Արմեն Սարգսյանն այցելել է Թբիլիսիի «Հերոսների հրապարակ» (ֆոտո)
SocietyՊաշտոնական այցով Վրաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր առավոտյան այցելել է Թբիլիսիի «Հերոսների հրապարակ»։
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Նախագահ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել հավերժական կրակի մոտ: