Yerevan, 14.May.2021,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Scientists discover another beneficial property of avocado Armenia Prosecutor's Office launches case against Azerbaijan crossing border in Syunik Province How does calcium affect health? BREAKING: Armenia to address CSTO over Azerbaijani troops invasion into Armenian territory Karabakh Ombudsman sends letters to several reputable international human rights organizations How many steps do you need to take per day to prolong life? Armenia government approves 700 subsidy programs Armenia MOD: Azerbaijani army tries to ensure advancement of positions in sectors on borders of Vardenis and SIsian Lavrov: Russia intends to outline concrete steps to resolve issues in Karabakh Armenia President signs decree on calling snap parliamentary elections on June 20


Ինչպիսի՞ն կլիներ Բարբի տիկնիկը, եթե իրական մարդ լիներ. «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է

Դժվար է պատկերացնել, բայց Բարբի տիկնիկն արդեն ավելի քան... 60 տարեկան է: 1959 թվականին Էլիոտ և Ռութ Հենդլեր ամուսնական զույգը մշակել և ստեղծել է առաջին տիկնիկը, որն ի վերջո դարձել է միլիոնավոր երեխաների սիրելի խաղալիք: Այն զգալիորեն տարբերվել է նախկինում տիկնիկների շուկայում եղածից: Սկսենք նրանից, որ տիկնիկն արդեն փոքրիկ աղջնակ չէր, այլ սև-սպիտակ լողազգեստով շիկահեր մեծահասակ աղջիկ: Առաջին Բարբին շուկայում հայտնվել է 1959 թվականին Նյու Յորքում։ Տիկնիկը հիմնականում մշակել է Էլիոթ Հանդլերը, որը աշխատել է իր ամուսնուն պատկանող «Mattel» ընկերությունում։

Ենթադրվում է, որ տիկնիկի նախատիպ է դարձել էրոտիկ դերասանուհի Բիլդ Լիլլին, որի լուսանկարը հրատարակվել է «Bild Zeitung» (Գերմանիա) թերթում։ Լիլլիի պատկերով Բարբի տիկնիկները վաղ մոդելներն են։ Առաջին Բարբիի արժեքը եղել է ընդամենը 3 դոլար։ Նա ունեցել է սև ու սպիտակ գծավոր լողազգեստ (տիկնիկի հագուստները վաճառվել են առանձին), շեկ մազեր ու սև աչքեր։ Հանդլերի խոսքերով, իր աղջիկը՝ Բարբարան (որի անունով էլ կոչվել է Բարբի տիկնիկը), իր մանկության տարիներին հաճախ է տիկնիկներով խաղացել իր ընկերների հետ։ Բարբարան տիկնիկների համար հագուստներ է պատրաստել թղթից, տիկնիկին մե՛րթ դարձրել է աղջիկ, մե՛րթ գործարար կին, մե՛րթ մայրիկ։ Հաստատ զգացվել է նման տիկնիկների անհրաժեշտությունը, որոնք կարող էին ծանոթացնել պատանի աղջիկներին իրենց համար այդքան հաճելի հասուն կյանքի շատ կողմերի հետ։

Բարբի տիկնիկի տեսքը տարիների ընթացքում փոխվել է. եթե առաջին Բարբին բավական հասուն կին էր, ապա 1960-ականների վերջերին տիկնիկը դարձել է դեռահաս աղջիկ։ 1960-ականներին Բարբին ձեռք է բերել նաև «Երազանքի տուն», մեքենա։ 1961 թվականին թողարկվել է Բարբի երգչուհի տիկնիկը, Բարբի բուժքույր տիկնիկը, 1965 թվականին՝ Բարբի տիեզերագնաց (որպես առաջին ամերիկացի կին տիեզերագնաց) տիկնիկը, 1966 թվականին՝ Բարբի բորտուղեկցորդուհի տիկնիկը, 1991 թվականին՝ Բարբի նախագահի թեկնածու տիկնիկը և այլն։ Իսկ 1980 թվականին «Mattel» ընկերությունը ներկայացրել է «Տիկնիկների աշխարհ» հավաքածուն, որը ներառել է ավելի քան 20 Բարբի տիկնիկ՝ տարբեր երկրների տարազներով։ Բարբի տիկնիկի բարձրությունը 29 սմ է։ Եթե Բարբին լիներ մարդ, նրա հասակը կլիներ 170 սմ, քաշը՝ 50 կգ, չափսերը՝ 99։45։84։

