Երևան, 21.Ապրիլ.2021,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սահմաններին իրավիճակը լարվում է․ ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգու Երիտասարդները ստեղծել են կազմակերպված խումբ եւ տարբեր մոլերից գողություն արել. ոստիկանություն Գոմի դուռը բացում եմ, թուրքի տարածքն ա. Շուռնուխի բնակիչը՝ նախագահին ու օմբուդսմենին Արցախում ապրելու և Արցախն ապրեցնելու ջատագով Մանե Թանդիլյանը կվերադառնա Հայաստան. ո՞ւմ ցուցակը կգլխավորի նա Եղանակը Հայաստանում` առաջիկա օրերին Նիկոլը դիահերձարանի տնօրեն է. Տեսանյութ Հադրութում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն Հրդեհ՝ Սեւանում. ավտոտեխսպասարկման կետը գույքով այրվել է Պատմությունից դասեր քաղել է պետք ու հիշել,որ Արեւմուտքի նավերը չեն կարող բարձրանալ հայկական լեռները. Շարմազանով ԵԱ. Հրայր Ալիխանյանը պարտվեց մեկնարկում


Կարող է հավակնել ստերի ու մանիպուլյացիաների գծով «գրոսմայստերի» կոչման․ «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Քաղաքական դաշտում ստեղծված անորոշ իրավիճակը շարունակում է պահպանվել։ Ճիշտ է՝ Փաշինյանը հայտարարում է արտահերթ ընտրությունների անցկացման մասին և անգամ դրա համար հատուկ օր է նշում, բայց գրեթե ոչ ոք չի հավատում, որ այդ ընտրություններն իրոք տեղի կունենան: Նույնիսկ այն քաղաքական ուժերը, որոնք պատրաստ են մասնակցել ընտրություններին, հատուկ շեշտում են՝ «եթե այն կայանա»։ Իսկ ինչո՞ւ է այդպես: Պատասխանը պարզ է՝ Փաշինյանի խոսքը կորցրել է իր արժեքը (եթե, իհարկե, երբևէ ունեցել է արժեք), և, ընդհանրապես, հավատ չկա նրա որևէ հայտարարության, որևէ ասածի նկատմամբ։ Հարցն այն է, որ Փաշինյանը ստերի և մանիպուլ յացիաների մեծագույն վարպետ է, և, օրինակ՝ բացառված չէ, որ վերջնականապես պարզելով, որ իրենց հաղթելու շանսերը զրոյական են, իշխանությունները պատճառաբանեն, օրինակ՝ կորոնավիրուսի տարածումը, կամ հազար ու մի այլ հանգամանքներ, ու արդյունքում հետաձգեն կամ չեղարկեն իրենց իսկ կողմից հայտարարված ընտրությունները։

Փորձով է ապացուցված, որ Փաշինյանը միևնույն հարցի շուրջ կարող է մի քանի անգամ փոխել իր դիրքորոշումը, կարևորը, որ ինքը կարողանա այդ իրադրությունից շահած դուրս գալ, իսկ թե դա ինչպես կանդրադառնա պետության վրա, իրեն այնքան էլ հետաքրքիր չի։ Այդ է պատճառը, որ Փաշինյանի հայտարարություններն ու խոստումները, որպես կանոն, ոչ միայն հակասել են միմյանց, այլև հեռու են եղել իրականությունից։ Անցյալ տարի տեղի ունեցած պատերազմը դրա վառ օրինակն է, թե ինչպես կարելի է մոլորության մեջ պահել մի ողջ ժողովրդի։ Ժողովրդի հետ Արցախյան հիմնախնդիրը հրապարակային քննարկել խոստացած իշխանությունների քարոզչամեքենան պատերազմի օրերին գրեթե ամեն օր հայտարարում էր հաղթելու մասին, բայց իրականում հայկական կողմն անընդմեջ զիջում էր իր դիրքերը։ Հենց այդպես էլ «հաղթելու ենք» կարգախոսների ներքո ժողովրդին առաջնորդեցին դեպի կապիտուլ յացիա՝ իսկական շոկի ենթարկելով հանրությանը։ Այդպես Փաշինյանը նաև «տնտեսական հեղափոխություն» էր խոստանում, որը այն ժամանակ էլ դարձավ տնտեսագետների հեգնանքի ու թերահավատության առարկա: Սակայն եթե մի որոշ ժամանակ այդ «հեղափոխությունը» միայն մանիպուլացվող վիճակագրական ցուցանիշներում էր, ապա վերջերս այն լիովին հօդս է ցնդել։

Բայց Փաշինյանը չի դադարում մոլորեցնել ժողովրդին, ինչ-որ ՀԴՄ-ների թիվ է գտնում և փորձում է համոզել, թե տնտեսությունը սկսել է վերականգնվել, այնինչ այսօր տնտեսական դրությունը ոչ միայն շարունակում է բարդանալ, այլև շատ մարդիկ ուղղակի ծայրահեղ վիճակում են հայտնվել։ Նույնկերպ հիմա նա խոսում է բյուջե մուտքագրված ֆինանսական միջոցների ավելացման մասին, բայց իրականում մենք բախվել ենք բյուջեի դեֆիցիտի ավելացմանը։ Փաշինյանը մարդկանց խոստանում էր, թե հսկայածավալ ներդրումներ են լինելու, սակայն իշխանափոխությունից հետո ոչ միայն ներդրումներ չկան, այլև, դրան հակառակ, կապիտալի արտահոսքն է արագացել։ Փաշինյանի կողմից շահարկվող թեմաներից են նաև կոռուպցիայի, թալանի ու մենաշնորհների վերացման հարցերը։ Նա խոստանում էր կոպեկ առ կոպեկ վերադարձնել ժողովրդից թալանվածը և գողացվածը, որի արդյունքում մարդիկ սկսելու են լավ ապրել, բայց այս երեք տարվա ընթացքում, բացի շոուներից ու «բռնոցի-թողոցիների» անվերջ տեսարաններից, առարկայական ոչ մի քայլ չարվեց՝ ցույց տալով, թե որքան ուռճացված էին պատկերացումները այդ «թեմաների» մասին: Մյուս կողմից՝ եթե Փաշինյանը հայտարարում է, թե Հայաստանում այլևս կոռուպցիա չկա, ապա ժամանակը ցույց է տալիս, որ քայլողները ավելի հակված են դեպի կոռուպցիան։ «Թավշյա» պաշտոնավորների բազմաթիվ կոռուպցիոն սկանդալներ մեր աչքի առջև են։ Փաշինյանը միշտ խաբել է ու հիմա էլ շարունակում է նոր ստեր հորինել՝ ընտրություններին ընդառաջ հասարակությանը «կերակրելու» համար։

Բայց այնպես չէ, որ նա միայն իշխանությունը ստանձնելուց հետո է հմտացել մանիպուլ յացիաների մեջ։ Նա այդպիսին եղել է միշտ: Եթե հիշում եք, ընդդիմադիր եղած ժամանակ Փաշինյանը ԵԱՏՄից դուրս գալու անհրաժեշտության մասին ամպագոռգոռ ճառեր էր ասում, իսկ հիմա ամեն անգամ խոսում է ԵԱՏՄ-ի ընձեռած տնտեսական հնարավորությունների մասին։ Ժամանակին նա նաև կուտակային կենսաթոշակային համակարգի ամենամոլի քննադատներից մեկն էր, բայց ստացվեց այնպես, որ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Փաշինյանը սահուն անցկացրեց իր կողմից այդքան «ատելի» կուտակայինը։ Նույն կերպ ընդդիմադիր Փաշինյանը դեմ էր պետական պարտքի ավելացմանը և միշտ դեմ էր քվեարկում վարկային համաձայնագրերին, բայց ինքը բոլորից շատ է ավելացրել պետական պարտքը՝ պետության վրա լրացուցիչ բեռ դնելով։ Այսպիսի օրինակներով, այսինքն՝ դրանք միայն թվարկելով՝ կարելի է հատորներ գրել: Այնպես որ, ցանկացած թեմայի շուրջ հանրությանը մոլորեցնելու հարցում Փաշինյանն արդեն տարիների փորձ ունի, այդ ամենը նրա արյան մեջ է ներծծված, ուստի շատ հանգիստ կարող է հավակնել ստերի մանիպուլ յացիաների գծով «գրոսմայստերի» կոչման։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Հեղափոխությունից» հիասթափվածներն առաջիկա ընտրություններում կնախընտրե՞ն «Հայրենիքը»Տեսանյութ. Ռու­սաս­տա­նում ար­ձա­գան­քել են Խա­չիկ Աս­րյա­նի հայ­տա­րա­րու­թյա­նը. պար­գև­ատ­րե­լու ենԻ՞նչ է սպասվում վարկ վերցրած քաղաքացիներին․ Վահե Էնֆիաջյան Սահմաններին իրավիճակը լարվում է․ ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգու Երիտասարդները ստեղծել են կազմակերպված խումբ եւ տարբեր մոլերից գողություն արել. ոստիկանություն Գոմի դուռը բացում եմ, թուրքի տարածքն ա. Շուռնուխի բնակիչը՝ նախագահին ու օմբուդսմենին Արցախում ապրելու և Արցախն ապրեցնելու ջատագով Մանե Թանդիլյանը կվերադառնա Հայաստան. ո՞ւմ ցուցակը կգլխավորի նա Եղանակը Հայաստանում` առաջիկա օրերին Նիկոլը դիահերձարանի տնօրեն է. ՏեսանյութՀադրութում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն Հրդեհ՝ Սեւանում. ավտոտեխսպասարկման կետը գույքով այրվել է Պատմությունից դասեր քաղել է պետք ու հիշել,որ Արեւմուտքի նավերը չեն կարող բարձրանալ հայկական լեռները. ՇարմազանովԵԱ. Հրայր Ալիխանյանը պարտվեց մեկնարկում Օնիկ Գասպարյանը բոլորին սթափության կոչ է անում ու զգուշացնում. Sputnik Արմենիա Արհեստական ինտելեկտին սովորեցրել են վերականգնել գեղանկարչության կորսված գլուխգործոցները Հայաստանը խաղաղության և կայունության կարիք ունի, որի անունը ԲՀԿ է Ես հորդորել եմ, որ Ավանի փոխթաղապետը թույլ չտա իրեն նման գրառումներ անել. Բորիս Ավագյանը՝ Մուրադովի վերաբերյալ գրառման մասին Եվրոպայում ամենաբարձր գնաճն արձանագրվել է Թուրքիայում․ IMF Ապրիլի 21-ին, 22-ին և 23-ին գազ չի լինելու. շտապ հայտարարություն «Գազպրոմ Արմենիա»-իցՊարտադրե՛ք Ադրբեջանին վերադարձնել հայ ռազմագերիներին.գերության ամեն օրը մեր տղաների համար դժոխք է. Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ-ում Ստիպված եմ լինելու ներկայացնել վճռաբեկ բողոք. Տիգրան Աթանեսյան Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Կոմանդոսի հիշատակին Շտապ առաջին բացասական արյան կարիք ունենք. Արյունաբանական կենտրոնի Արյան բանկ Օնիկ Գասպարյան, պարոն գեներալ, բան չունե՞ք ասելու Ոստիկանապետ է ազատվել պաշտոնից. Կան նաև այլ պաշտոնանկություններ ԱԽ-ն սեպտեմբերի 30-ի նիստի` Օնիկ Գասպարյանի զեկույցի արձանագրության գաղտնազերծված ձայնագրություն է հրապարակել Ոսկին թանկանում է Քանի՞ տեսակ արևային ժամացույց գոյություն ունի․ «Փաստ» Զոհված և անհետ կորած զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Հադրութում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ԱՊՐԻԼԻ)․ ԱՊՀ երկր­նե­րի կո­լեկ­տիվ անվ­տան­գու­թյան պայ­մա­նա­գի­րը ուժի մեջ է մտել․ «Փաստ»Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 667 նոր դեպք, մահացել է 24 մարդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ԲՀԿ ուսանողական խորհրդի անդամների հետ Երեւանի ավագանին իր հերթական նիստն է գումարել. Օրակարգում 18 հարց է (ուղիղ) «Ո՞ր դեպ­քում շրջա­նա­ռու­թյու­նից հան­ված դե­ղը պետք է ոչն­չաց­նել». լրա­ցում­ներ «Դե­ղե­րի մա­սին» օրեն­քում․ «Փաստ»Հայաստանում սննդային թունավորման արդյունքում 12-ամյա երեխա է մահացել Նավթի համաշխարհային գներն աճում են Երբ Փա­շի­նյա­նը խո­սում է առանց թղթի, նա իրա­կա­նում խո­սում է առանց մտա­ծե­լու․ «Փաստ»ԵԽԽՎ-ում հայ գերիների հարցի քննարկումը բացի «գոլորշի բաց թողնելուց» այլ նպատակ չունի. Արփինե Հովհաննիսյան Նախ­կին սկզբունք­նե­րով ԵԱՀԿ Մինս­կի խմբի առա­ջար­կած բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը գնում է փա­կու­ղի․ «Փաստ»#SportLifeVLOG. #Moscow-2021-ը՝ Սամվել Գասպարյանի եւ Կարեն Ավագյանի չեմպիոնությամբ Հայկական Շուշիում հատուկ տեխնիկայով քանդում են հայկական շենքերը. տեսանյութ«Ամե­նա­կա­րև­ո­րը՝ չհար­մար­վենք զո­հի կար­գա­վի­ճա­կի հետ»․ «Փաստ»Լոռեցիները դեմ են նոր հանքավայրերի բացմանը, ցանկանում են ապրել առողջ էկոմիջավայրում․ «Փաստ» Բիզնեսի գերակշիռ մեծամասնությունը պատրաստ է վաճառքի հանել իր ունեցվածքը և նույնիսկ արտագաղթել Հայաստանից, ապաշրջափակումը կործանարար կլինի Հայաստանի համար. Սարգսյան «Պրագմատիզմ, որը չի աշխատի». «Փաստ» Ռու­սաս­տա­նում ար­ձա­գան­քել են Խա­չիկ Աս­րյա­նի հայ­տա­րա­րու­թյա­նը. պար­գև­ատ­րե­լու են. «Փաստ» Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում և 7 մարզերում Ապավինում են ճանապարհների ապաշրջափակման «մոգական ուժին». ի՞նչ խութեր կան. «Փաստ»Նոր համայնքներ կմիավորվեն․ ինչ փոփոխություններ են սպասվում․ «Ժողովուրդ»Ամեն ինչ՝ պահի թելադրանքով ու անձնական ցանկություններով ․«Փաստ»