Քրիստինա Եղոյանը ցուցադրել է իր չտեսությունը և երեք հարսի շոր հագել իր հարսանիքին
LifestyleԴերասանուհի Քրիստինա Եղոյանը երեկ՝ մարտի 10-ին, ամուսնացել է:
Իհարկե, ուրախ ենք դերասանուհու համար, սակայն հերթական անգամ համոզվեցինք, թե որքան չտես կարող են լինել հայ հայտնիները:
Այն, որ Քրիստինան նման էր արաբական շեյխի կնոջ և որքան ուժ ուներ պճնված էր, դա դեռ կարելի է փորձել հասկանալ, բայց թե ինչու չէր կարողացել բավարարվել մեկ հարսանեկան զգեստով, դա մեր երևակայության սահմաններից դուրս է:
Լավ, գոնե, հարսանեկան զգեստները երկուսը լինեին, դա էլ դեռ կփորձեինք հասկանալ, սակայն Քրիստինայի չտեսությունը սահմաններ չունի:
Դերասանուհին առաջնորդվել է շատ լինի, քիչ չլինի սկզբունքով և հագել է երեք հարսանեկան զգեստ:
Հավելենք, որ Քրիստինան այնքան դիմահարդարված էր, որ տպավորություն էր, որ հարսանիքից հետո էլ կյանք չի լինելու:
Քրիստինա, ոնց կարելի է այսքան չտես լինել, ամոթ է, հարսանիքից հետո կյանքը շարունակվում է, ոչ թե ավարտվում: