Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է թափանցիկ կոմբինեզոնով ու վախեցրել երկրպագուներին
LifestyleԱմերիկացի փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսը կրկին վախեցրել է երկրպագուներին։ Աստղն իր Instagram-յան էջում հոլովակ է հրապարակել, որում անկեղծ հագուստ է կրում։
«Ես գտել եմ կատվի կոստյումս։ Չհաջողվեց գտնել դիմակը, սակայն ես գտել եմ մարմինս։ Ուրախ եղեք, ընկերներ եւ արեք այն, ինչ ձեզ երջանկացնում է, գրողը տանը։ Աստված օրհնի ձեզ»,- մեկնաբանություններում գրել է Բրթնին։
39-ամյա երգչուհին պատկերված է հովազի պրիտով սեւ, կիպ կոմբինեզոնով, որը կարված է թափանցիկ կտորից։ Նրա կերպարն ամբողջացրել են բարձրակրունկները։ Բրիթնին հավաքել է մազերը։
Երգչուհու հետեւորդներին վախեցրել է նրա հրապարակումը, որն ավելի քան մեկ միլիոն լայք է հավաքել, եւ նրանք այդ մասին գրել են մեկնաբանություններում։ «Բրիթնի, քեզ հետ ամեն ինչ կարգի՞ն է։ Դու տարօրինակ տեսք ունես», «Եվ ի՞նչ անել քեզ հետ, դու շատ տարօրինակ ես», «Ինչո՞ւ ես նկարահանել այս տեսանյութը», «Բրիթնի, դու սեքսուալ չես», «Խնդրում եմ, կանգ առ», «Ակնարկիր, եթե քեզ օգնություն էն հարկավոր», «Ես շոկի մեջ եմ»,- գրել են երկրպագուները։