Կարևոր․«Հայփոստ»-ը՝ կենսաթոշակի վճարման գործընթացի փոփոխման վերաբերյալ
Հասարակություն«Հայփոստ»-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Վերջին շրջանում «Հայփոստ»-ը բազմաթիվ բողոքներ է ստանում, որտեղ կենսաթոշակառուները անհանգստություն են հայտնում իրենց կենսաթոշակի վճարման գործընթացի փոփոխման հետ կապված: Հարգելի կենսաթոշակառուներ, հայտնում ենք, որ ստեղծված իրավիճակը չի առաջացել «Հայփոստ» ՓԲԸ-ում ընդունված որևէ որոշման արդյունքում: 2020թ. ընդունված «Պետական կենսաթոշակի մասին» օրենքի համաձայն՝ 2021թ. հունվարի 1-ից բոլոր նոր կենսաթոշակառուները Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում իրենց կենսաթոշակները պետք է ստանան անկանխիկ՝ բանկային քարտերով: Բացի այդ գործող թոշակառուները կենսաթոշակին առնչվող որևէ փոփոխության դեպքում(լիազորված անձի փոփոխություն, կենսաթոշակի տեսակի փոփոխություն, հաշմանդամության կարգի փոփոխություն, կենսաթոշակ վճարման վերսկսում, կենսաթոշակ ստանալու իրավունքի վերականգնում, կենսաթոշակի վերահաշվարկում) Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից նույնպես ուղղորդվում են կենսաթոշակի անկանխիկ վճարման եղանակի:
Ավելին՝ այստեղ