ԳՇ այդ հայտարարությունը բացարձակապես ապօրինի է. Փաշինյան
Политика«ԳՇ հայտարարությունը այդ թվում 2008թ․ իշխող շրջանակների կողմից զինվորականների կողմից ազդեցություն ցուցադրելու արդյունք է։ Սա ոչ թե կռահում է, այլ կոնկրետ հիմնավորված հանգամանք։ Այդ թվում Սերժ Սարգսյանն է, ԶՈՒ որոշ գեներալների շրջանում իր ազդեցությունն օգտագործելով, նրանց փորձել դրդել դուրս գալ պետության ու ժողովրդի դեմ։ ԳՇ այդ հայտարարությունը բացարձակապես ապօրինի է»,- այս մասին Հանրապետության հրապարակում հայտարարել է ՀՀ վարաչպետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, որ ԳՇ հայտարարությունը անխուսափելի է դարձնում Օնիկ Գասպարյանի հեռացումը ԳՇ պետի պաշտոնից։
«ԳՇ այն պետը, որը անում է քաղաքական հայտարարություն, ընդ որում այդ հայտարարությունն անում է Սերժ Սարգսյանի և նախորդ իշխանությունների՝ Հանրապետականների դրդմամբ, ովքեր ուզում են 2008թ․ նման ժողովրդական կամքը խեղդել տանկերի թրթուրների տակ, ՀՀ-ն ԳՇ նման պետ չի կարող ունենալ»,-ասել է Փաշինյանը:
Ավելին...