ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 ԱՊՐԻԼԻ)․ Ադրբեջանցիների հերթական վայրագությունը՝ Մարաղայի կոտորածը․ «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ Ֆաշիզմի դեմ դիմադրության շարժման համաշխարհային օր, Ուկրաինա՝ Օդեսայի ազատագրման օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1840– դադարել է գոյություն ունենալ Հայկական մարզը, որը ստեղծվել էր 1828 թվականին Նիկոլայ 1-ին ցարի հրամանագրով Թուրքմենչայի պայմանագրի վավերացումից հետո:
1913-ծնվել է ԽՍՀՄ կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանը:
1937 –ծնվել է կոմպոզիտոր, դիրիժոր, գրող, հասարակական գործիչ Հենրիկ Անասյանը։
1988- առաջին անգամ Ստեփանակերտ է այցելել Արկադի Վոլսկին՝ որպես ԽՄԿԿ կենտկոմի ներկայացուցիչ, որը փաստացի դարձել էր տարածաշրջան մտցված խորհրդային բանակի ղեկավար։
1992- տեղի է ունեցել Մարաղայի կոտորածը: Ադրբեջանական «Գուրթուլուշ» գումարտակը զրահամեքենաների ուղեկցությամբ ներխուժել է Լեռնային Ղարաբաղի Մարդակերտի շրջանի Մարաղա գյուղ (4660 բնակիչ), որի արդյունքում զոհվել է հինգ տասնյակ խաղաղ բնակիչ:
1994 - Ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայկական բանակը սկսել է «Տեր-Տեր» օպերացիան: Ճակատամարտին մասնակցել է շուրջ 1 500 մարտիկ, 30 միավոր զրահամեքենա, 17 տանկ։ Ադրբեջանական բանակը, օգտագործելով Տեր-Տեր քաղաքի ամրությունները, համառ դիմադրություն է ցույց տվել:
2002-«Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» հասարակական կազմակերպության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է ընտրություններին մասնակցելու համար նոր ուժի ստեղծման մասին:
2004-ընդդիմությունը՝ ի դեմս Ալբերտ Բազեյանի, Արտաշես Գեղամյանի, Շավարշ Քոչարյանի, Արամ Սարգսյանի և այլոց, դուրս է եկել Ազատության հրապարակ ցույցի:
2013-Րաֆֆի Հովհաննիսյանը բազմամարդ հանրահավաք է անցկացրել Ազատության հրապարակում, ապա երթով ուղևորվել է դեպի Բաղրամյան 26, որտեղից էլ` Ծիծեռնակաբերդ՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ուղեկցությամբ։
2014-ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ընդունել է Հայոց Ցեղասպանության փաստը դատապարտող բանաձև։ -կայացել է ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն ՏերՊետրոսյանի, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը:
ԱՇԽԱՐՀ
401– ծնվել է Բյուզանդիայի միանձնյա կայսր Թեոդոսիոս Բ Փոքրը:
1727-ծնվել է գերմանացի ուսուցիչ, խուլհամրերին սովորեցնելու մեթոդի գյուտարար Սամուել Հեյնիկեն:
1741-տեղի է ունեցել Մոլվիցի ճակատամարտը (Պրուսիա-Ավստրիա):
1813-վախճանվել է ֆրանսիացի մաթեմատիկոս, մեխանիկ և աստղագետ Ժոզեֆ Լագրանժը:
1906-Ռուսաստանի ամառանոցային Օզերկի գյուղում սպանել են քահանա Գապոնին:
1912- Սոուտհեպտոնյան նավահանգստից «Տիտանիկ» զբոսանավը դուրս է եկել իր առաջին և վերջին նավարկությանը:
1932-ծնվել է եգիպտացի հանրահայտ դերասան Օմար Շարիֆը:
1940– Իսլանդիան փաստացի անկախացել է Դանիայից:
1941-գերմանացիների կողմից գրավված Զագրեբ քաղաքում հայտարարվել է Խորվաթիա պետության ստեղծումը:
1963-խորտակվել է ամերիկյան «Տրեշեր» ատոմային սուզանավը, զոհվել են անձնակազմի բոլոր 129 անդամները:
1970– թողարկվել է առաջին «Ժիգուլի» ավտոմեքենան` ՎԱԶ-2101-ը:
1995-Ռուսաստանում գրանցվել է «Գարեջրի սիրահարների» կուսակցությունը:
2010- Սմոլենսկում վթարի է ենթարկվել Տու-154 ինքնաթիռը , զոհվել է 96 մարդ, այդ թվում՝ Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին և պետության այլ հայտնի գործիչներ:
2019 -աշխարհին է ներկայացվել սև անցքի առաջին լուսանկարը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում