Yerevan, 29.April.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Պտտվեցինք-պտտվեցինք ու նորից եկանք կանգնեցինք կոտրած տաշտակի առջև

Interview

Մեր զրուցակիցն է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պտգամավոր Աննա Կոստանյանը

Երեկ Ազգային ժողովն ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որով վերացվեց ռեյտինգային ընտրակարգը և անցում կատարվեց փակ ցուցակներով պարզ համամասնական ընտրակարգի: Ի՞նչն է ձեզ մտահոգության առիթ տվել:

Մենք ունեինք 2,5-3 տարի ժամանակ, որպեսզի շատ հանգիստ ձևով ընտրական օրենսգիրքը փոփոխված տարբերակով բերեինք, ընդունեինք, ժամանակ ունենայինք ընտրությունները կազմակերպելու և անցկացնելու համար: Այդ ամենը չարվեց, հիմա վերջին վայրկյանին արվում են կցկտուր փոփոխություններ ընտրական օրենսգրքում, որոնք ինչ-որ տեղային լուծումներ են տալիս: Գլոբալ լուծումները, որոնց մասին մենք խոսում էինք, այդ փոփոխությունները մնացին օդում: Տեսեք, մի կողմից Ընտրական օրենսգիրքը դրվում է շրջանառության մեջ, միաժամանակ դիմել են Վենետիկի հանձնաժողով, որպեսզի կարծիք ստանան, և առանց այդ կարծիքն ստանալու, առանձին դրույթների մասով փոփոխություններ են արվում: Իսկ միգուցե խորհրդակցական այդ մարմնի կարծիքը հենց այդ դրույթների վերաբերյալ պետք է լիներ: Ինչ-որ կցկտուր, կիսատ-պռատ քայլեր են անում ընտրությունների շեմին, որով, իմ կարծիքով, քաղաքացիների աչքին թոզ են փչում: Ինձ համար, ամեն դեպքում, սա առողջ պրոցես չի: Իմ կարծիքով պետք էր սպասել գոնե Վենետիկի հանձնաժողովի կարծիքին, դրանից հետո նոր շրջանառության մեջ դնեին Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, բերեին, քվեարկեին, անցկացնեին, նոր կազմակերպեին ընտրությունները: Մյուս կողմից, պետք է հաշվի առնել, որ փաստորեն ժամկետ է նշանակվել՝ հունիսի 20-ը, և մինչև այդ ժամկետը դժվար թե հասցնեին և Վենետիկի հանձնաժողովի կարծիքն ստանային և փոփոխեին: Հետո հավելյալ ժամանակ էր պետք լինելու ընտրությունները կազմակերպելու համար: ԿԸՀ-ն կարծես թե կարծիք էր հայտնել, թե չեն կարողանա կազմակերպել: Այսինքն եթե կար նշանակված ժամկետ, կարծում եմ՝ այդ ժամկետին ընդառաջ այդ փոփոխությունները ժամանակավրեպ էին:

Ամեն դեպքում արդյոք ճիշտ չէ գնալ համամասնական ընտրակարգով՝ հաշվի առնելով, թե թաղային հեղինակություններն ինչպիսի տեղ էին զբաղեցնում տարածքային ցուցակներում և ինչքան ձայն էին հավաքում:

Ես հակված չեմ այդպես կարծելու, որովհետև ամեն դեպքում չմոռանանք, որ այս խորհրդարանը գործող Ընտրական օրենսգրքով է ընտրվել, և եթե այդ տրամաբանությամբ նայենք, ապա այս ԱԺ-ում ներկայացված ցանկացած պատգամավոր, որ ընտրվել է տարածքային ցուցակներով, կարող է թաղային հեղինակություն լինե՞լ: Ես հակված չեմ այդպես մտածել և թեկուզ իմ օրինակով կարող եմ ասել. Ես նաեւ ռեյտինգային ցուցակով եմ առաջադրվել, այսինքն կոնկրետ ընտրատարածքից, որտեղ շատ կամ քիչ, լավ կամ վատ փորձել եմ իրականացնել նաև ռեյտինգային քարոզարշավ: Հիմա թող որևէ հատկապես իշխանական պատգամավոր ասի, որ ինքը թաղային հեղինակություն է: Կարծում եմ՝ որևէ մեկն այսօր այդպիսի բան չի ասի: Այնպես որ, այստեղ ես ուղղակի մարդկանց կարևոր խնդիրներից շեղելու միտում եմ տեսնում:

Ի՞նչ կարծիք ունեք անցկացված հարցումների վերաբերյալ, որ 31,7 տոկոսը պատրաստ է քվեարկել «Իմ քայլին», երկրորդ տեղում Ռոբերտ Քոչարյանի թիմն է և այլն: Արժանահավա՞տ են արյդոք այս հարցման արդյունքները «Լուսավոր Հայաստանի» համար:

Այդ հարցումն իրականացվել է 801 մարդու շրջանակներում: Բացի այդ, հարցումներն իրականացվել են հեռախոսազանգերի միջոցով: Բնականաբար, դրանով հնարավոր չէ ամբողջ հանրապետության մասշտաբով պատկերացում կազմել, որովհետև նախ չգիտեմ, արդյոք թիրախային  խմբեր ընտրվել են, թե ոչ: Այո, ինչ-որ պատկերացում կարելի է կազմել, բայց ամբողջական վստահություն ունենալ, որ հենց այդպես էլ կլինի ընտրությունների արդյունքում, որ այդ պատկերն ամբողջությամբ արտացոլում է ողջ հասարակության դիրքորոշումը քաղաքական ուժերի և լիդերների վերաբերյալ, ես նման վստահություն չէի հայտնի:

Ինչպիսի՞ն են ձեր ակնկալիքներն ընտրություններից:

Մեր ակնկալիքները շատ են, որովհետև մենք չենք կտրվել մեր ընտրողից, մեր մարզային պատգամավորները միշտ աշխատել են տեղերում, և այս 2.5 տարի ժամանակահատվածում հաստատ մեր ընտրազանգվածն ավելի մեծացել է, քան ունեինք 2018-ին, որը 80 հազարից ավելի էր:

Ընտրական օրենսգրքից առաջ նաև Կուսակցությունների մասին օրենքն ընդունվեց: Ձեր կարծիքով, այս փոփոխությունները ընտրությունների որակի վրա ազդեցություն թողնելո՞ւ են:

Նման գնահատական կարող ենք տալ օրենքի որոշակի ժամանակ գործելուց հետո: Այս պահին դժվար է գնահատական տալ, որովհետև կարող է պարզվել, որ նախկին օրենքով ավելի շատ հնարավորություններ կային, քան նորով: Կարծում եմ՝ մի փոքր ժամանակ պետք է անցնի, որ հասկանանք՝ նոր օրենքը դրական ազդեցություն է ունենում, թե ոչ:

Կիսո՞ւմ եք տեսակետը, որ այս ընտրական օրենսգրքով էլի մեկ հոգի է որոշելու՝ ով խորհրդարան անցնի, և արդյոք դա մտահոգիչ է:

Այո, մեր մտավախությունն էլ է դրա շուրջ, որովհետև ամեն դեպքում բոլոր քննարկումները տանում էին նրան, որ մենք պետք է կուսակցությունների դերը, արժեքը մեծացնենք, ոչ թե կուսակցությունների լիդերների, որ չլինեն մարդ-կուսակցություններ, բայց հիմա փաստորեն, պտտվեցինք-պտտվեցինք ու նորից եկանք կանգնեցինք կոտրած տաշտակի առջև:

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023 ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak Visa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia