Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ ապրիլի 5-ից 11-ը
LifestyleԽՈՅԵՐ
Ձեր սիրելին հանդես կգա ձեր հոգեբանի դերում։ Նա կհասկանա, թե ինչ խնդիրներ են ձեզ տանջում եւ կփորձի լուծումներ առաջարկել։ Աշխատեք լսել նրան եւ ընդունել բոլոր խորհուրդները։
ՑԼԵՐ
Հնարավոր է՝ մի բան ասեք, որն, ամբողջովին, կարող է փոխել ձեր սիրելիի կյանքը։ Այնպես որ՝ լավ մտածեք, թե ինչ եք ասում։ Կշռադատեք ձեր անելիքներն ու զգույշ արտահայտվեք։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Ձեր կյանքում տեղի կունենա մի ուրախ իրադարձություն, որը մեծապես կփոխի ձեր անձնական կյանքը։ Դուք կփորձեք հասկանալ, թե ինչով եք արժանացել նման երջանկության։ Աշխատեք շատ չխորանալ այս հարցի շուրջ, պարզապես, վայելեք ձեզ տրված երջանկությունը։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Ձեր հարաբերություները նման կլինեն դասական երաժշտության. Դուք կունենաք թե ծանր, թե ուրախ եւ տպավորիչ րոպեներ։ Ավելի լավ է՝ լսեք Բախի ստեղծագործությունները, որպեսզի ավելի լավ հասկանաք, թե ինչ է կատարվում ձեր հոգում։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Սիրելիին այնպիսի անակնկալ մատուցեք, որը նրան այնքան կտպավորի, որ նա կկորցնի խոսելու ունակությունը։ Այդպես կկարողանաք եւ հաճելի պահեր մատուցել սիրելիին, եւ կազատվեք նրա բողոքներից։
ԿՈՒՅՍԵՐ
Ձեր ցանկությունները չեն համընկնի ձեր անելիքների հետ։ Օրինակ, սիրելիի հետ զբոսանքը կարող է հետաձգվել աշխատավայրում ծագած գործերի պատճառով։ Ավելի լավ է՝ անձնականի հետ կապված ամեն ինչ անեք վաղը։
Շարունակությունը՝ այստեղ