Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. Չալաբյան Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին


Աննկատ գրավեցին Հայաստանը, հետո՝ Արցախը, բայց մենք արդեն վերականգնվում ենք․ Վազգեն Մանուկյան

Քաղաքական

«Հայրենիքի փրկության շարժումը» հրապարակել է Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկայնի ելույթն ամբողջությամբ․

«Ինձ հաճախ են հարցնում՝ կկարողանա՞նք նորից վերածնվել, վերականգնվել, որովհետև վերականգնվելը շենք կառուցելը չի, վերականգնվելը ոգին է։ Կկարողանա՞նք այդ ոգին վերականգնել։ Այսօր դուք ապացուցեցիք, որ մենք արդեն վերականգնվում ենք, բանակն արդեն վերականգնվում է։

Բեկումնային է նաև այն իմաստով, որ ընթացքն արդեն գնաց։ Արդեն բոլորն են մեզ հետ՝ այստեղ, թե տներում՝ նույն ոգևորությամբ։
Այս ժողովուրդն է, որ նորից պետք է վերականգնի Հայաստանը, ստեղծի իր բանակը, նվաճի Արցախը։

Այս պայքարը վատ ղեկավարին լավ ղեկավարով փոխարինելու պայքար չէ։ Մենք ոչ թե վատ ղեկավար ունենք, այլ մեր երկիրը նվաճել են թշնամիները։

Այն օրը, որ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, ես ինքս ինձ համար գրառում արեցի։ Ինձ համար ամենամեծ ոգևորիչ ուժը Չարենցի «Երկիր Նաիրիի» նախաբանն է, որտեղ գրում է, որ մեր ժողովրդի աչքերում բոցկլտում է Նաիրի Երկրի գաղափարը։ Գրեցի՝ վերջ, Նաիրի Երկիրն իրականություն չի դառնա, մի հսկայական ցնցում պետք է լինի, որ նորից հնարավոր լինի վերակառուցել Երկիր Նաիրիի գաղափարը: Ցավոք, այդ ցնցումը եղավ։ Եվ հիմա մենք պիտի վերականգնենք ոչ միայն նախկինը, մենք հիմա պիտի ավելի բարձր մակարդակի հասնենք։ Մեր սխալներն ու վրիպումները բերեցին նրան, որ թշնամին գրավի Հայաստանը: Եթե մենք նույն ձևով շարժվենք, էլի թշնամիները կգրավեն Հայաստանը։

Մենք պիտի վերածվենք նոր մակարդակով, իրար նորովի սիրելով, նոր երազանքներով, նոր ձգտումով, մեծ գաղափարների, մեծ սկզբունքների և ոչ միայն գոյատևելու շուրջ։ Այսօրվա օրը ցույց է տալիս, որ այդպես է լինելու։

Բայց մենք շատ աշխատանք ունենք անելու։ Նիկոլ Փաշինյանը նորից այդ թուղթն ուղարկել է Հանրապետության նախագահին։ Նախագահը երեք օրվա ընթացքում պետք է պատասխան տա։ Նա ամուր է կանգնած, բայց իր ամրությունը կախված է նաև մեր ամրությունից: Ինչքան մենք այստեղ ամուր կանգնած լինենք, այնքան ամուր կլինի նա, ամուր կլինի նաև բանակը: Հետո հարցը հասնելու է Սահմանադրական դատարան։ Մենք պետք է կանգնած լինենք, որ Սահմանադրական դատարանն ամուր ձևով պաշտպանի մեր բանակի, մեր ժողովրդ, մեր ազգի շահերը։ Եթե այդ կառույցների մեջքը դատարկ է, այդ կառույցները կարող են չդիմանալ։

Ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի, որ անխուսափելի դառնա նրա գնալը, որից հետո պետք է քննարկենք՝ այդ ինչպե՞ս եկան և տիրեցին մեզ։ Այստեղ և՛ Արցախի հարցը կար, և՛ Հայաստանի: Եթե ուզում ես գրավել Արցախը, նախ պետք է գրավես Հայաստանը: Դրա համար իրենք աննկատ գրավեցին Հայաստանը, հետո՝ Արցախը: Դա մշակված, իրար հետևից գնացող քաղաքականություն էր: Պետք է հասկանանք նաև, թե ո՞նց դա եղավ, որ հետո այլևս երբեք թույլ չտանք։ Մենք պիտի դասեր քաղենք։ Մենք պիտի հասկանանք, թե ինչպիսի՞ պետություն ենք ուզում ունենալ և ինչպիսի՞ ժողովուրդ ենք ուզում լինել։ Ու դրա ծիլն արդեն այստեղ է, մեր մեջ․․․

Ազգ, բանակ, հաղթանա՛կ»։

Ավելին...

Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել Ազատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունըՄալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Դուք կանաչ լույս վառեցիք Արցախի հայաթափման համար. ՇարմազանովՔուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Ադրբեջանը չի մասնակցի Երևանում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում Արդարի դար չէ, ՈՒժեղի դար է Ընկերությունը կարևորում է նման ճանաչողական այցերը՝ ծանոթացնելու հանրությանը երկրի տնտեսության հենասյուն հանդիսացող որոլտին, ներկայացնելու իրական խնդիրներն ու ձեռքբերումներըԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Տիգրան Ավինյանի շնորհավորանքը՝ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվԻշխանությունը միայն պարտվելու ու հանձնվելու սցենար է առաջարկում. Նաիրի Սարգսյան Փաշինյանը դեռ մտմտում է նոր Սահմանադրության մասին Մոսկվայից զգուշացրել են հետևանքների մասին Պորտուգալիայում գործարկվել է Եվրոպայում ամենամեծ արևային էլեկտրակայանը«Crocus City Hall»- ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժողների թիվը հասել է 360-ի ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում Հայտնի են Եվրո-2024-ի բոլոր մասնակիցները 25-ամյա երիտասարդը կալանավորվել է՝ ծնողների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով Քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի նամակը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Փաշինյանի իշխանությունը միայն առաջին հայացքից է թվում անառիկ ամրոց, ճիշտ ճնշման դեպքում կփլվի շատ արագ. Վահե Հովհաննիսյան Կյանքից հեռացել է Արթուր Աբրահամի հայրը Հայրենիքի և մեր պետության ճակատագրի հանդեպ սրտացավությունն ու անձնական պատասխանատվության գիտակցումը հիմքեր են ստեղծում կուսակցություն հիմնելու համար. Արշակ Կարապետյան