ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքը. Քննարկվում է 2020 թվականի կառավարության կատարողականը (ուղիղ)
PoliticsՀՀ Ազգային ժողովում շարունակվում են հերթական քառօրյա նիստերը: Օրակարգում ընդգրկված է 33 հարց:
Նիստի մեկնարկին պատգամավորները կշարունակեն քննարկել «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը, որը նախորդ օրը ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնուհետև կանցնեն օրակարգային այլ հարցերի քննարկմանը:
Առաջին ընթերցմամբ կքննարկվեն Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին, «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և մի շարք այլ օրենքների նախագծերն և օրենսդրական փաթեթները: