Երևան, 14.Մայիս.2021,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Դրանք նորից պատերազմի են պատրաստվել. Տիգրան Ուրիխանյան Անհեռատես Փաշինյանը. Սկզբում քննադատեց հետո դիմեց ՀԱՊԿ Տեսանյութ․ Ահաբեկչի հետ չեն բանակցում․ Խաչիկ Ասրյանը պահանջում է կտրուկ գործողություններ Պաբլո Պիկասոյի կտավը Նյու Յորքի Christie's-ում վաճառվել է 103,.4 միլիոն դոլարով 6,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել Ծեծկռտուք Սյունիքում, դիրքերը պաշտպանող կամավորները փակել են միջպետական ճանապարհը Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ի՞նչ է կատարվում այժմ Սեւ լճի մոտ. պատմում է Վերիշենի համայնքապետը Սիսիանում վարակվածության դեպքերը 370-ից անցնում են․ չի բացառվում Ադրբեջանի կողմից ջրի թունավորումը


Սկանդալային բացահայտումներ՝ առևանգված հայկական ինքնաթիռից. Yerevan.Today

Հասարակություն

Երկու շաբաթ առաջ առևանգված՝ հայկական գրանցումով «Boeing 737-300»-ի մասին մեր պաշտոնական լրահոսը դեռևս լռում է, սակայն Yerevan.Today-ի ձեռքի տակ  հայտնվել են  խիստ ուշագրավ տեղեկություններ: Խոսքը՝ փետրվարի 19-ին Էստոնիայից անհետացած հայկական ինքնաթիռի մասին է, որը խիստ անհասկանալի հանգամանքներում հայտնվել է  Իրանի օդանակայանում: Yerevan.Today-ին աղբյուրը հայտնում է, որ օդանավը գողացվել է  լույսերն անջատած վիճակում, ռադարները չեն ֆիքսել պահը, չնայած հետագայում  պարզվել է, որ այդ դրվագը ֆիքսվել է հակաօդային պաշտպանության համակարգի (ՀՕՊ) կողմից:

Հաջորդ ուշագրավ դրվագն օդանավի  առևանգման պահին փոփոխած շտրիխ կոդն է: Փաստաթղթերում հանցախումբը մեկ նշումով ջնջել է նիշ կամ գծիկ, որը օդանավի բորտի համարի հետ համադրելիս տրամաբանորեն պետք է ֆիքսվեր որպես արտառոց դեպք, բայց ահա այս փաստը, չգիտես թե ինչպես, չի նկատվել երկու միջազգային տարբեր օդակայաններում:

Դեպքերի հետագա զարգացումը եղել է այսպես․

Փետրվարի 19-ին Էստոնիայում տեխնիկական սպասարկումը ստանալուց հետո  հայկական ինքնաթիռը, որ, ըստ «Fly Armenia Airways»-ի  պլանավորածի՝ նույն օրը պետք է ուղևորվեր Ուկրաինայի Հոստոմել օդանավակայան, հանկարծ խլվում է այն սպասարկող տաջիկ օդաչուների ձեռքից և հայտնվում է օտարազգի մեկ ուրիշ՝ օդաչուական բանդայի ձեռքի տակ:

Սակայն այդ օրը ինքնաթիռը Տալլին քաղաքում լիցքավորվում է նաև, ըստ որում՝ նվազ քանակի վառելիքով, չնայած այն հանգամանքին, որ ըստ փոփոխված պլանի՝ նախատեսում էր երկար թռիչքուղի:

Հաջորդ քայլին, երբ օդանավը առևանգելուց հետո հանցավոր խումբը  գաղտնի փաստաթղթերն է խմբագրում, սկզբում օդանավի գրանցման շտրիխ կոդն է փոխում, ապա   դուրս գալով Էստոնիայի օդային տարածքից՝ փոխում է թռիչքային ուղին՝ ուղևորվելով Վառնա:

Բանդայի գծած սցենարով, թռիչքուղու վերջին կայարանը, ըստ փաստաթղթերի, Շարժան պիտի լիներ, բայց… Դեպքերի հետագա զարգացումն օդանավը տանում է Իրանի Իսլամական Հանրապետություն:

Ժամանակագրություն

Ըստ փաստական տվյալների՝ փետրվարի 19-ին՝ Տալինի ժամանակով առավոտյան 10-ի սահմաններում (Երևանի ժամով՝ 12:00-ին), EK-FAA-ն մեկնել է Էստոնիայից և, անցնելով Լատվիայի, Բելառուսի, Ուկրաինայի ու Ռումինիայի օդային տարածքներով, վայրէջք է կատարել բուլղարական Վառնա քաղաք, տեղական ժամանակով՝ 12:35-ին: Ասյտեղ հայկական օդանավը վայրէջք է կատարում ենթադրաբար ինչ որ-բան բեռնելու համար։ Թե ի՞նչ՝ քննությունը կպարզի:

Ըստ բանդայի ձևակերպած նոր թռիչքուղու՝ առևանգված օդանավը Բուլղարիայից  ուղղություն է վերցնում իբրև թե դեպի Շարժա, սակայն Իրանի օդային տարածքում մի քանի պտույտ գործելուց հետո հանցագործները լիցքավորման խնդրով  «Էմերջընսի» տագնապի ազդակներ են  տալիս և իբր  հարկադրված օդանավն իջեցնում են Իրանի օդակայան:

Այստեղ էլ նրանք կալանավորվում են, օդանավը այդպես էլ չի հասնում պլանավորված կամ գուցե զուտ խայծի համար թղթերում  նշված Շարժայի օդակայան:

Հայկական օդանավը՝ Իրանի ռազմական օդակայանում

Մի ուշագրավ փաստ ևս․ Հայաստանի համար լիզինգով ձեռք բերված Ամերիկյան արտադրության «Boeing 737-300» օդանավը (EK-FAA գրանցումով), որը պատկանում է հայկական «Fly Armenia Airways» ավիաընկերությանը, առևանգումից հետո փետրվարի 22-ից մինչ այս պահը գտնվում է Իրանի ռազմական օդանակայանում։ Իսկ ինչո՞ւ, ռազմական աղբյուրը չի մանրամասնում:

Հայաստանի ՔԱԿ-ում բարձիթողի վիճակ է

Հաջորդ աբսուրդը, որ տեղի է ունեցել Հայաստանի քաղավիայի կոմիտեի (ՔԱԿ) պատճառով, ՔԱԿ –ում  բարձիթողի վիճակն է և ղեկավարի անփույթ անտարբերությունը: Պարզվում է՝   Իրանից անմիջապես փորձում են կապ հաստատել  հայկական Քաղավիացիայի կոմիտեի հետ, սակայն 24-ժամյա ռեժիմով աշխատող ավիաոլորտի սպասարկող պետական կառույցը  լրիվ «ռելաքս» ռեժիմով է աշխատում:

Մի ամբողջ  շաբաթ-կիրակի  ՔԱԿ որևէ հայ պաշտոնյայի հետ Իրանի գործընկերները չեն կարողանում կապի դուրս գալ: Փոխարենը նրանց հետ կապ է հաստատում Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության բարձր պաշտոնյան և անմիջապես «Ֆլայ Արմենիայի» հետ համատեղ սկսում են ինտենսիվ եռակողմ գործընթաց՝ առանց ՔԱԿ-ի: Փաստն այն է, որ ոչ աշխատանքային օրերին Հայստանում պետական այս կառույցի  փոխարեն իրավիճակն իր ձեռնքն է վերցնում «Ֆլայ Արմենիա» ընկերությունը և ստիպված Եվրոկոնտրոլի ու ՀՀ ԱԱԾ-ի հետ մտնում է գործընթացների մեջ: Ավելին, երկրների պետական կառույցների, այդ թվում՝ Եվրոկոնտրոլի հետ կոնտակտը հայկական մասնավոր ավիաընկերությունն է ապահովել ՝ պետությանը դրդելով, որ իր պարտականությունները կատարի՝ միջազգային սկանդալից խուսափելու համար:

Իսկ օդանավի առևանգման փորձի հետ կապված մասնավոր հետխուզական  աշխատանքների մասին պոստֆակտում է ՀՀ ՔԱԿ-ն իմացել և թղթատարությունն սկսել է արդեն սկսվող շաբաթվա երեքշաբթի:

Հետագայում է պարզվում, որ ՀՀ ՔԱԿ պետ, երիտասարդ մայրիկ Տաթևիկ Ռևազյանն օդանավի առևանգման օրերին գտնվում է Մալդիվներում՝ հանգստի նպատակով, իսկ նրա փոխարեն իր իսկ նշանակած անձը քաղավիացիայի ողջ համակարգը փաստորեն թուլացած ռեժիմով է աշխատեցնում: Արդյունքը տեսանելի է...

Ֆիքսենք մի  կարևոր ինֆորմացիա ևս.

Օդանավի առևանգման մասին տեղեկատվությունն առաջինը, բնականաբար, «Ֆլայ Արմենիայի»՝ դրսի մեծահարուստ հայ սեփականատիրոջն է հայտնի դարձել, ով անմիջապես իր մասնավոր կապերով հետաքննություն է սկսել և հանգստյան օրերին  հայտնաբերել է իր ընկերությանը պատկանող առևանգված ինքնաթիռը դեռևս օդում՝ վայրէջքից առաջ:

Ավելին, ըստ որոշ տվյալների, «Ֆլայ Արմենիա Էյրվեյզի» օպերատիվ մասնավոր հետախուզական աշխատանքների շնորհիվ հաջողվում է օպերատիվորեն գործել Եվրոկոնտրոլի ու Հայաստանի ԱԱԾ-ի հետ, այդպիսով կանխվում է  առևանգումը  և ինքնաթիռը արտակարգ վայրէջք կատարելով Իրանի Իսլամական Հանրապետությունում, անմիջապես հայտնվում է ԻԻՀ օրինապահ մարմինների վերահսկողության ներքո։

Ավելին, երբ ժամանակին իրավապահները կատարում են իրենց գործառույթը՝ կանխվում է նաև օդանավը վերածելու («ռասկուլաչիտ անելու») խիստ հավանական պլանները, որով, փաստորեն, հանցախումբն ի սկզբանե  նպատակ է ունեցել թաքցնելու հետքերը:

Ստացվում է ՝ օդանավի առևանգման թելերը Իրանի հետ իսկապես առնչություն չունեն։ Հակառակ դեպքում այսքան արագ  դժվար թե կոմունիկացիաներ լինեին: Հիշենք, տարիներ առաջ մալայզիական օդանավի խորհրդավոր անհետացման սկանդալային դեպքը, որի հետքերը  այդպես էլ օվկիանոսում և ցամաքում չգտան:

Հաջորդ սկանդալը․

Ավելին՝ այստեղ

Դրանք նորից պատերազմի են պատրաստվել. Տիգրան ՈւրիխանյանԱնհեռատես Փաշինյանը. Սկզբում քննադատեց հետո դիմեց ՀԱՊԿՏեսանյութ․ Ահաբեկչի հետ չեն բանակցում․ Խաչիկ Ասրյանը պահանջում է կտրուկ գործողություններԱնվտա՞նգ է արդյոք Հայաստանում․ հայացք՝ Երեւանից եւ սահմանամերձ բնակավայրիցԱրա Աբրահամյանի խիստ կոչը Նիկոլ ՓաշինյանինՊաբլո Պիկասոյի կտավը Նյու Յորքի Christie's-ում վաճառվել է 103,.4 միլիոն դոլարով 6,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվելԾեծկռտուք Սյունիքում, դիրքերը պաշտպանող կամավորները փակել են միջպետական ճանապարհը Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ի՞նչ է կատարվում այժմ Սեւ լճի մոտ. պատմում է Վերիշենի համայնքապետը Սիսիանում վարակվածության դեպքերը 370-ից անցնում են․ չի բացառվում Ադրբեջանի կողմից ջրի թունավորումը Ահաբեկչի հետ չեն բանակցում․ Խաչիկ Ասրյանը պահանջում է կտրուկ գործողություններ Գորիս-Արցախ միջպետական ճանապարհը փա՞կ է. MediaportՏիգրան Արզաքանցյան. «Անհրաժեշտ է անձնական օրինակով միավորել մարդկանց հանուն ստեղծագործական նպատակների» Ադրբեջանցիները հիմա Վարդենիսի տակ են, եթե էլի առաջ գան, չգիտեմ՝ ինչ կարող է լինել. Թագուհի Թովմասյան Նիկոլ Փաշինյանը Պուտինից օգնություն չի խնդրել Սյունիքի ու Գեղարքունիքի մասով․ Պեսկով Արտահերթ խորհրդարանական ընտրություններ. ո՞ւմ են ընտրելու քաղաքացիները Պետք է պատրաստ լինենք հնարավոր վատ զարգացումներին. Տիգրան Ավինյան Ես ձեզ հավաստիացնում եմ ՀՀ տնտեսությունը շատ կարճ ժամանակահատվածում կվերականգնվի. Նաիրի Սարգսյանի ռեֆորմներըՀՀ պաշտպանության նախարարն այս պահին Հյուսիսային պողոտայի ռեստորաններից մեկում էՏոտալ անպատասխանատվությունը ճանապարհ բացեց համազգային պատուհասի առաջ Մեծ թվով ադրբեջանցիներ՝ Վերին Շորժայի սարերում են. տեսանյութ Ընտանիքի օրվա կապակցությամբ 10% քեշբեք IDBank-ի Visa քարտերով Տիգրան Ավինյանը Սյունիքի մարզում է «Դատարանները բացարձակ անկախ չեն, ունենք փաստեր, որ դրանց վրա ահռելի մեծ ճնշումներ են գործադրվել». Դավիթ Գալստյանի փաստաբան Ադրբեջանցիները ինչ-որ պայմաններ են առաջ քաշում. ուրիշ տարածք են ուզում՝ ոչ Սև լճի մոտ ու ոչ միայն Սյունիքի մարզում. Վահե Հակոբյան Թանգարանների միջազգային օրը և «Թանգարանների գիշեր» ակցիան կնշվեն մայիսի 18-ին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 230 նոր դեպք, մահացել է 15 մարդ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԿրակոցներ. Երիտասարդը պարանոցից վիրավորվել է Կփոխի՞ դատարանը Պատրոն Դավոյի կալանքը․ ո՞վ է գլխավոր շահառուն Կօգտագործեմ իմ ներուժը, որպեսզի կիրառվեն հնարավոր բոլոր միջազգային պատժամիջոցները Ադրբեջանի նկատմամբ. Արտակ Թովմասյան Նիկոլ Փաշինյանը Պուտինին ասել է, թե ինչ է հանձնարարել այսօր Նատալիա Ռոտենբերգ. Մենք պատրաստ ենք աշխատել հանուն Հայաստանի (լուսանկար, տեսանյութ) Պուտինը միջամտեց Սյունիքի թեմային. Զրույց է տեղի ունեցել Երբ, անկախ օրվա իշխանության վերաբերմունքից,կամովին հանձնառու ես պետության համար Աճ կուտակային կենսաթոշակային ֆոնդերում. Ամունդի-ԱԿԲԱԱրզաքանցյանը՝ կիզակետում Սյունիքում տիրող իրավիճակի վերաբերյալ հայտարարություն՝ Գորիսից Հայտնի է, թե երբ Վրաստանը կբացի ցամաքային սահմանները Դիլետանտների խրախճանքն ու դառը իրականությունը Նոր հաղորդագրություն Արցախից. Խնդրում ենք խուճապի չմատնվելԹշնամին մարտական է տրամադրված ԱՄՆ-ում հրաձգություն է տեղի ունեցել․ 9 մարդ է վիրավորվել. ՏեսանյութԽաչիկ Ասրյան. Տեղում սատկացնե՛լ ադրբեջանցի հրոսակներին, ովքեր զինված անցել են Հայաստանի պետական սահմանը, այլ ոչ թե բանակցել նրանց հետ «Լոկոմոտիվը» ԲԿՄԱ-ին առաջարկ է արել Նաիր Տիկնիզյանի տրանսֆերի հարցով Ինչ հայերեն գրառում է արել Էմանուել Մակրոնը Կառավարման, փոխգործակցության կազմակերպման, անձնակազմի գնահատման գործում բավականին լուրջ թերություններ ենք ունեցել․ Սեյրան Օհանյան. «Փաստ» Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 6 մարզերում