Բարբի ստեղծողները հաճախ մեղադրում են մարդկանց, որ դիետա են պահում, կատարում պլաստիկ վիրահատություններ Բարբի տիկնիկին նմանվելու համար, որը նրանք համարում են անբնական գեղեցկություն, և որը շատերի համար դարձել է ցանկալի ստանդարտ։ Օրինակ՝ ամերիկացի Սինդի Ջեքսոնը կատարել է 55 պլաստիկ վիրահատություն Բարբիին նմանվելու համար։ Այդ իսկ պատճառով 2000 թվականին Բարբի տիկնիկի տեսքը որոշակիորեն փոխվել է։ Այժմ Բարբի տիկնիկների տեսականին շատ լայն է, կան բազմաթիվ մոդելներ։ Բացի դա, Բարբին արդեն նկարահանվում է բազմաթիվ մուլտֆիլմերում և անիմացիոն ֆիլմերում։ Իսկ 1959 թվականին արտադրված առաջին Բարբի տիկնիկներից մեկը վերջերս վաճառվել է ավելի քան 10 հազար ամերիկյան դոլարով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Scientists discover another beneficial property of avocado Armenia Prosecutor's Office launches case against Azerbaijan crossing border in Syunik Province How does calcium affect health? BREAKING: Armenia to address CSTO over Azerbaijani troops invasion into Armenian territory Karabakh Ombudsman sends letters to several reputable international human rights organizations How many steps do you need to take per day to prolong life? Armenia government approves 700 subsidy programs Armenia MOD: Azerbaijani army tries to ensure advancement of positions in sectors on borders of Vardenis and SIsian Lavrov: Russia intends to outline concrete steps to resolve issues in Karabakh Armenia President signs decree on calling snap parliamentary elections on June 20 Dwayne Johnson congratulates his wife on Mother's Day Israeli new president to be elected on June 2Biographer on Prince Harry’s interview with Oprah Winfrey Scientists find out why women under 50 develop bowel cancer Putin holds phone talks with Aliyev Iranian FM says Donald Trump is a 'disgraced buffoon' Erdogan: EU will not retain its power without Turkey Elon Musk says he has Asperger's syndrome Armenia President petitions to Constitutional Court Pregnant woman, 30, dies in Yerevan US-led coalition Iraqi base under attack George Clooney turns down Prince Harry invite to motorcycle ride Armenia has new deputy minister of high tech Azerbaijani Commissioner for Human Rights addresses letters to UN and CoE, complains about Armenia Ombudsman Armenia legislature convenes special session to consider new Electoral Code Dollar gains value in Armenia Can polio vaccine protect against COVID-19? Latvia parliament recognizes Armenian Genocide Ara Aivazian, Sergey Lavrov tête-à-tête kicks off (PHOTOS) Israel forming new Cabinet Zinc deficiency may increase risk of severe COVID-19, study claims Armenian footballer's goal helped Anorthosis beat AEL 2-1 Ombudsman - Killed Armenian soldiers, chained POWs’ park in Baku: Museum of human sufferings, promotion of racism "Stalin" wins India state elections Quake jolts Armenia UDAY в интернет-магазине UCOM: красивые номера премиум и гаджеты со скидкой в 60% Man City-PSG: After first half Prince Harry seen at concert with J.Lo, but without his pregnant Meghan Markle Footage: Metro train bridge collapse About 0.1% of Armenia residents is vaccinated against coronavirus Man City vs. PSG clash: Bookmakers’ view Armed person attempts to drive through CIA main entrance Armenian human rights activist: Out of captured persons, 19 have been tortured and killed by Azerbaijani servicemen Dollar devalues in Armenia Why do Parkinson's patients see ghosts? Premieres in May: Let's go to the cinema! ArmenՅԱՆs: Arthur Gourounlian does choreography for Pussycat Dolls, Beyonce, Kylie Minogue and etc. Is it safe for working out on an empty stomach? 145 new cases of COVID-19 confirmed in Armenia Britney Spears' father says his daughter has dementia