Ժողովրդավարությունը դա ամենաթողությունը չէ. Արտաշես Խալաթյան

«Հանուն հանրապետության կուսակցության» ղեկավար մարմնի անդամ Արտաշես Խալաթյանը համոզված է, որ կենսունակ ժողովրդավարության պայմաններում պետք է յուրաքանչյուրը հնարավորություն ունենա պաշտպանելու ինքն իրեն: Եվ ժողովրդավարությունը լինելով ժողովրդավարության վրա հիմնված կառավարման համակարգ, այնուամենայնիվ՝ դրա հայելային արտացոլանքը բռնատիրությունն է: Այսինքն՝ եթե չկան հստակ չափանիշներ, այդ ազատություններից օգտվելով հնարավոր է ունենալ այնպիսի առաջնորդի կառավարում, ինչպիսին, օրինակ՝ Հիտլերյան կառավարումն էր:

«Հիտլերը ժողովրդավարության հիման վրա եկավ իշխանության, որից հետո ամբողջովին վերացրեց սահմանադրական կարգը: Եվ եթե թավիշ ասելով հասկանում ենք, որ ժողովրդավարության անվան տակ հասարակությունը դեմ է ներկա սահմանադրական կարգին և չպետք է բռնության կոչերին հակազդման միջոցներ կիրառել, ուրեմն մենք գտնվում ենք լուրջ վտանգի մեջ: Եթե պատկերացնենք ամենաժողովրդավարական երկրները, ապա նման հակասահմանադրական կոչեր հնեցնող անձինք վաղուց ոչ միայն չէին կարողանա քաղաքականությամբ զբաղվե,լ այլև՝ նրանց ազատությունը որոշակի ժամանակով կսահմանափակվեր: Այսինքն՝ եթե չկա հակազդեցություն, ապա ազդեցությունը գնալով մեծանալու է և ամենևին էլ խոսքը հանրային աջակցությանը չի վերաբերում, այլ այն գործընթացներին, որը գուցե լատենտ ձևով ներկայում ծավալվում են»,- ասաց Ա.Խալաթյանը:

Քաղաքական գործչի կարծիքով՝ չի կարելի թույլ տալ, որ հակասահմանադրականությունը շարունակվի և այդ առումով՝ ոստիկանությունը ոչ թե պետք է հետևանքները փորձի կանխել, այլ պետք է կանխարգելիչ գործողություններ իրականացնի, որպեսզի իրավիճակը ողբերգական ընթացք չունենա:

«Ժողովրդավարությունը դա ամենաթողությունը չէ և վտանգն այն է, որ այդ ամենաթողության արդյունքում պատմական-քաղաքագիտական ճշմարտություն կա, համաձայն որի թավշյա իրականությունը ծնում է ուժեղ ձեռքի գաղափարը և դա հանգեցնում է ավտորիտարիզմի: Ուստի, թավշյա հեղափոխության նման բարձր նշաձող որդեգրած մեր ազգի համար Աֆղանստանի, կամ Լիբանանի նման կիսազարգացած պետություն ունենալը, իմ կարծիքով՝ բավական ցավալի ավարտ կլինի»,- ասաց Ա.Խալաթյանը:

Արմինե Գրիգորյան
 

 

Արծրուն Հովհաննիսյանը մեկնել է ԱՄՆ Բերձորի կարգավիճակը չի հստակեցվում, բնակիչները չեն կարող բնակվելու նպատակով վերադառնալ Փաշինյանի աջակիցը հայհոյանքներով հարձակվել է Yerkir.am-ի թղթակցի վրա Էլեկտրոնային թեյավճար․ Idram-ն ու IDBank-ը շարունակում են հաճախորդի՝ ամբողջությամբ թվային փորձառության զարգացումը Դաշտ գյուղի Մաշտոցի փողոցում գտնվող ջրանցքից քաղաքացու դի է հայտնաբերվել Սա համաշխարհային ավիացիայում արտառոց դեպք է. ում է պատկանել առևանգված օդանավը Յո՞ երթաս, ապիկար իշխանություն. (տեսանյութ) «Զապն» ազատ է արձակվել. նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է «Հիշիր, կապիտուլյանտ. քո հետևից գալու են». Արմեն Աշոտյան Երևանում կառուցվում է աշխարհի ամենաարագ ինտերնետ ցանցերից մեկը Ես շատ եմ ափսոսում, որ ընդդիմությունը նման սխալ թույլ տվեց. Գարիկ Քեռյան Սոլովյովի արձագանքը՝ «Իսկանդեր»-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը Վրաստանը մարտի 1-ից կբացի Հայաստանի հետ օդային սահմանը Փաշինյանը հերթական անգամ ստել է Կասեցվել են հացի և գազավորված ըմպելիքի արտադրությունների գործունեությունը Բողոքի ակցիաներին չմասնակցելը հասարակության կողմից իրականացվող լուռ ակցիա է. Հայկ Սահակյան Միջադեպ զորամասում, ՊՆ-ն խստորեն դատապարտում է ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն ևս հերքել է Փաշինյանի հայտարարությունները. «Փաստինֆո» ԳՇ պետի տեղակալը երկար ծիծաղեց «Իսկանդեր»-ի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարության վրա. Yerevan.Today Պետք չէ միջնադարյան օրենքներ ընդունել զրպարտության և վիրավորանքի դեմն առնելու համար. Աշոտ Մելիքյան
website by Sargssyan