ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել
SocietyՌուսաստանի խաղաղապահ զորախմբի հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներա-սակրավորների խմբերը շարնակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները: Ինչպես տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը, ﬔկ օրում մաքրվել է 17 հա տարածք, 4 կմ ճանապարհ, 5 շենք-շինություն, հայտնաբերվել և ոչնչացնելու համար դուրս է բերվել 42 պայթյունավտանգ առարկա: Ընդհանր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 1 623 հա տարածք, 508 կմ ճանապարհ, 1 577 շենք-շինություն, այդ թվում՝ 30 սոցիալապես նշանակալից օբյեկտ, հայտնաբերվել և ﬖասազերծվել է 25 154 պայթնավտանգ առարկա:
Ըստ աղբյուրի՝ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր ﬕջադեպերի կանխման ջանքերը համակարգելու համար պահպանվում է շարունակական փոխգործակցությունն Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ: