Երևան, 25.Սեպտեմբեր.2021,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չինաստանն ԱՄՆ-ին սպառնում է առաջին միջուկային հարվածով Աղջիկը սպանել է ընկերոջը՝ վեճի ժամանակ հեռախոսով հարվածելով նրա գլխին «Հույների և հայերի ցեղասպանության մասին գիտե՞ս». ամերիկյան «Սպանություններ մեկ շենքում» հեռուստասերիալում թուրքերին մեղադրող արտահայտություններ են հնչել Սոմալիում ահաբեկչության հետևանքով զոհվել է 8 մարդ ԱՀ նախագահը Բերքաձոր համայնքում մասնակցել է խաչքար-հուշարձանի բացման արարողության Տավուշի մի շարք համայնքներում ղեկավարների պաշտոնակատարներ են նշանակվել COVID-19-ն ու վատ սովորությունները Արմեն Չարչյանը ստանում է 106 միավոր ինսուլին. նրա առողջական վիճակը կայուն ծանր է. պաշտպան Սեպտեմբերի 26-ին մենք երթ-մոմավառություն ենք անցկացնում. քաղաքական ելույթներ չեն լինելու. Իշխան Սաղաթելյան Համայնքների խոշորացման մասին օրենսդրական փաթեթի սահմանադրականության խնդիրը շատ հստակ է. Արամ Վարդևանյան (տեսանյութ)


«Ամեն տեղ այդ մե­քե­նա­յու­թյու­նը, շոր­թու­մը կա». ինչո՞ւ են բարձրանում գները․ «Փաստ»

Տնտեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ սպառողական շուկայում 2021 թվականի փետրվարին 2020 թ.-ի փետրվարի համեմատ գնաճը կազմել է 5,3 տոկոս։ Հիմա էլ ամեն օր մարդիկ գնաճն զգում են շոշափելիորեն: Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը նշում է՝ մեղմ ասած, պաշտոնական թվերը վստահություն չեն ներշնչում։ «Վերցնում են մեթոդիկան, որը նախատեսում է 470 ապրանքների և ծառայությունների գների ուսումնասիրություն և միջինացված տվյալների ներկայացում։ Սա բոլորովին չի արտացոլում մեր գնաճի պատկերը, քանի որ կան առաջին անհրաժեշտության ապրանքներ և ծառայություններ։ Եթե մեր վիճակագրությունն այդ 15-20 ապրանքն ու ծառայությունն ուսումնասիրեր և գնաճը ցույց տար դրանց օրինակով, ապա դա կարտացոլեր իրական գնաճը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը։

Նշում է՝ չափավոր գնաճ կա բոլոր երկրներում։ «Հարցն այն է, որ զարգացած երկրներում գնաճին առաջանցիկ տեմպերով նախորդում է եկամուտների աճը։ Պատկերավոր ասած՝ եթե գներն աճեցին հինգ տոկոսով, իսկ եկամուտները՝ յոթ, ոչ ոք այդ գնաճը չի էլ նկատի ու չի տրտնջա»,-ասում է մեր զրուցակիցը։ Ընդգծում է՝ կա «նոմինալ» և «կրիմինալ» գնաճ։ «Նոմինալ գնաճի դեպքում տեսնում ես, որ, օրինակ՝ 20 դրամով այս ապրանքը թանկացավ։ «Կրիմինալի» դեպքում՝ փոխում են հացի քաշը կամ ծակոտկենությունը, և դու դա չես նկատում։ Ստացվում է՝ նոմինալ գինը չեն բարձրացրել, բայց ապրանքը թանկացել է։ Ընդ որում՝ ոչ ոք չի կարող հստակ կշռել հացի քաշի այդ տարբերությունը։ Նման կշեռքներ կան միայն լաբորատորիաներում։ Ես միշտ ասել եմ, որ այս խնդիրը պետք է լուծել, այս հարցը բարձրացրել եմ՝ վերցնենք հացը կամ այլ ապրանք, կշռենք և հասկանանք, թե ինչքան «գողացան» մեզանից։

Նույնը շաքարավազի դեպքում է՝ խոնավությունն ու շաքարայնությունն են փոխում, սուրճում՝ կոֆեինի տոկոսը, և այլն։ Ստացվում է, որ ամեն տեղ այդ մեքենայությունը, շորթումը կա»,-ընդգծում է Պողոսյանը։ Ասում է՝ այս հարցով ոչ մեկ անգամ դիմել է ՊԵԿ-ին, իրեն ասել են, որ համապատասխան լաբորատորիա չունեն։ «Սա պատասխան չէ, մենք ունենք լաբորատորիաներ, որտեղ կարող են ապրանքներն ուղարկել և հասկանալ գնի և քաշի ու ապրանքի այլ հատկանիշների հարաբերակցությունը»,- նշում է ասոցիացիայի նախագահը: Պողոսյանը հավելում է՝ 1,2-1,5 տրիլիոնի ապրանքների և ծառայությունների շրջանառություն ունենք։ «Եթե այդտեղ մենք 5-10 տոկոսի թաքնված փող բացահայտենք, դա կլինի ֆանտաստիկ գումար։ Իսկ ինչո՞ւ ոչ ոք դրանով չի հետաքրքրվում»։

Կան ապրանքներ՝ բուսական յուղ, ձեթ, կարագ և այլն, որոնք Հայաստանը ներմուծում է տարբեր երկրներից, և դրանց թանկացումը պատճառաբանվում է ներմուծման փաստով. դրանք թանկացել են միջազգային շուկայում, արժեքը բարձրացել է նաև Հայաստանում։ Բայց կան նաև սննդամթերքներ, որոնք արտադրվում են մեր երկրում և բավականին բարձր գին ունեն, օրինակ՝ հավկիթը, կաթնամթերքը և այլն։ Պողոսյանի խոսքով՝ գյուղմթերքն առհասարակ թանկանում է մի պարզ պատճառով՝ գնող կազմակերպություններն անհատներից և արտադրողներից ապրանքները գնում են էժան և երկու-երեք անգամ թանկ վաճառում են շուկայում։

«Գյուղացուն հասնում է այդ գումարի 30 տոկոսը, բայց ամենաշատը նրանք են չարչարվում։ Այս առումով պետք է լինի մրցակցություն, որ գուղացին ընտրության հնարավորություն ունենա՝ ո՞ւմ վաճառել իր ապրանքը։ Բայց մենք գիտենք, որ շատ դեպքերում մեկ հոգի դառնում է գյուղացու կոնկրետ ապրանքատեսակի գնորդը, հետևաբար ինչ գին էլ առաջարկի, գյուղացին ստիպված է համաձայնել։ Բոլոր իշխանություններն ասում էին՝ շրջվենք դեմքով դեպի գյուղացին, բայց սա անելու ճանապարհին որևէ հաջողություն չունեցան։ Գյուղացին մեր երկրի ամենամեծ արժեքն է, պետք է ամեն ինչ անենք, որ նա բարեկեցիկ ապրի, բայց այդ ուղղությամբ ոչ ոք ոչ մի քայլ չի անում»,-ընդգծում է մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Չինաստանն ԱՄՆ-ին սպառնում է առաջին միջուկային հարվածով Աղջիկը սպանել է ընկերոջը՝ վեճի ժամանակ հեռախոսով հարվածելով նրա գլխին «Հույների և հայերի ցեղասպանության մասին գիտե՞ս». ամերիկյան «Սպանություններ մեկ շենքում» հեռուստասերիալում թուրքերին մեղադրող արտահայտություններ են հնչել Սոմալիում ահաբեկչության հետևանքով զոհվել է 8 մարդ ԱՀ նախագահը Բերքաձոր համայնքում մասնակցել է խաչքար-հուշարձանի բացման արարողության Տավուշի մի շարք համայնքներում ղեկավարների պաշտոնակատարներ են նշանակվել COVID-19-ն ու վատ սովորությունները Արմեն Չարչյանը ստանում է 106 միավոր ինսուլին. նրա առողջական վիճակը կայուն ծանր է. պաշտպան Սեպտեմբերի 26-ին մենք երթ-մոմավառություն ենք անցկացնում. քաղաքական ելույթներ չեն լինելու. Իշխան Սաղաթելյան Համայնքների խոշորացման մասին օրենսդրական փաթեթի սահմանադրականության խնդիրը շատ հստակ է. Արամ Վարդևանյան (տեսանյութ) Խաղաղապահների աշխատանքը Լաչինի միջանցքում. ՏեսանյութԻնչ էր ասում Ալիևը․ Ադրբեջանի նախագահի հայտարարությունների հայաստանյան արձագանքներըՄանվել Գրիգորյանը հեռացավ կյանքից ուշացած արդարադատության պատճառով. Չարչյանի փաստաբանը համեմատեց դեպքերը Կրթության որակը Հայաստանում կբարելավվի, երբ փոխվի ուսուցչի հանդեպ վերաբերմունքը Արդյունաբերության ճյուղերի զգալի մասում անկում է գրանցվել (Գրաֆիկ) Ազդակների սիրախաղ. Էրդողանը նույնպես դրական ազդակներ է ստանում Փաշինյանից Հայաստանում սեպտեմբերի 27-ին լռության րոպե կհայտարարվի Արշակ Կարապետյանն ընդունել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին Իշխանական աթոռներին նստածները իրենց դուրեկան ցանկացած նախադասություն օրենք են դարձնում. Աննա Մկրտչյան Պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով հրատապ նիստ է հրավիրվել․ ՈՒՂԻՂՎարորդը սպառնացել է ոստիկանին, կոտրել նրա միջնամատը, քաշքշել համազգեստից եւ սեռական բնույթի հայհոյանքեր տվել. ՔԿԿոսոբոկովը հեռանում է. ռուս խաղաղապահները նոր հրամանատար կունենան Ուղիղ. «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ քննարկում են անցկացնում Առողջապահության նախարարի նոր հրամանը ԱստրաԶենեկա պատվաստանյութի ու դրա թողած հետևանքների վերաբերյալ Սերվելատ. ինչո՞ւ այն դարձավ երշիկային պատերազմի պատճառ. «Փաստ» Ռուս խաղաղապահներն ապահովել են 65 000 ավտոմեքենայի անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով. ՌԴ ՊՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Շահագործման է հանձնվել տրանսատլանտյան հեռախոսային հաղորդալարը. «Փաստ» Ողբերգության հարցերի պատասխանները փորձում ենք հիմա ինչ-որ հանձնաժողովում գտնել «Արմատից մինչև տերևներ». ավելին, քան տոհմածառ. «Փաստ» Կորոնավիրուսի 1066 նոր դեպք է գրանցվել, մեկ օրում 25 մարդ է մահացել Պատվաստված մարդը մահացել է կորոնավիրուսից. Արա Զոհրաբյան (տեսանյութ) Նման դատավարությունները կարող են տևել մինչև տասը տարի. ե՞րբ կլինեն բարենպաստ պայմաններ. «Փաստ» Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է իր աշխատակազմի արարողակարգի բաժնի պետին Քաղաքային բնակավայրերի հողերում ծառերի հատումը կարող է իրականացվել միայն համայնքի ղեկավարի թույլտվությամբ. «Փաստ» Ինչ եղանակ է սպասվում այսօր ՁԻՀ-ի «Գիտություն և Պետություն» խորագրով առցանց զրույցի հյուրը Գևորգ Պողոսյանն էՀայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպել են «Չպետք է տարբերակում լինի մարզային և մայրաքաղաքային թատրոնների միջև, բոլորը պետք է լինեն ուշադրության կենտրոնում». «Փաստ» Հյուսիսային Իրաքում թուրքական բանակի ճամբարը գնդակոծության է ենթարկվել Օրվա խաղերի անոնս Զարմանում եմ , երբ զարմանում են Նիկոլի թույլ, անհաջող ու վախեցած ելույթից ՄԱԿ-ում. Էդուարդ Շարմազանով Ժողովրդավարություն գոչելով՝ նա հանձնեց Արցախը, խաղաղության պոռալով՝ հանձնում է Հայաստանը. Արմեն Աշոտյան Օղի թորողները, կամ՝ «աբսուրդի թատրոն». «Փաստ» Ռուս խաղաղապահները ուղեկցել են ադրբեջանական զինված ուժերի 6 շարասյունների Հայաստանի այս իշխանություններն ընդունել են թուրք-ադրբեջանական օրակարգը և շարժվում են այդ ուղղությամբ. Տիգրան Աբրահամյան «Ամեն օր մենք կորցնում ենք մեր երկիրը թե՛ ֆիզիկապես, թե՛ նաև հոգևոր դաշտում». «Փաստ» Ջուր հավաքեք. Ջուր չի լինելու Միամիտ հույսեր, ինքնախաբեություն ու պարզ իրականություն. «Փաստ» «Հրապարակ»․ Իշխանությունը գտավ անցանկալի համայնքապետներից ազատվելու բանալին Ո՛չ ազնիվ են բնակչության հետ, ո՛չ էլ անկեղծ. «Փաստ»