Երևան, 14.Մայիս.2021,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՀԱՊԿ-ն առաջին անգամ մեկնաբանեց Սյունիքում տիրող իրավիճակը Սիսիանում ջրի պատճառով աղիքային վարակ արձանագրվել է 370 անձի մոտ. 8 մարդ հիվանդանոցում է. ԱՆ Մեր հայրենիքը բաստուրմայի նման կտրում են․ Շարմազանով Անհրաժեշտ ենք համարում ազգային և առողջ ուժերի համախմբումը, նաև բանակի՝ հնարավորին արագ վերականգնումը. «Հայրենիք» Դոլարի փոխարժեքը հատեց 523 դրամի սահմանագիծը. եվրոն էժանացել է Թալան՝ ներկա իշխանության օրոք՝ հին ու նոր մեթոդներով ԵՊՀ-ի բակում հսկայական բարդին արմատից պոկվել ու ընկել է կայանված մեքենաների վրա Եղանակը կփոխվի Արման Թաթոյանը գնացել է Սյունիք Միայն Քոչարյանը պետք է ընտրվի, որ ամեն ինչ ընկնի իր տեղը․ Հարցում


Եթե մեր քայլերը չվերաիմաստավորենք, ապա կկորցնենք պետությունն ու պետականությունը. Սուրեն Պետրոսյան

Վերլուծական

Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը համոզված է, որ այսօր Հայաստանը գտնվում է խորքային քաղաքական ճգնաժամային իրավիճակում, որից դուրս գալու սահմանադրական միակ ճանապարհը վարչապետի հրաժարականն է և արտահերք ընտրությունների անցկացումը: «Վարչապետը ոչ թե պետք է բավարարի 17 կուսակցությունների՝ ժամանակավոր կառավարություն ձևավորելու պահանջը, այլ պետք է հրաժարական տա և կազմակերպվեն արտահերթ ընտրություններ: Սա թերևս կարող է փոխզիջումային լավագույն տարբերակը լինել, որպեսզի մենք մնանք Սահմանադրության շրջանակներում և երկիրը չտանենք դեպի քաղաքացիական բախումների ճանապարհով: Հակառակ դեպքում ճգնաժամը գնալով ավելի կխորանա և երկրում գործող ինստիտուտները գնալով է՛լ ավելի կհակադրվեն միմյանց»,- ասաց Ս. Պետրոսյանը:

Ի դեպ, տեսակետ կա, որ նման բևեռացման և լարվածության պայմաններում հնարավոր չէ նորմալ և անվտանգ ընտրություններ իրականացնել: Խոսելով այս մասին, քաղաքագետը նշեց, որ այդ առումով շատ կարևոր է այն, թե հասարակությունն արտահերթ ընտրության հիմքում ինչ բովանդակություն և վարքաբանություն կդնի: «Եթե մենք ընտրություններ են կազմակերպելու, որի ժամանակ կողմերից որևէ մեկը չի խնայելու որևէ միջոց արդյունքի, այսինքն՝ իշխանության հասնելու համար, ապա մենք կունենանք պետականության կորուստ: Սա պետք է երկու կողմերն էլ հստակ գիտակցեն:

Ուստի, բոլորը պետք է շահագրգռված լինեն, որ ընտրություններն ընթանան հնարավորինս մաքուր և թափանցիկ և այդ ճանապարհով գնան: Հակառակ դեպքում մենք կկանգնենք քաղաքացիական բախումների շեմին: Եվ առաջին հայացքից ինչքան էլ այդ լարվածությունը չի երևում, բայց դա բավականին մոտ է, որովհետև մենք ունենք մի իրվիճակ, որտեղ որևէ փոխզիջումային տարբերակ չի գործում և չի էլ գործելու:

Սրան զուգահեռ կա նաև մի իրավիճակ, երբ հաղթողը ստանում է ամեն ինչ, իսկ պարտվողը կորցնում ամեն ինչ: Հետևաբար, եթե այս տրամաբանությամբ խաղը գնա, ապա կողմերը կգնան բոլոր հնարավոր քայլերի, որպեսզի տիրեն ամբողջին: Ուստի, իմ կարծիքով, հարկավոր է ընտրությունների շրջանակներում ձևավորել օրակարգ, համաձայն որի՝ վարչապետի հրաժարականից հետո ընտրությունները կկազմակերպվի ժխտողականությունն ու մերժողականությունը փոխարինելով հանունի տրամաբանության»,- ասաց Ս.Պետրոսյանը:

Խոսելով քաղաքական երրորդ բևեռ ձևավորելու անհրաժեշտության մասին քաղաքագետը նշեց, որ թեև կան նոր ձևավորված քաղաքական ուժեր, սակայն այդ ուժերն ինստիտուցիոնալացնելու խնդիր կա: Պետրոսյանի դիտարկմամբ՝ դրանցից շատերը չունեն հստակ նպատակներ, գաղափարներ,կոնսոլիդացիոն գործընթացին ուղղված որոշակի ճանապարհային քարտեզ, բացի այդ, շատ դեպքերում առաջնորդվում են կաճաժամկետ շահով, ինչը ևս անընդունելի է: «Մենք ունենք քաղաքական դաշտի խորքային փոփոխության անհրաժեշտության և խորքային գաղափարների առաջնահերթության կարիք: Ուստի երրորդ բևեռի տարբերակը ևս լուծում չի կարող դառնալ, քանի որ նրանք գալու են, կրկին ունենալու են կարճաժամկետ նպատակներ՝ որոշակի ձայներ ստանալով խորհրդարան մտնեն և վերջ:

Բացի այդ, նրանք հասարակությանը դեռևս հայտնի չեն: Ու եթե այս պահին գնան հնարավորինս հայտնի դառնալու ճանապարհով, հասարակությունը բավականին դժվար նրանց կվստահի: Ինչ վերաբերում է երկարաժամկետ լուծումներին, ապա մենք անպայման պետք է նոր քաղաքական ուժեր ունենանք, նոր գաղափարների կրողներ, նոր գործիքակազմ, նոր վարքաբանություն և դրանց վրա հիմնված գաղափարական մոտեցումներ: Թող շատ ամպագորգոռ չհնչի, մենք դրա հետ միասին պետք է ունենանք նաև հասարակությանը գաղափարապես վերակառուցելու մոտեցումներ: Եթե մենք սա չունեցանք, մենք շատ կարճ ժամանակ հետո չենք ունենա պետականություն:

Սա ոչ թե էմոցիոնալ հայտարարություն է, այլ՝ սա պատմական ճշմարտություն է, որը գործում է մաթեմատիկական ճշգրտությամբ: Առավել ևս, երբ 30 տարի շարունակ երկիրը գտնվել է իրավիճակային կառավարման համակարգում սպասարկելով հատվածային և խմբային շահեր: Եվ եթե մենք այս ամենը չվերաիմաստավորենք, ապա մենք կկորցնենք մեր պետությունն ու պետականությունը»,- ասաց Ս. Պետրոսյանը:

Արմինե Գրիգորյան

Ձերբակալեք դրանց, ընկերներ, ձերբակալեք գոնե մեր երեխաների խաթեր համար․ Բորիս Ավագյան «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հանդես է գալիս Աժ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբՀատուկ էշերի համար ուզում եմ ասել, որ պետության ղեկավարի հետ հանդիպումները ոչ թե ոտքի վրա են լինում, այլ՝ նախապես պլանավորված. Սևակ ՀակոբյանՄեկ օրից ավել է, ինչ ադրբեջանական զորքերը տեղակայվել են Հայաստանի Հանրապետության տարածքում. Վահե Էնֆիաջյան«Մեդիատեռոր», թե իշխանության ապաշնորհ «ծածկադմփոց». Սյունիքի մութ ներկանՀԱՊԿ-ն առաջին անգամ մեկնաբանեց Սյունիքում տիրող իրավիճակը Սիսիանում ջրի պատճառով աղիքային վարակ արձանագրվել է 370 անձի մոտ. 8 մարդ հիվանդանոցում է. ԱՆ Մեր հայրենիքը բաստուրմայի նման կտրում են․ Շարմազանով Անհրաժեշտ ենք համարում ազգային և առողջ ուժերի համախմբումը, նաև բանակի՝ հնարավորին արագ վերականգնումը. «Հայրենիք» Դոլարի փոխարժեքը հատեց 523 դրամի սահմանագիծը. եվրոն էժանացել է Թալան՝ ներկա իշխանության օրոք՝ հին ու նոր մեթոդներով ԵՊՀ-ի բակում հսկայական բարդին արմատից պոկվել ու ընկել է կայանված մեքենաների վրա Եղանակը կփոխվիԱրման Թաթոյանը գնացել է Սյունիք Միայն Քոչարյանը պետք է ընտրվի, որ ամեն ինչ ընկնի իր տեղը․ Հարցում Երբ ընդդիմությունը ստիպված է պայքարել երկու ճակատով Ընթանում է Սերժ Սարգսյանի եւ Բարսեղ Բեգլարյանի գործով դատական նիստը (ուղիղ) Հայտնի է, երբ կմեկնարկվեն միասնական քննություններըԱռցանց ապառիկ գնումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի և «ԻԴԵԱԼ համակարգ»-ի միջոցով Անահիտ Ավանեսյանը՝ Սյունիքում զանգվածային թունավորման և ԱԽ նիստին մասնակցելու մասին Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Արա Աբրահամյանը և Տիգրան Ուրիխանյանը հուշագիր ստորագրեցին Վտանգված է Սյունիքը, վտանգված է Հայաստանը. ՓՊ նախագահ Սև լիճը գրավողներին վերջնաժամկետ են տվել Խաչիկ Ասրյան. Դատապարտո՛ւմ ենք Փաշինյան Նիկոլի անգործությունը ու պահանջում՝ անհապաղ ստեղծել Սյունիքի ու սահմանամերձ բոլոր մարզերի անվտանգության գոտիՀիվանդանոց տեղափոխված երիտասարդն ինքն իրեն էր կրակել Միգուցե լսեի՞քՀՀ զինվորական դատախազությանը հանձնարարական է տվել Սյունիքի վերաբերյալ Արա Այվազյանը կիսատ թողեց Կառավարության նիստը եւ արագ հեռացավ Ի՞նչ իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանի Վարդենիսի հատվածում․ մեկնաբանում է Գեղարքունիքի մարզպետը Մորզեի իրավական վեճերի, ստացած վարկի ու այբուբենի մասին․ «Փաստ»Գլխավոր շտաբի պետը եկավ կառավարություն ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՄԱՅԻՍԻ)․ Երև­ա­նում ստո­րագր­վել է Իրան - Հա­յաս­տան գա­զա­մուղի կա­ռուց­ման հիմ­նա­կան պայ­մա­նա­գի­րը․ «Փաստ»Սադրանքը ռուս խաղաղապահների նկատմամբ չհաջողվեց ՊՆ-ն ու ԱԱԾ-ն՝ զոհերի ու վիրավորների առկայության լուրի մասին«Ավե­լի հա­ճախ բնա­կիչ­նե­րը չեն վստա­հում հա­մա­տի­րու­թյուն­նե­րին և հրա­ժար­վում են կա­տա­րել պար­տա­դիր վճա­րում­ներ». «Փաստ»Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 267 նոր դեպք, մահացել է 19 մարդ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Փա­շի­նյա­նի՝ իշ­խա­նու­թյան մնալը հնա­րա­վոր է մի­այն լայ­նա­մասշ­տաբ կեղ­ծիք­նե­րի մի­ջո­ցով. այլ շան­սեր նա չու­նի․ «Փաստ»4.7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելԱնս­խա­լա­կա­նու­թյան բար­դույ­թը. «Փաստ»«Յուվենտուսում» 100-րդ գոլերը խփած Ռոնալդուի ու Դիբալայի ռեկորդները Ի՞նչ է եղել իրականում Իշխանասարի մոտակայքում. քարտեզներ Իշխանական խոստումների պղպջակը և պետական պարտքի բեռի ծանրացումը․ «Փաստ»«Վճռական ճակատամարտը մոտենում է»․ Քյոխ Առաջիկա ընտրություններում ո՞ւմ է աջակցելու Ռուբեն Վարդանյանը․ «Փաստ»Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 8 մարզերում ՀՀ թողարկած եվրապարտատոմսերը կարող էր գնել նաև Ադրբեջանը Մենք խաբված ենք․ ո՞ւմ են ընտրելու քաղաքացիները Զանգեզուր ԹՎ-ի մեր գործընկերները ողջ օրն աշխատել են Սյունիքի խնդրահարույց հատվածներում