Փետրվարի 22-ին Հայաստանում «հեղաշրջում» է կատարվել

Հայաստանը սահման ունի միայն Վրաստանի հետ։ Փաստացի Այս մասին է հայտարարել Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, ով ՌԻԱ Նովոստիի հետ հարցազրույցի ժամանակ ասել է, որ այսուհետ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանը կպաշտպանեն ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերը։ Ռուս սահմանապահները արդեն կանգնած են Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմաններին, ինչպես նաև ինչ որ մեկից պաշտպանում են Երևանի Զվարթնոց օդանավակայանը։

 Այսպիսով, Հայաստանը ունի միայն մեկ ինքնիշխան սահման։ Փետրվարի 22-ին Հայաստանում փաստացի տեղի ունեցավ հեղաշրջում․ պաշտպանության նախարարը հայտարարում է երկրի անվտանգության համակարգի արմատական փոփոխության մասին, որն իրականացվել է առանց խորհրդարանի, նախագահի և նույնիսկ վարչապետի  որոշման, իսկ անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի նախագահը պետության անունից հայտարարում է, թե կկրակի նրանց վրա, ով կփորձի խանգարել, հավանաբար, հեղաշրջմանը։
 Երեկ Իրանի դեսպանը այցելել է ՊՆ Վաղարշակ Հարությունյանին, ըստ երևույթին պարզելու, թե ինչ է փոխվել և ում հետ պետք է բանակացություններ վարել։ Հայաստանի անիշխանությունը խնդիրներ է ստեղծում Իրանի համար, և Թեհրանը, որ պատերազմի ժամանակ հայտարարել էր, թե թույլ չի տա աշխարհքաղաքական սահմանների փոփոխություն տարածաշրջանում, այսօր չի հասկանում, թե ինչպես արձագանքել Հայաստանի հարավային սահմանների հանձնմանը։ Չի բացառվում, որ Ռուսաստանը Սյունիքում կտեղակայի ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոն, որը «կպաշտպանի միջանցքը»։  Չնայած Վաղարշակ Հարությունյանը կոչ է արել դա միջանցք չանվանել, սակայն ասել է, որ «Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապը կապահովվի ռուսական ուժերի կողմից»։ Դա հակասում է Հայաստանի ԱԳ նախարարության հայտարարությանն առ այն, որ Հայաստանի տարածքով անցնող ցանկացած ճանապարհ պետք է գտնվի Հայաստանի իրավազորության ներքո։
 

Փետրվարի 8-ին Վաղարշակ Հարությունյանին այցելել էր Վրաստանի դեսպանը, ով, հավանաբար, հետաքրքրվել է, թե արդյոք Հայաստանը պատրաստվում է Ռուսաստանին հանձնել նաև Հայաստան – Վրաստան սահմանի վերահսկողությունը։ Արդյոք Վրաստանն իր պայմաններն է առաջադրել, և արդյոք Հայաստանը ուներ այդպիսի մտադրություններ։

Այնուամենայնիվ, Վրաստանի նոր վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին առաջին հերթին կմեկնի Ադրբեջան, որտեղ «հարգված և իմաստուն» Իլհամ Ալիևի հետ կքննարկեն  սահմանագծի որոշման և Դավիթ Գարեջի վանական համալիրի հարցերը։

Ավելին՝ այստեղ

ՌԴ-ում ոստիկանները փնտրում են հայ երիտասարդի սպանության գործով հետախուզվող ադրբեջանցիներին Արմավիրում ճակատ-ճակատի բախվել են Opel Astra-ները. 5 վիրավորների մեջ կան անչափահասներ Բաղրամյան պողոտայից դանակով զինված հարբած տղամարդ է բերման ենթարկվել. Ռիա Նովոստի Լույս չի լինի Երևանում և 6 մարզերում Դոլարն ու եվրոն էժանացել են Հռոմի պապը կանխատեսել է համաշխարհային նոր ջրհեղեղ «Ասում էի՝ պապ մի գնա բանակ, ո՞նց առանց քեզ ապրենք, ասում էր՝ չեմ գնա, խաբեց, գնաց». Վահան Տոնոյանը Իսրայելական պաշտպանական համակարգը խոցել է Երևանի կողմից՝ Բաքվի ուղղությամբ արձակած ռուսական հրթիռները (տեսանյութ) Ադրբեջանը ներակայացրել է պատերազմում մահացած զինծառայողների նոր անուններ Խաչերի օրհնություն և հանձնում զինծառայողներին՝ «Թովմասյան» հիմնադրամի հովանավորությամբ (տեսանյութ) Սերժ Սարգսյանն առաջիկայում հրապարակայնորեն կրկին կանդրադառնա հանրությանը հետաքրքրող մի շարք հարցերի Մարտակերտի զորամասերից մեկի հարակից տարածքում հայտնաբերվել է զոհված զինծառայողի մասունք Գոհար Ավետիսյանի անակնկալը հայրիկին. Տեսանյութ Իրավիճակը ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական մասում Ադրբեջանը գերիների դիմաց նոր ճանապարհ է ուզում. Մանրամասներ «Երկրի անկայուն վիճակի պատճառով բանակցությունները դադարել են»․ անհետ կորածի հարազատ Նախագահը հրամանագիրը չի ստորագրել, որ այն ուժի մեջ մտնի. նա դավադիր իշխող ուժի հետ նորից գնաց գործարքի. սահմանադրագետ Արմեն Սարգսյանը փաստացի ազատեց գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին Գերագույն շտաբի պետի պաշտոնից. Վարուժան Ավետիքյան Եթե մեր քայլերը չվերաիմաստավորենք, ապա կկորցնենք պետությունն ու պետականությունը. Սուրեն Պետրոսյան Արցախում քրեական գործ է հարուցվել
website by Sargssyan