Yerevan, 24.April.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Ես շատ եմ ափսոսում, որ ընդդիմությունը նման սխալ թույլ տվեց. Գարիկ Քեռյան

Politics

Քաղաքական գիտությունների դոկտոր Գարիկ Քեռյանի դիտարկմամբ իշխանությունների կողմից քաղաքական ճգնաժամը չնկատելը խոսում է իրավիճակը խորքային չվերլուծելու մասին: Առկա ճգնաժամը երկու գործոնով է պայմանավորված՝ Հայաստանի խայտառակ պարտությունը պատերազմում, Արցախի տարածքների կրճատումը, որը հանգեցրեց գործող իշխանության լեգիտիմության անկմանը: Ինչ վերաբերում է ընդդիմության պայքարին, ապա քաղաքագետի կարծիքով, փաստացի, այն ուղղված է ոչ թե արցախյան հարցի լուծմանը, այլ իշխանությունը վերցնելուն: Եվ այս պայմաններում առաջացել է ոչ ստանդարտ իրավիճակ, երբ գործող իշխանության դեմ տարվող քաղաքական պայքարը ղեկավարում են այն քաղաքական ուժերը, որոնք 2018-ի ընտրությունների ժամանակ ունեցել են ամենացածր վարկանիշը:

«Երեք հիմնական քաղաքական ուժերից՝ Հանրապետական, Դաշնակցություն և «Բարգավաճ Հայաստան» միայն մեկն է անցել խորհրդարան: Մյուս երկուսը նույնիսկ չեն հավաքել պառլամենտ մտնելու համար պահանջվող ձայները: Այս ամենի արդյուքնում ստեղծվել է բավականին երկատված իրավիճակ: Մի կողմից մենք ունենք քաղաքական ճգնաժամ՝ իշխանության լեգիտիմության անկում, մյուս կողմից՝ իշխանափոխության հասարակական համաժողվրդական պահանջ:

Խնդիրն այն է, որ երկու տարի առաջ մերժված քաղաքական ուժերն այսօր ղեկավարելով քաղաքական պայքարը հասարակության կողմից արժանանում է որոշակի վերաբերմունքի: Նոյեմբերի 10-ից անցել է չորս ամիս և բավականին ցածր լեգիտիմություն ունեցող քաղաքական իշխանությունների դեմ պայքարում ընդդիմությունը լուրջ ռեսուրսներ չի կարողանում հավաքել՝ այն կրիտիկական զանգվածը, որը կբերի իշխանափոխության: Սա խոսում է այն մասին, որ հասարակությունը թեև ուզում է իշխանափոխություն, բայց միանշանակ չի վերաբերվում և՛ իշխանությանը, և՛ ընդդիմությանը»,- ասաց Գ. Քեռյանը:

Այս երկմտանքից առաջացած անլուծելի հարցն այն է, թե ինչպես պետք է երկիրը դուրս գա ներկա ճգնաժամից, բայց քաղաքագետի կարծիքով՝ հարցը չի հանգուցալուծվում, քանի որ դրա պատճառը ընդդիմության տակտիկական սխալներն են: «Աքսիոմա է այն բանաձևը, որ միշտ էլ ընդդիմությունն է նոր ընտրություններ ցանկանում, բայց Հյաստանում ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ, երբ Փաշինյանը հասարակության ճնշումների ներքո համաձայնեց արտահերթ ընտրություններ իրականացնել, սակայն, ընդդիմությունը այդ առաջարկը գեներացնելու փոխարեն ամեն ինչ արեց այն տապալելու համար:

Հարցը տեղափոխելով ոչ թե ընտրությունների միջոցով իշխանափոխության հասնելուն, այլ՝ վարչապետի փոփախության, ընդդիմությունը փորձեց կրկնել այն, ինչ տեղի էր ունեցել 2018-ի գարնանը: Մինչդեռ պետք էր հաշվի առնել, որ Հայաստանը չունի քաղաքական այնպիսի բարձր մշակույթ և ընտրությունների անցկացման այնպիսի ավանդույթներ, որոնք կչեզոքացվեն ընտրությունների ժամանակ վարչական մարմինների օգտագործումը:

Պետք չէ մոռանալ, որ 1991-ից հետո բոլոր ընտրությունների ժամանակ քաղաքական ուժերն օգտագործել են իրենց ձեռքի տակ եղած վարչական ռեսուրսները: Ուստի, Փաշինյանի թիմը համոզված չէ, որ Վազգեն Մանուկյանը մեկ տարի հետո չի օգտագործի վարչական ռեսուրսը: Նույն կասկածը կա նաև ընդդիմության մոտ, և դա է պատճառը, որ ընդդիմությունը արտահերթի գաղափարը մերժեց և մեխը տեղափոխեց վարչապետի փոփոխության տիրույթ»,- ասաց Գ. Քեռյանը:

Քաղաքագետի համոզմամբ այն պահից, երբ ընդդիմությունը չընդունեց վարչապետի՝ ընդդիմության հետ համագործակցելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկը, դա քաղաքագիտական տեսանկյունից՝ կոպիտ սխալ էր: «Ես շատ եմ ափսոսում, որ ընդդիմությունը նման սխալ թույլ տվեց և հնարավոր չեղավ վերջ դնել քաղաքական ճգնաժամին: Հիմա ես ավելի շատ ոչ թե նոր պատերազմի վտանգ եմ տեսնում, այլ՝ ներքաղաքական անկայունության պատճառով երկիրը փլուզման տանելու: Ուստի ներկա պահին ավելի կարևոր է ներքաղաքական կայունությունը, ոչ թե արտաքին վտանգները:

Ստեղծված ճգնաժամից դուրս գալու համար, որպես մասնագետ ես առաջարկում եմ, որ և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունը ընտրություններ կազմակերպելու և իրականացնելու մենաշնորհը վստահեն մեկ այլ՝ չեզոք կառույցի: Մասնավորապես՝ քաղաքացիական և պետական գործիչներից ձևավորված ոչ կուսակցական անցումային կառույցին, որը ԿԸՀ-ի հետ կանկացնի արտահերթ ընտրությունների ողջ գործընթացը, իսկ քաղաքական կուսակցությունները վերադառնան ելման կետ և սկսեն իրենց ծրագրերով մտցել: Եթե այս ճանապարհով արտահերթ ընտրություններ տեղի չունենան, ապա լարվածությունը կարող է հանգել պիկին ու սկսվի պետության փլուզումը, իսկ ներքաղաքական անկայունությունը հանգեցնի քաղաքական բախումների: Այս պարագայում մենք մոտավորապես կարող ենք հայտնվել 90-ականների սկզբի Վրաստանում տիրող իրավիճակին»,- ասաց Գ.Քեռյանը:

Արմինե Գրիգորյան

An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023 ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak Visa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime package