Բերման է ենթարկվել ՀՀ ազգային հերոս Տիրան Խաչատրյանի կինը
ОбществоԱզգային հերոս, ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ–լեյտենանտ Տիրան Խաչատրյանի կինը՝ Համեստ Երիցյանը բերման է ենթարկվել:
Tert.am-ի տեղեկություններով՝ մի քանի անձ է բերման ենթարկվել, որոնց թվում եղել է նաև Համեստ Երիցյանը: Արձանագրություն է կազմվել ու արդեն ազատ է արձակվել:
Հիշեցնենք, որ այսօր «ՎԵՏՕ» շարժման կանայք ակցիա են իրականացրել կառավարության մոտ: Նրանք կարմիր մեխակներ են նետել կառավարության շենքի ուղղությամբ, փորձել ճեղքել ոստիկանական պատնեշը և մուտք գործել շենք: Ոստիկանների և կանանց միջև բախում է սկսվել, ինչի հետևանքով ակցիայի մասնակիցները բերման են ենթարկվել ոստիկանություն, մասնակիցներից ոմանց ինքնությունը նաեւ վատացել էր։