Չափազանց հաստ շուրթեր կամ բարձր հասակ. ինչ բարդույթներ ունեն հայտնիները
LifestyleՈչ ոքի համար գաղտնիք չէ, որ աղջիկներին հատուկ են իրենց կազմվածքի հետ կապված բարդույթները: Մենք հաճախ ենք տառապում ավելորդ կիլոգրամների համար կամ մեզ չափազանց նիհար ենք համարում, դժգոհ ենք լինում մեր կրծքի չափից կամ քթի ձևից: Սակայն զարմանալու բան չկա, եթե անգամ հոլիվուդյան աստղերը նման բարդույթներ ունեն:
Positive-ի հետ միասին պարզենք, թե հոլիվուդյան աստղերն ինչ բարդույթներ ունեն իրենց արտաքինի հետ կապված:
Պարզվում է Քիմ Քարդաշյանը և Ջենիֆեր Լոպեսը երկուսն էլ սրտնեղում են իրենց հետույքի չափսերից: Քիմը խոստովանել է, որ հաճախ է դիետաների դիմել հետույքը փոքրացնելու համար:
Իսկ Ջեյ Լոյին նույնիսկ չի օգնել իր մարմնի հայտնի մասի ապահովագրությունը, նա միևնույնն է, դժգոհ է իր կազմվածքից:
Առնական Դևիդ Բեքհեմը բարդույթներ ունի կապված իր ձայնի հետ: Ֆուտբոլիստը գտնում է, որ իր տեմբրը չափազանց բարձր է տղամարդու համար:
Անջելինա Ջոլիի շրթունքները տղամարդկանց հիացմունքի և կանանց նախանձի առարկան են: Սակայն ինքը՝ Էնջին, չի սիրում դրանք և չափազանց հաստ է համարում:
Իսկ Քայլի Ջեները՝ ընդհակառակը, այնքան դժգոհ էր իր բարակ շուրթերից, որ վերջ ի վերջո պլաստիկ միջամտության դիմեց:
Աղջիկների սիրելի Ջուդ Լոուն չի սիրում իր դեմքը՝ դիմագծերը չափազանց կանացի համարելով:
Բեյոնսեն իր թերությունը ոտքերն է համարում, որոնք ըստ նրա հաստ են:
Կլաուդիա Շիֆերն (180 սմ) ու Վերա Բրեժնևան (175 սմ) երիտասարդ տարիքում հաճախ էին կորացնում մեջքը, որպեսզի գոնե մի քիչ կարճացնեին իրենց «անճոռնի» հասակը:
Մեգան Ֆոքսը ատում է իր ձեռքերն ու մատները և օպերատորներին հաճախ խնդրում է այնպես նկարել, որ ձեռքերը խոշոր պլանով դուրս չգան: