Փաշինյանն ու Ալիևը էլի պայմանավորվածություն ունե՞ն

Հայաստանը բանակի բարեփոխումներ կանցկացնի Ղարաբաղում մարտերից հետո, կօպտիմալացնի բանակի թվաքանակը, կանցնի սպառազինության և ռազմատեխնիկայի նոր համակարգերի, երեկ «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:

 

Ընդ որում, նրա խոսքով, ջանքերը կուղղվեն կառավարման համակարգերի, հետախուզության, ՌԷՊ, ՀՕՊ և անօդաչու ավիացիայի, հրթիռային և հրետանային զորքերի զարգացմանը: Նա հիշեցրել է, որ ս.թ. հունվարի 25-30-ը երկկողմ համաձայնագրերին համապատասխան Հայաստանում է գտնվել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պատվիրակությունը ՀՀ ԶՈւ բարեփոխման և արդիականացման հարցերով աջակցության համար: «Համատեղ աշխատանքի արդյունքների հիման վրա մշակվել են առաջարկություններ Հայաստանի զինված ուժերի արդիականացման շրջանակում հետագա գործողությունների և միջոցառումների վերաբերյալ, ընդ որում, շատ լուրջ շեշտ է դրվել տվյալ գործընթացի ռազմատեխնիկական բաղադրիչի վրա»,-նշել է նախարարը:

Այսպես, ՀՀ ՊՆ նախարարը Հայաստանում ռազմական ռեֆորմի անցկացման մասին է ազդարարել և հաշվի առնելով Արցախում պատերազմը՝ կվերանայվեն հետևյալ հարցերը՝ մարտական և թվային կազմի օպտիմալացում՝ հաշվի առնելով նպատակային խնդիրները, առաջին հերթին՝ մարտական բաղադրիչի ավելացման միջոցով, առաջնային ուղղություններով սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր համալիրներով և համակարգերով ընտրողական վերազինում, կադրային ներուժի պահպանում, սպաների, պետական ծառայողների և պայմանագրային զինծառայողների համալրվածության մակարդակի բարձրացում:

Մի կողմից Վաղարշակ Հարությունյանը խոսում է մարտական և թվային կազմի օպտիմալացման մասին, մյուս կողմից՝ մարտական բաղադրիչի ավելացման միջոցով, առաջնային ուղղություններով սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր համալիրների անհրաժեշտության մասին է խոսում:

Այսօր, երբ ակնհայտ է, թե ինչ վտանգավոր իրավիճակում են հայտնվել Հայաստանն ու Արցախը՝ թուրք-ադրբեջանական տանդեմի ամրացման պայմաններում, ակնարկել հայկական բանակում սպասվող օպտիմալացման մասին, իսկապես անհեթեթություն է:
Հաջորդը, Վաղարշակ Հարությունյանը, ոչ ավել, ոչ պակաս հայտարարել է, որ Հայաստանը կապահովի Ադրբեջանից Նախիջևան տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը... «Նախ և առաջ ես կցանկանայի անմիջապես նշել, որ «միջանցք» տերմինի օգտագործումը սխալ է, երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապերին», - ասել է Հարությունյանը: Ըստ նրա, համաձայն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության, որը թվագրված է 2020թ. նոյեմբերի 9-ին, միայն Լաչինն է միջանցք, որն ապահովում է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, մնացած բոլոր դեպքերում խոսքը միայն տրանսպորտային հաղորդակցությունների մասին է: «Պատասխանելով ներկայացված հարցին՝ կարող եմ ասել, որ Հայաստանը, իր պարտավորություններին համապատասխան, կապահովի վերը նշված տրանսպորտային հաղորդակցության անվտանգության պահանջների պահպանումը: Բանակը դրա պաշտպանության մեջ ներգրավելու հարցը ներկայումս դրված չէ, և տրանսպորտային հաղորդակցությունների նկատմամբ վերահսկողությունը, կրկին եռակողմ հայտարարության համաձայն, վստահված է Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայության մարմիններին»:

Այսինքն, տրանսպորտային հաղորդակցությունների նկատմամբ վերահսկողությունը ռուսներն են իրականացնելու, իսկ Հայաստանը պարտավորված է լինելու ապահովել Ադրբեջան-Նախիջևան տրանսպորտային հաղորդակցության անվտանգությո՞ւնը...

Իսկ կարո՞ղ է պարզվի, որ Հայաստանն ու Ադրբեջանը գրավոր կամ բանավոր այլ պայմանավորվածություններ էլ ունեն, որի համատեքստում Հայաստանը այլ պարտավորություններ ունի ստանձնած:

Վարչապետի աթոռին սոսնձված էակը լավ է հասկանում, որ իր իշխանությանը շատ քիչ ժամանակ է մնացել Մանուել Մանուկյանը հայտարարություն է տարածել Դիտե՛ք և արտահայտվեք, թե ինչպե՞ս հանգուցալուծել այս իրավիճակը. Էդմոն Մարուքյան «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը Կեղծիքից՝ ճշմարտություն. ինչու՞ սուտը պետք է վերանա քաղաքական դաշտից Հայ ձյուդոիստի գերազանց հաղթանակը ադրբեջանցու նկատմամբ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի անվտանգության պատասխանատու Սարգիս Հովհաննիսյանը՝ ընդդիմության հանրահավաքին Միջազգային աղմկոտ սկանդալ է սպասվում Զգուշացում բոլոր նրանց համար, ովքեր օգտվում են Ֆեյսբուքից Ռուս խաղաղապահները մարտի 8-ին ընդառաջ ծաղիկներ են նվիրել արցախցի կանանց «Փաշինյանի վերջին քայլերը ցույց են տալիս՝ արդար ընտրություն նա չի կարողանալու կազմակերպել».Վանեցյան Խաչիկ Ասրյանը չեղարկելու է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը «Ալյանսը» պատրաստվում է հանրահավաքի «Սամոյին փրթել-գցել են…». Երևանում տեղի ունեցած սարսափելի սպանության նոր մանրամասները Քանի դեռ անհետ կորած զինծառայողներ կան, փրկարարների պատերազմը չի ավարտվել. Արցախի ԱԻՊԾ տնօրեն Ալիև. Մենք Հայաստանին կպարտադրենք Հայ հայտնիներ, որոնց հարազատները զոհվել են պատերազմում Կրկին գնաճ. որ ապրանքներն են թանկացել Ինչ իրավիճակ է ՊՆ-ի դիմաց ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սկանդալային բացահայտում, ինչո՞ւ պարտվեցինք պատերազմում
website by Sargssyan