Երևան, 18.Ապրիլ.2021,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Առաջիկայում ՌԴ–ից մոտ 60 000 ՀՀ քաղաքացի է վերադարձվելու․ ընտրություններին ընդառաջ հեղափոխական ամբոխ է ձեւավորվում․ Ստեփան Դանիելյան Նիկոլն ասում է՝ ինձ քվե տվեք, դիմացը ես ձեզ բանակից խուսափելու հնարավորություն կտամ, սա ընտրակաշառքի յուրօրինակ ձև է․ Թևանյան Սարսափելի ավտովթար. կա 5 զոհ Եղանակը Հայաստանում. օդի ջերմաստիճանն ապրիլի 18-21-ն աստիճանաբար կբարձրանա 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Փաշինյանը նման է անհույս թմրամոլի, ով իր թմրանյութը ստանալու համար պատրաստ է ամենավերջին ստորության․ Լևոն Քոչարյան Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք Տնտեսական ակտիվության անկումը շարունակվում է, տնտեսական ճգնաժամը՝ նույնպես Կան որոշ պաշտոնյաներ, որոնք ձեւախեղված պատկերացումներ ունեն իրենց կարգավիճակի վերաբերյալ. Արման Թաթոյան Խաչիկ Ասրյան. Առողջ ապրելակերպը` Կորոնավիրուսը սատկացնող միջոց


Չենք կարող մեզ թույլ տալ՝ պոլիտեխնիկում ունենալ ոչ բանիմաց, շրիշակից ցածր մակարդակ ու կառավարման ոչ պատշաճ հմտություններ ունեցող ղեկավար․ «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Առաջիկայում տեղի են ունենալու Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրություններ։ Պոլիտեխնիկն ինչպես խորհրդային տարիներին‚ այնպես էլ այսօր Հայաստանի բարձրագույն կրթական համակարգում իր նշանակալի դերն է ունեցել և ունի. այստեղ են դրվում երկրի տեխնոլոգիական համայնքի ձևավորման արմատները‚ այստեղ են կրթվում երկրի տնտեսության մեջ առանցքային դեր կատարող ինժեներական կադրերը։ Ուստի այս խոշորագույն բուհի ռեկտորի ընտրություններն առանցքային նշանակություն ունեն։ Պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնում ընտրվելու համար պայքարելու են մի քանի թեկնածուներ‚ և կարծես թե լուրջ մրցակցություն է սպասվում։ Սակայն որոշակի մտավախություններ առկա են։

Հաշվի առնելով վերջին մեկ-երկու տարիներին մի քանի այլ բուհերի ռեկտորների ընտրությունները՝ կարող ենք փաստել‚ որ ռեկտորի ընտրության չափանիշները մեր երկրում էականորեն փոխվել են և ոչ դեպի լավը‚ ընտրական գործընթացներն էլ շատ դեպքերում տեղի են ունենում խախտումներով‚ աղմկահարույց զարգացումներով ու վիճարկելի արդյունքներով։ Եվ ընտրվում են ռեկտորներ‚ որոնք ընդհանրապես դուրս են բուհի ղեկավարի մասին մեր ստանդարտ պատկերացումներից։ Մենք ապրում ենք մի դարում‚ երբ ամեն ինչ շատ սրընթաց է զարգանում‚ և պոլիտեխնիկն այն բուհն է‚ որտեղ կրթվում է ոչ միայն ներկայի ինժեներատեխնիկական սերուցքը‚ այլև մեր ապագան‚ ապագան բառի բուն իմաստով։

Շատ կարևոր է‚ որպեսզի կարևորագույն այս բուհի ղեկավարի պաշտոնում ընտրվի պրոֆեսիոնալ‚ բանիմաց‚ փորձառու և հայրենասեր մարդ‚ մարդ‚ որ զբաղված կլինի ոչ թե ինտրիգներով‚ կոնյունկտուրայից բխող քաղաքական խաղերով‚ այլ կունենա պետականամետ մտածելակերպ‚ զարգացման տեսլական‚ կկարողանա երիտասարդության հետ աշխատել‚ նրան վարակել նոր գաղափարներով ու զարգացման տեսլականով։ Պոլիտեխնիկի ռեկտորը պետք է կարողանա բուհում ստեղծել մի մթնոլորտ‚ որտեղ առաջնայինը կլինի մասնագետ ու քաղաքացի ձևավորելը‚ կրթական պրոցեսն արդյունավետ կազմակերպելն ու կրթական համակարգում ժամանակակից մտածելակերպով‚ մրցունակ ու բարձրակարգ մասնագետներ ներգրավելը։ Ապագա ռետկորի կարևորագույն խնդիրներից պետք է լինի նաև ներդրումներ բերելը‚ ժամանակակից լաբորատորիաներ‚ ուսումնական‚ գիտահետազոտական կենտրոններ բացելը‚ արտասահմանյան բուհերի‚ հայտնի կենտրոնների հետ կապեր հաստատելը‚ գիտությունը զարգացնելը։

Այս բուհը մեր երկրի համար կենսական ու ռազմավարական նշանակություն ունի։ Պոլիտեխնիկի ռեկտորի ընտրությունը‚ ինչպես նշեցինք‚ առավել քան կարևոր է բուհի‚ ՀՀ կրթական համակարգի‚ տնտեսության համար և ամենայն պատասխանատվությամբ պետք է մոտենալ այս կարևորագույն ընտրությանը։ Հիմք ընդունելով տնտեսության զարգացման համաշխարհային միտումները‚ աշխարհում առկա մրցակցության տարրերը‚ ՀՀ զինված ուժերում տեխնոլոգիական զարգացման Հայաստանի պատկերացումներն ու հեռանկարները՝ մենք չենք կարող մեզ թույլ տալ‚ որպեսզի պոլիտեխնիկում ղեկավարի ոչ փորձառու‚ ոչ բանիմաց‚ շրիշակից ցածր կրթական մակարդակ ու կառավարման ոչ պատշաճ հմտություններ ունեցող մեկը։

Բոլոր որոշումներն այս օրերին‚ այդ թվում ռեկտորի ընտրությունը‚ պետք է բխեն օրվա հրամայականից‚ պետության ապագային տեր կանգնելու վճռականությունից։ Երկիրը միայն բարձրագոչ հայտարարություններով չեն սիրում‚ մեր քայլերը կատարելիս պետք է աչքի առաջ ունենանք հերոս տղաների սխրանքները‚ որոնք կյանքը զոհեցին հանուն լավ ապագայի։ Մենք մեր ընտրությամբ պետք է արժանի լինենք նրանց հիշատակին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Առաջիկայում ՌԴ–ից մոտ 60 000 ՀՀ քաղաքացի է վերադարձվելու․ ընտրություններին ընդառաջ հեղափոխական ամբոխ է ձեւավորվում․ Ստեփան Դանիելյան Նիկոլն ասում է՝ ինձ քվե տվեք, դիմացը ես ձեզ բանակից խուսափելու հնարավորություն կտամ, սա ընտրակաշառքի յուրօրինակ ձև է․ Թևանյան Սարսափելի ավտովթար. կա 5 զոհ Եղանակը Հայաստանում. օդի ջերմաստիճանն ապրիլի 18-21-ն աստիճանաբար կբարձրանա 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Փաշինյանը նման է անհույս թմրամոլի, ով իր թմրանյութը ստանալու համար պատրաստ է ամենավերջին ստորության․ Լևոն Քոչարյան Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք Տնտեսական ակտիվության անկումը շարունակվում է, տնտեսական ճգնաժամը՝ նույնպես Կան որոշ պաշտոնյաներ, որոնք ձեւախեղված պատկերացումներ ունեն իրենց կարգավիճակի վերաբերյալ. Արման Թաթոյան Խաչիկ Ասրյան. Առողջ ապրելակերպը` Կորոնավիրուսը սատկացնող միջոց Ալիևի հայտարարություններն առաջացնում է թշնամանք Հայաստանի ու Արցախի և սփյուռքի միջև․ ՄԻՊ-ը ներկայացրել է հատվածներ ապրիլի 13-ին Ալիևի արած հայտարարություններից Պարոնայք գեներալներ եւ սպաներ, պատրաստվեք «դատվելու». Արտակ Զաքարյան Ուղղաթիռի կոշտ վայրէջքի արդյունքում օդաչուն զոհվել է Կրասնոդարում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 547 նոր դեպք, մահացել է 21 մարդ Վանեցյանի «վտանգավոր» լռությունը. ՏեսանյութԳ.