ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն ևս հերքել է Փաշինյանի հայտարարությունները. «Փաստինֆո»
SocietyՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը պաշտոնապես հերքել է «Հայրենիք» զորախմբի անդամների կողմից ենթադրյալ դասալքության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ ԶՈՒ ԳՇ-ից հայտնել են, որ ստորաբաժանման կողմից ծառայությունից խուսափելու վերաբերյալ ԶՈՒ գլխավոր շտաբը տեղեկատվություն չունի։
«Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան իր հրաժարականը պահանջող քաղաքացիների, ֆեյսբուքյան ուղիղ եթերում փորձել էր մեղավորներ գտնել ու հայտարարել, թե «Հայրենիք» զորախումբը դիրքը թողել, փախել է ու դասալքության համար պետք է դատվի։
«Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբ՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել «Հայրենիք» զորախմբի՝ մարտական գործողություններին ունեցած մասնակցության վերաբերյալ, եւ թե արդյոք արձանագրվել է մարտական առաջադրումից խուսափելու դեպքեր։
Մասնավորապես, ԶՈՒ ԳՇ-ից հայտնել են, որ 2020թ հոկտեմբերի 28-ին «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Գագիկի Վանեցյանը ներկայացել է ՀՀ ԶՈՒ ԳՇ, ստացել ԶՈՒ գլխավոր շտաբի պետի թույլտվությունը և իր անձնակազմով, կամավորական հիմունքներով ընդգրկվել նոր կազմավորվող ստորաբաժանման կազմում (99156 զ/մ, կազմավորվել է 2020թ հոկտեմբերի 29-ին)։
Ավելին՝ այստեղ