. Yerevan.Today Պետք չէ միջնադարյան օրենքներ ընդունել զրպարտության և վիրավորանքի դեմն առնելու համար. Աշոտ Մելիքյան Տհաճ անակնկալ՝ Ռուսաստանից. Սա կարող է լինել Նիկոլ Փաշինյանի հայտարարության պատասխանը
website by Sargssyan