Սյունիքում մենք անլուծելի խնդիր չունենք. Նիկոլ Փաշինյան

Սյունիքում մենք անլուծելի խնդիր չունենք: Այս մասին 1in.am կայքին տված հարցազրույցում ասել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք մենք ունենք անլուծելի խնդիր Սյունիքում կապված սահմանների, բնակավայրերի հետ:

«Կարծում եմ, որ ո՛չ, մենք չունենք անլուծելի խնդիր: Սա չի նշանակում, որ չունենք խնդիրներ: Բայց կարծում եմ, որ Սյունիքում անվտանգային որոշակի երաշխիքների համակարգ գործում է: Պարզ է, որ միջավայրը փոխվել է, և այդ փոխված միջավայրի բերումով արդեն կան որոշակի լարումներ: Բայց համոզված եմ, որ այդ լարումները ժամանակի ընթացքում կմեղմվեն, մանավանդ, որ մտադիր ենք լայնածավալ սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնել Սյունիքում: Եվ ընդհանուր առմամբ, մեր խնդիրն է՝ այսօր Հայաստանի և Արցախի շուրջ հնարավորինս բարենպաստ միջավայր ձևավորել և ձևակերպել: Եվ դա այն ամենօրյա խնդիրն է, որի վրա աշխատում ենք»,-ասաց նա:

Նվեր Մնացականյանի հարցին, թե Սյունիքի կապակցությամբ անհանգստության հետ կապ ո՞ւնի ապաշրջափակման գործընթացը, Փաշինյանն ասաց, որ ցանկացած միջավայրի փոփոխություն անխուսափելիորեն բերում է որոշակի մտահոգությունների և անհանգստությունների:

«Ինչ վերաբերում է կոմունիկացիաների բացման թեմային, կարծում եմ, որ այդ խնդրի կառուցողական և փոխշահավետ լուծումն այն գործոններից է, որը մեր տարածաշրջանին կարող է բերել երկարատև և կայուն խաղաղություն: Եվ բացի երկարատև և կայուն խաղաղությունից, բերել նաև որոշակի տնտեսական օգուտներ, փոխել մեր տարածաշրջանի ու նաև Հայաստանի տնտեսական դիմագիծը, պոտենցիալը, ինչն ամենևին չի նշանակում, որ այդտեղ չկան մարտահրավերներ, որոնք պետք է կառավարվեն: Ընդհանրապես, ամեն ինչն ունի մարտահրավերներ, բայց դարձյալ ռազմավարական ընտրության հարց է: Եվ կարծում եմ, որ կոմունիկացիաները թերևս այն անոթներն են, որոնք մեզ կապում են տարածաշրջանին և տարածաշրջանը կապում են մեզ, տարածաշրջանը կարևոր են դարձնում մեզ համար, և մեզ կարևոր են դարձնում տարածաշրջանի համար: Եվ մենք այս օրակարգը պիտի ձևակերպենք, պիտի հասկանանք միջավայրային այս փոփոխություններից այն սպառնալիքները, որոնք կարող են բխել, մարտահրավերները, և ձևակերպենք այն մեթոդները, որոնցով  պետք է կառավարենք դրանք»,-ասաց նա:

Հարցին, թե ո՞վ է ամենաշահագրգիռ կողմն ապաշրջափակման գործում, Փաշինյանն ասաց, որ շահագրգիռ են տարածաշրջանային բոլոր պետությունները:

«Կարծում եմ՝ եթե հետևենք ինչ է կատարվում տարածաշրջանում, կտեսնենք, որ բոլորն են շահագրգիռ, առանց բացառության՝ բոլորը: Ռուսաստանն է շահագրգիռ, Վրաստանն է շահագրգիռ, Իրանի Իսլամական Հանրապետությունն է շահագրգիռ, Ադրբեջանն է շահագրգիռ, Թուրքիան է շահագրգիռ, Հայաստանի Հանրապետությունն է շահագրգիռ: Այլ բան, որ յուրաքանչյուրի շահագրգռությունը կամ ունի ընդհանրություններ ուրիշների շահագրգռությունների հետ և տարբերություններ ուրիշների շահագրգռությունների հետ»:

Փաշինյանի խոսքով` պետք է հետևողական քննարկումների արդյունքում կարողանան հանգել պատկերացումների տարբերությունների մեղմացման և ընդհանրությունների ընդգծման. «Տեսեք, հունվարի 11-ի հայտարարությունից հետո էականորեն ակտիվացել են աբխազական երկաթուղու վերաբացման մասին քննարկումները, ինչը շատ դրական է, ակտիվացել են Պարսից ծոցը Սև ծովին կապելու երկաթուղային գծի շուրջ քննարկումները, և այս շահագրգռությունները, իհարկե, առավել հետաքրքիր են դարձնում թեման: Կրկին եմ ասում, ինչն ամենևին չի նշանակում, որ այդտեղ չկան մարտահրավերներ: Բայց միևնույն ժամանակ արձանագրենք, որ չի նշանակում, թե այնտեղ չկան շատ կարևոր հնարավորություններ, որոնց նկատմամբ ճիշտ դիրքավորվելը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար»:

Արմեն Սարգսյանից պահանջում են չստորագրել Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հրամանագիրը Գլխավոր դատախազության հայտարարությունը՝ «օրենքով գողերի» մասին Բանակի հաջորդ քայլը Վարդենյաց լեռնանցքը և Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց են Ովքե՞ր չեն միացել զինվորականների հայտարարությանը. Yerevan.today Օդապարիկ. ինչպե՞ս մարդն սկսեց «թռչել»․ «Փաստ» Արմեն Սարգսյանն ունի ընդամենը 2 քայլի հնարավորություն ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 283 նոր դեպք ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՓԵՏՐՎԱՐԻ)․Ակցիա իրականացնող ուսանողները տոնել են իրենց հաղթանակը․ «Փաստ» ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ազատամարտիկների հանձնախմբի հայտարարությունը Հայ ժողովրդի բոլոր ժամանակների մեծագույն ավանտյուրիստը...«Փաստ» «Իսկանդերյան հեղափոխություն»․ «Փաստ» Փետրվարի 27-ի Ձեր ռոմանտիկ հորոսկոպը ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեղախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը Արարատ Միրզոյանը կորել է «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Օնիկ Գասպարյանն ապտակել է Արայիկ Հարությունյանին «Թևակոխել ենք մի փուլ, որը մեր երկրի համար շրջադարձային է լինելու, այլ հարց է, թե այդ շրջադարձը մեզ ուր է տանելու»․ «Փաստ» Չենք կարող մեզ թույլ տալ՝ պոլիտեխնիկում ունենալ ոչ բանիմաց, շրիշակից ցածր մակարդակ ու կառավարման ոչ պատշաճ հմտություններ ունեցող ղեկավար․ «Փաստ» Չենք կարող մեզ թույլ տալ՝ պոլիտեխնիկում ունենալ ոչ բանիմաց, շրիշակից ցածր մակարդակ ու կառավարման ոչ պատշաճ հմտություններ ունեցող ղեկավար․ «Փաստ»
website by Sargssyan