Ծառուկյանը ներկայացրել է ԲՀԿ նախընտրական ծրագրի նախնական դրույթներից մի քանիսը Վթար Երևանում. BMW-ն բախվել է երկաթե սյանը, կոտրել բազալտե հենապատը և կողաշրջված հայտնվել բնակչի այգում, կան վիրավորներԵԽԽՎ նախագահությունը և բյուրոն հաստատեցին հայ ռազմագերիների հարցի քննարկումը. Նաիրա Զոհրաբյան ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ, Լարսի ռուսական կողմում կա կուտակված մոտ 400 բեռնատար «Հայոց Արծիվներ»-ը ՆԱՏՕ-ի հետ պատերազմի դեպքում կկամավորագրվեն ռուսական բանակՀնդիկ կինը դատարանի միջոցով փորձել է ստիպել արքայազն Հարրիին ամուսնանալ իր հետ Իմ եղբոր գերեզմանի հետ գործ չունեք. զոհվածի հարազատը՝ Փաշինյանին «Բարսելոնան» 31-րդ անգամ նվաճեց Իսպանիայի գավաթը Գ.Ծառուկյանը հանդիպել է ԲՀԿ երիտասարդների միության անդամների հետՄենք պարտավոր ենք շարունակել մեր հերոսների գործն ու հասցնել հաղթական ավարտի. Արման Վարդանյան (տեսանյութ)Տեսանյութ. «Զորահավաք»՝ Խաչիկ Ասրյանի դրոշի ներքոՎարանդայի շրջանում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն Օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-12 աստիճանով Ապագան՝ ԲՀԿ-ի հետ. Հրաչյա Ռոստոմյան Այսօր Հայաստանի Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է Հարձակումը Հայաստանի վրա նշանակում է հարձակում Ռուսաստանի Դաշնության վրա. Նիկոլ Փաշինյան Հայտնի է տարվա լավագույն մուլտֆիլմը Փաշինյան, որդեկորույս ծնողը քեզ պիտի մի ապտակ տար. էդ ի՞նչ պատասխան ես տալիս ծնողին. Աթանյան Էլեկտրոմոբիլն այրվել է լիցքավորման ժամանակ Խաչիկ Ասրյան. ՆԱՏՕ-ի հետ պատերազմի դեպքում «Հայոց Արծիվներ»-ը կդառնան ռուսական բանակի մասԱնհետ կորած զինծառայողների ծնողները կառավարությունում ծեծել են Արսեն Թորոսյանին. ՏեսանյութԹուրքիան և Ուկրաինան պատասխանում են Ռուսաստանին Այս քաղաքում ես եմ տերը․ Հարբած զինվորականը սկանդալ է սարքել ռեստորանում. ՏեսանյութԱրցախում հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք Կրակոցներ Երևանում. Էրեբունու ոստիկանապետի տեղակալն ու հետախուզության բաժանմունքի պետը վնասազերծել են զինված քաղաքացունԿրակոցներ Երևանում. Էրեբունու ոստիկանապետի տեղակալն ու հետախուզության բաժանմունքի պետը վնասազերծել են զինված քաղաքացունԻրար են բախվել 9 ավտոմեքենաՏպավորիչ նոկաուտ՝ MMA-ում. տեսանյութՆախընտրական պայքարի առաջատարները, ՌԴ-ի հետ հարաբերություններն ու Փաշինյանի հեռացումը. «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանի հարցազրույցը Ադրբեջանում հայտնի պուրակի հարցը հասավ ՄԱԿ Հայաստանում դեղերի գները մեկ տարում աճել են 13.3%-ով․ ՏՄՊՊՀ-ն դարձյալ անգործություն է ցուցաբերում (Գրաֆիկ) Օնիկ Գասպարյանն ու Մովսես Հակոբյանը՝ թիրախում. ԱԱԾ տնօրենի տեղակալը ցուցակ ունի Զոհված զինծառայողների աճյունների որոնումները երեկ ավարտվել են ապարդյուն Մարդկության պատմության ամենամեծ գյուտերից մեկը՝ լուցկի․ «Փաստ»«Զորահավաք»՝ Խաչիկ Ասրյանի դրոշի ներքո