Այս թեստը շատ բան կպատմի Ձեր բնավորության և ամբիցիաների մասին
LifestyleՎերցրեք թուղթ և գրիչ և պատասխանեք ստորև ներկայացված հարցերին։ Թղթի վրա արագորեն նշեք հստակ պատասխան։
1. Պատկերացրեք, որ քայլում եք անտառում մեկի հետ։ Ո՞վ կարող է նա լինել։
2. Անտառով քայլելիս Ձեզնից փոքր ինչ հեռու կենդանի եք տեսնում։ Ի՞նչ կենդանի է դա։
3. Ի՞նչ տեղի ունեցավ երբ դուք աչքերով հանդիպեցիք այդ կենդանու հետ։
4. Դուք շարունակում եք քայլել անտառով և տեսնում եք Ձեր երազանքների տունը։ Ի՞նչ չափսի է այն։
5. Արդյո՞ք տունը շրջապատված է ցանկապատով։
6. Մտնում եք տուն։ Ի՞նչ կա դրված ճաշասենյակի սեղանին։
7. Դուրս եք գալիս տանից հետևի դռնով և խոտերի մեջ ընկած բաժակ եք տեսնում։ Ի՞նչ նյութից է այն պատրաստված։
8. Ի՞նչ եք անում, երբ այն տեսնում եք։
Այժմ Ձեր պատասխանները կպատմեն Ձեր մասին։
◆ Մարդը, ով քայլում է ձեր կողքին ամենակարևոր մարդն է Ձեր կյանքում։
◆ Հանդիպած կենդանու չափսերը խոսում են Ձեր ներքին անգիտակցական խնդիրների մասին։ Որքան մեծ է պատկերացրած կենդանին, այնքան մեծ են խնդիրները։
◆ Այն թե ինչպես եք արձագանքում կենդանու հետ համդիպմանը, խոսում է Ձեր մշտական վարքի մասին խնդրի ժամանակ (ակտիվ, պասիվ, փախուստ)։
◆ Տան չափսը, որը տեսնում եք, խոսում է Ձեր ամբիցիաների մասին։ Եթե տունը մեծ է, ապա սպասելիքները կյանքից շատ մեծ են։
◆ Եթե ցանկապատ չկա՝ դուք բաց ու շփվող մարդ եք։ Եթե կա՝ ունեք ներքին անձնական սահման, որը թույլ չեք տալիս ոչ մեկ խախտի։
◆ Եթե սեղանին ծաղիկ կամ սնունդ չեք տեսնում, ապա շատ դժբախտ շրջան է Ձեզ համար հիմա։
◆ Թե որքան ամուր նյութից է բաժակը, այնքան հստակ և անխափան են Ձեր հարաբերությունները ընտանիքում։ Եթե պլաստիկ է, ապակի կամ թուղթ, ապա կա տագնապ և անվստահություն ընտանիքի ապագայի համար։ Եթե ֆարֆոր է, երկաթ, ապա անհանգստանալու կարիք չունեք։
◆ Թե ինչպես եք վարվում բաժակի հետ, բնորոշում է Ձեր վերաբերմունքը առաջին հարցի մարդուն։
Հետաքրքի՞ր էր։
Ավելին...