Արմեն Սարգսյանն ունի ընդամենը 2 քայլի հնարավորություն
SocietyՍահմանադրության 133-րդ հոդվածի համաձայն՝ զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազﬕն նշանակում և ազատում է ՀՀ նախագահը վարչապետի առաջարկությամբ։
Վերոնշյալ հարցերով հրամանագրերի ստորագրման համար Սահմանադրությունը նախագահի համար նախատեսել է 3 օրյա ժամկետ։
Ն․ Փաշինյանի առաջարկությունը նախագահի կողﬕց ստացվել է 25.02.2021 թվականին։ Սա նշանակում է, որ 28.02.2021 թվականը Օ․ Գասպարյանին ազատել վերաբերյալ նախագահի հրամանագրի ստորագրման վերջնաժամկետն է։
Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ԱՆԵԼ ՀԱՆՐԱՊԵՏԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՍ ՓուԼուՄ, ԲԱՑԻ ՀՐԱՄԱՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐուՄԻՑ
Սահմանադրթյան 139-րդ հոդվածը Հանրապետության նախագահին լիազորում է առաջարկության հետ համաձայն չլինել դեպքում համապատասխան ակտը եռօրյա ժամկետում իր առարկությններով վերադարձնել Ն․ Փաշինյանին: ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՍ ՓուԼուՄ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼ ԼԻԱԶՈՐԹՅՆ ՉուՆԻ։
Նա կամ պետք է ստորագրի համապատասխան հրամանագիրը, կամ այն առարկություններով հետ վերադարձնի։
Եթե Ն․ Փաշինյանը չի ընդնում այդ առարկությունը, ապա Հանրապետության նախագահը կամ պետք է ստորագրի Օ․ Գասպարյանին Զ ԳՇ պետի պաշտոնից ազատել վերաբերյալ հրամանագիրը կամ պետք է դիﬕ Սահմանադրական դատարան: ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԼԻԱԶՈՐուԹՅուՆԸ ԾԱԳուՄ Է ՄԻԱՅՆ Ն․ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՆԱԽԱԳԱՀԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԱՌԱՐԿԹՅՆԸ ՉԸՆԴՆԵԼ ԴԵՊՔՄ։
Վերջնաժամկետին՝ 28.02.2021 թվականին Հանրապետության նախագահ Արﬔն Սարգսյանն ունի ընդաﬔնը 2 քայլի հնարավորություն՝ ստորագրել Օ․Գասպարյանին ազատել վերաբերյալ հրամանագիրը կամ այն առարկություններով վերադարձնել Ն․ Փաշինյանին։
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյան